Նյոյի սյուր Սեն (ֆր.՝ Neuilly-sur-Seine), համայնք Օ-դը-Սեն դեպարտամենտում, հարավում կից է Բուլոնյան անտառին, Փարիզի արևմտյան ծայրամասին։ Բնակչությունը՝ 60 հազար 341 մարդ (2008 թվականի տվյալներով)[2]։
Նյոյի գլխավոր փողոցը Շառլ դե Գոլի անվան պողոտան է, որը հանդիսանում է Ելիսեյան դաշտերի շարունակությունը։ Սենայով դեպի Նյոյի տարածված է 18-րդ դարի կամուրջ՝ այն ժամանակների ինժեներական մտքի ակնառու հուշարձանը։ (լայնացրել են 1935-1940-ական թվականներին)։ Ֆրանցիսկ 1-ինի Բուլոնյան դղյակը չի պահպանվել[3][4] :
20-րդ դարում այդ տարածքն ապաստան էր դարձել Փարիզի մեծահարուստների, հատկապես գործարարների և ստեղծագործական մտավորականների համար։ 1919 թվականի նոյեմբերի 27-ին Նյոյի սյուր Սենում Բուլղարիայի և Անտանտի երկրների միջև կնքնվեց Նեյիսյան պայմանագիրը։
Անհատականություններ
Նյոյի սյուր Սենում ծնվել են Պոլ Գրիմոն, Ժան Պոլ Բելմոնդոն, Ֆրեդերիկ Բեգբեդերը և Լյուքսեմբուրգի արքայադուստր Սիսիլլան, իսկ մահացել են Վինձորի դուքս (Մեծ Բրիտանիայի նախկին թագավոր Էդուարդ 8-րդը), Գեորգի Գյուրջիևը, Վասիլի Կանդինսկին։
Նյոյի հին գերեզմանատանը թաղված են նկարիչ Պիեռ Պյուվի դը Շավան, գրողներ՝ Անատոլ Ֆրանսը, Անդրե Մորուան, ռեժիսոր Ռենե Կլերը։ Նկարիչ Վասիլի Կանդինսկին թաղված է Նյոյի նոր գերեզմանատանը, որը տեղակայված է Պյուտո և Նանտեր համայնքների տարածքներում։
- Լալոնդ Բրիս՝ քաղաքական գործիչ, բնապահպան։
- Ֆրեդերիկ Բեգբեդեր՝ ժամանակակից ֆրանսիացի վիպասան, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր։
- Վիլլեմս Ֆլորան (1823-1905-ական թվականներ)՝ բելգիացի գեղանկարիչ։
- Անաիս Նին՝ ամերիկացի և ֆրանսիացի գրող։
- Պոլ Գրիմո՝ ֆրանսիացի ծաղրանկարիչ, նկարիչ, գրող։
- Բելմոնդո Ժան Պոլ՝ ֆրանսիացի դերասան։
- Միլոն Լուի՝ (1766 - 1845- ական թվականներ)՝ բալետմայստեր, մահացել է Նյոյի սյուր Սենում։
- Մոնտերլան Հանրի դե՝ ֆրանսիացի գրող, դրամատուրգ։
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |