Նայադա (արբանյակ)
Նայադա (S/1989 N 6; Նեպտուն III) հին հունարեն՝ Ναϊάς | |
---|---|
Նայադան կամ Տալասան, լուսանկարը թույլ չի տալիս ճշգրտել | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | սեպտեմբեր 1989 թ.[1] թ. (Վոյաջերի լուսանկարների վերլուծության թիմի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,9[2] |
Հեռավորությունը Նեպտուն | 48 227 ± 1 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 48 227 ± 1 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,0004 ± 0,0003[3] |
Սիդերիկ պարբերություն | 0,2943958 ± 0,0000002 օր |
Թեքվածություն | 4,75 ± 0,03°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) 4,75° (տեղի Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 96×60×52 կմ[4][5] |
Հասարակածային շառավիղ | 33 ± 3 կմ[2] |
Ծավալ | ~1,5×105կմ³ |
Զանգված | ~1,9×1017 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[2] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,012 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,028 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0 |
Ալբեդո | 0,07[2][4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~51 Կ միջին ենթադրված |
Նայադա (հին հունարեն՝ Ναϊάς), նույնպես հայտնի է որպես Նեպտուն III, Նեպտուն մոլորակին ամենամոտ գտնվող ներքին բնական արբանյակն է։ Արբանյակը անվանվել է Հունական Նայադաների անունով[6]։
Նայադան հայտնաբերվել է 1989 թվականի սեպտեմբերի սկզբին Վոյաջեր-2 ԱՄԿ-ից ստացված լուսանկարների վրա։ Այս արբանյակը վերջինն էր, որը հայտնավերվեց կայանի անցման ընթացքում, այն ստացավ S/1989 N 6 ժամանակավոր նշանակում[7]։ Հայտնաբերման մասին հայտարարվեց (IAUC 4867) 1989 թվականի սեպտեմբերի 29-ին, ըստ հայտարարության տեքստի, եղել են "25 դիտարկումներ 11 օրվա ընթացքում", հետևաբար հայտնաբերման մոտավոր օրը կարող է լինել սեպտեմբերի 18-ից առաջ։ Արբանյակի անվանումը տրվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին[8]։
Արբանյակը ունի անկանոն ձև, նրա վրա չեն հայտնաբերվել երկրաբանական ակտիվության հետքեր։ Հավանական է, որ Տալասան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[9]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[10]։
Նայադան պտտվում է մոլորակի շուրջ ընդամենը 23 500 կմ հեռավորության վրա նրա ամպերից։ Քանի որ Նայադայի ուղեծիրը ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ։ Նայադան պտտվում է Նեպտունին բավականին մոտ, և ենթադրվում է որ այն արդեն շատ մոտ է Ռոշի սահմանին։
Վոյաջեր-2-ի անցումից հետո Նեպտունի համակարգը բավականին լայնածավալ հետազոտվել է Երկրի վրա գտնվող աստղադիտակներով և Հաբլ տիեզերական աստղադիտակով։ 2002–03 թվականներին Կեկի աստղադիտարանի աստղադիտակներով դիտարկվել է մոլորակի համակարգը օգտագործելով ադապտացված օպտիկա։ Այս դիտարկումները թույլ տվեցին հայտնաբերել չորս արտաքին արբանյակները։ Տալասան նույնպես գտնվեց, սակայն Նայադան չհաջողվեց գտնել[11]։ Չնայած այն հանգամանքին, որ Հաբլ աստղադիտակով կարելի է դիտարկել բոլոր Արեգակնային համակարգի արբանյակները, այն ունի ավելի մեծ հնարավորություններ քան Վոյաջեր-2-ը, սակայն, Նայադան դեռևս չի դիտարկվել։ Կարծիք կա, որ դրա պատճառն է Նայադայի ուղեծրի գնահատման զգալի սխալանքը[12]։
Ծանոթագրություններ
- ↑ ՌՇԼ (2011 թ․ հուլիսի 21). «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները». Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական պարամետրները». ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան). 2010 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ջակոբսոն, Ռ. Ա.; Օուեն, Մ. Մ., Կր. (2004). «Նեպտունի ներքին արբանյակների ուղեծրերը Վոյաջերի, Երկրի վրայի աստղադիտարանների և Հաբլ աստղադիտակի տվյալներով». Աստղագիտական ամսագիր. 128 (3): 1412–1417. Bibcode:2004AJ....128.1412J. doi:10.1086/423037.
{cite journal}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 4,0 4,1 Կարկոշկա, Էրիխ (2003). «Նեպտունի ներքին արբանյակների չափերը, ձևերը և ալբեդոները». Իկարուս. 162 (2): 400–407. Bibcode:2003Icar..162..400K. doi:10.1016/S0019-1035(03)00002-2.
- ↑ Ուիլյամս, Դևիդ Ռ. (2008 թ․ հունվարի 22). «Նեպտունի արբանյակների փաստերը». ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտությունների տվյալների կենտրոն). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԱՇ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Գրին, Դենիել Վ. Ե. (1989 թ․ սեպտեմբերի 29). «Նեպտուն». ՄԱՄ թերթիկ. 4867. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Մարսդեն, Բրայան Ջ. (1991 թ․ սեպտեմբերի 16). «Սատուրնի և Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 5347. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Գոլդրիչ, Պ.; Մյուրեյ, Ն.; Լոնգարետի, Պ. Յ.; Բանֆիլդ, Դ. (1989). «Նեպտունի պատմությունը». Սայենս. 245 (4917): 500–504. Bibcode:1989Sci...245..500G. doi:10.1126/science.245.4917.500. PMID 17750259.
{cite journal}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Բանֆիլդ, Դոն; Մյուրեյ, Նորմ (1992 թ․ հոկտեմբեր). «Նեպտունի ներքին արբանյակների շարժման պատմությունը». Իկարուս. 99 (2): 390–401. Bibcode:1992Icar...99..390B. doi:10.1016/0019-1035(92)90155-Z.
- ↑ Մարչիս, Ֆ.; Ուրատա, Ռ.; դե Պատեր, Ի.; Գիբարդ, Ս.; Հեմել, Հ. Բ.; Բարթիեր, Ջ. (2004 թ․ մայիս). «Կեկի աստղադիտակնեով դիտարկված Նեպտունի արբանյակները»: 860. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 5-ին.
{cite journal}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Unknown parameter|book-title=
ignored (օգնություն) - ↑ Շոուոլտեր, Մ. Ռ.; Լիսաուեր, Ջ. Ջ.; դե Պատեր, Ի. (2005 թ․ օգոստոս). «Նեպտունի և Ուրանի օղակները դիտարկված Հաբլ աստղադիտակով»: 772. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 5-ին.
{cite journal}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Unknown parameter|book-title=
ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նայադա (արբանյակ) կատեգորիայում։ |
- Նայադայի տվյալները Արխիվացված 2007-08-01 Wayback Machine ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Նեպտունի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|