Նիլսենի վարկանիշ
Նիլսենի վարկանիշ (անգլ.՝ Nielsen ratings), լսարանի քանակի չափման համակարգ, որը ստեղծվել է Nielsen Holdings-ի կազմի մեջ մտնող Nielsen Media Research ընկերության կողմից ԱՄՆ-ում հեռուստատեսային հաղորդումների հեռուստադիտողների քանակը պարզելու համար։ Գովազդի հարցերով զբաղվող, իսկ ավելի ուշ ռադիոհեռարձակման և հեռուստահեռարձակման պահանջարկի մարկետոլոգ Արթուր Նիլսենի կողմից ստեղծված Nielsen Media Research-ը մշակեց Նիլսենի վարկանիշը հենց ռադիոհաղորդումների պահանջարկը և ժողովրդականությունը չափելու համար, իսկ 1950 թվականին սկսեց զբաղվել հեռուստալսարանի չափման հարցերով՝ մշակված Նիլսենի և նրա ընկերության կողմից ռադիոունկնդիրների քանակի չափման սկզբունքների հիման վրա։
Չափման մեթոդներ
Վարկանշային տվյալներ ստանալու համար օգտագործվում է երկու հիմնական մեթոդ։ Առաջին մեթոդը հիմնված է նպատակային լսարանի՝ հեռուստածրագրերի շարքում իրենց նախասիրությունների վերաբերյալ գրառումների հետազոտման վրա։ Լսարանի տարբեր խմբերից հավաքված տվյալների վերլուծությունը թույլ է տալիս կազմել ամբողջական պատկերացում կազմել ցանկացած շոուի, հեռուստաալիքի կամ հեռարձակման ժամանակի վերաբերյալ։ Երկրորդը հիմնված է հատուկ սարքի՝ փիփլմետրի, կիրառության վրա, որը ներդրվում է հեռուստացույցի մեջ և հաշվում է այդ հեռուստացույցից օգտվող լսարանի նախասիրությունների տեղեկատվությունը։ Այս սարքը թույլ է տալիս որոշել որոշակի լսարանի ավելի լայն նախընտրությունները և ավելի ճշգրիտ ժամանակային տիրույթում։ Կան նաև սարքեր, որոնք ճանաչում են լսարանի առանձին անդամներին (օրինակ՝ ընտանիքի բոլոր անդամներին), բայց Nielsen Media Research ընկերությունը չի օգտագործում այս սարքը, թեև այն կարող էր ըստ ժողովրդագրական հատկանիշի տալ ավելի տարբերակված արդյունքներ (օրինակ՝ երեխաների, դեռահասների, մեծահասակների շրջանում ամենատարածված ծրագրերի մասին տվյալների ստացում և այլն)[1]։
Նիլսենի վարկանշով առավել հանրաճանաչ շոուներ
Արթուր Նիլսենն սկսել է վարկանիշների կազմումը 1950 թվականին։ Նրանից առաջ դրանով զբաղվում էին միանգամից մի քանի ընկերություններ, որոնցից էր, օրինակ, «Variety" ամսագիր» Աղյուսակում նշված են այն հեռուստածրագրերը, որոնք եթերաշրջանն ավարտել են Նիլսենի ամենաբարձր վարկանշով[2][3][4][5]՝
թվական | հաղորդում | հեռուստաալիք |
---|---|---|
1950-1951 | Texaco Star Theater | NBC |
1951-1952 | Arthur Godfrey’s Talent Scouts | CBS |
1952-1953 | I Love Lucy | |
1953-1954 | ||
1954-1955 | ||
1955-1956 | The $64,000 Question | |
1956-1957 | I Love Lucy | |
1957-1958 | Gunsmoke | |
1958-1959 | ||
1959-1960 | ||
1960-1961 | ||
1961-1962 | Wagon Train | NBC |
1962-1963 | The Beverly Hillbillies | CBS |
1963-1964 | ||
1964-1965 | Բոնանցա | NBC |
1965-1966 | ||
1966-1967 | ||
1967-1968 | The Andy Griffith Show | CBS |
1968-1969 | Rowan & Martin’s Laugh-In | NBC |
1969-1970 | ||
1970-1971 | Դոկտոր Մարկուս Ուելբի | ABC |
1971-1972 | Ամեն ինչ ընտանիքում | CBS |
1972-1973 | ||
1973-1974 | ||
1974-1975 | ||
1975-1976 | ||
1976-1977 | Երջանիկ օրեր | ABC |
1977-1978 | Laverne & Shirley | |
1978-1979 | ||
1979-1980 | 60 րոպե | CBS |
1980-1981 | Դալլաս | |
1981-1982 | ||
1982-1983 | 60 րոպե | |
1983-1984 | Դալլաս | |
1984-1985 | Դինաստիա | ABC |
1985-1986 | Կոսբի շոու | NBC |
1986-1987 | ||
1987-1988 | ||
1988-1989 | ||
1989-1990 | Կոսբի շոու | |
Ռոզաննա | ABC | |
1990-1991 | Չիրս | NBC |
1991-1992 | 60 րոպե | CBS |
1992-1993 | ||
1993-1994 | Մեծ վերանորոգում | ABC |
1994-1995 | Սայնֆելդ | NBC |
1995-1996 | Շտապ օգնություն | |
1996-1997 | ||
1997-1998 | Սայնֆելդ | |
1998-1999 | Շտապ օգնություն | |
1999-2000 | Who Wants To Be A Millionaire? | ABC |
2000-2001 | Survivor | CBS |
2001-2002 | Ընկերներ | NBC |
2002-2003 | C.S.I.: Հանցագործության վայրը | CBS |
2003-2004 | American Idol | Fox |
2004-2005 | ||
2005-2006 | ||
2006-2007 | ||
2007-2008 | ||
2008-2009 | ||
2009-2010 | ||
2010-2011 | ||
2011-2012 | NBC Sunday Night Football | NBC |
Ծանոթագրություններ
- ↑ Gary Levin (2006 թ․ հոկտեմբերի 12). «Playback time for Nielsens». USA Today. Gannett Company. էջ 1D.
- ↑ , ISBN 0-14-024916-8։
- ↑ «2003-04 Season To Date Program Rankings from September 22, 2003 Through May 30, 2004». ABC Medianet. 2004 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Brooks, Tim and Earle Marsh (1997).
- ↑ Andreeva, Nellie (2011 թ․ մայիսի 27). «Full 2010-11 Season Series Rankers». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.