Նապոլեոն III
ֆր.՝ Napoléon III |
---|
![Դիմանկար](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/Napoleon_III_1869_portrait_%28LCCN00650569%29.jpg/274px-Napoleon_III_1869_portrait_%28LCCN00650569%29.jpg) |
Ծնվել է | ապրիլի 20, 1808(1808-04-20)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն[4][5][5] |
---|
Մահացել է | հունվարի 9, 1873(1873-01-09)[1][2][3][…] (64 տարեկան) |
---|
Մահվան վայր | Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
---|
Գերեզման | Sarcophagus of Emperor Napoleon III |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա[6] |
---|
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
---|
Կրթություն | Waffenplatz Thun?[7] |
---|
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
---|
Ամուսին | Եվգենյա |
---|
Ծնողներ | հայր՝ Լուի Բոնապարտ, մայր՝ Հորտենզիա Բոգարնե |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Emperor of the French?, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի կառավարության ղեկավար, Պատվո լեգեոն շքանշանի մեծ վարպետ և French co-prince of Andorra? |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Երեխաներ | Նապոլեոն Էժեն, Eugène Bure? և Alexandre Bure? |
---|
Ստորագրություն
![Изображение автографа](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/aa/Autograph_of_Louis-Bonaparte_the_third.png/150px-Autograph_of_Louis-Bonaparte_the_third.png) |
Napoleon III of France Վիքիպահեստում |
Նապոլեոն III (Napoleon), Շառլ Լուի Նապոլեոն Բոնապարտ (ֆր.՝ Charles Louis Napoléon Bonaparte), ապրիլի 20, 1808(1808-04-20)[1][2][3][…], Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն[4][5][5] - հունվարի 9, 1873(1873-01-09)[1][2][3][…], Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), Ֆրանսիայի կայսր (1852 - 1870), Նապոլեոն I-ի եղբոր՝ Լուի Բոնապարտի որդին։
1815 թվականից եղել է տարագրության մեջ։ Նապոլեոն I-ի որդու՝ Ռայխշտադի դքսի, մահից (1832) հետո բոնապարտիստների կողմից ճանաչվել է որպես ֆրանսիական գահի «օրինական» հավակնորդ։ Խռովության միջոցով քանիցս փորձել է զավթել իշխանությունը։ 1840 թվականին ֆրանսիական կառավարությունը նրան դատապարտել է ցմահ բանտարկության։ 1846 թվականին փախել է Անգլիա, 1848 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ֆրանսիա։ Օգտվելով ստեղծված բարենպաստ սոցիալական և քաղաքական պայմաններից՝ 1848 թվականին Նապոլեոն III-ը կարողացել է ընտրվել հանրապետության պրեզիդենտ։ 1852 թվականին զինվորականության օգնությամբ կատարել է պետական հեղաշրջում և հռչակվել կայսր՝ Նապոլեոն III անունով։
Նապոլեոն III-ի կառավարությունը պատերազմներ է մղել Ավստրիայի, Հնդկաչինի, Սիրիայի, Մեքսիկայի դեմ, մասնակցել Ղրիմի պատերազմին (1853 - 1856)։ Երկրորդ կայսրության արտաքին քաղաքական անհաջողությունները և մասնավորապես ֆրանս-պրուսական պատերազմը (1870 - 1871), արագացրին կայսրության կործանումը։ 1870 թվականին Սեդանի ճակատամարտում Նապոլեոն III-ը գերի հանձնվեց պրուսացիներին։ Փարիզում 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը գահընկեց արեց Նապոլեոն III-ին։ 1871 թվականի Ֆրանկֆուրտի պայմանագրով Նապոլեոն III-ը ազատվել է գերությունից և մինչև կյանքի վերջը ապրել Անգլիայում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Charles, Louis Bonaparte (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Наполеон III // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ Guillaume HenriDufour(գեր-շվեյց․) — 2006.
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 182)։
|