Նյու Յորք քաղաքի պատմություն

Նյու Յորք քաղաքի գրավոր պատմությունը սկսվում է 1524 թվականից՝ շնորհիվ եվրոպացի հետախույզ իտալացի Ջովաննի դա Վերացանոյի[1]։

Նյու Յորք քաղաքի պատմություն (մինչև 1664 թվական)

Պիտեր Շախենի 1627 թվականի նամակը՝ հաստատելով Մանհեթենը 60 գիլդերով գնելու մասին
Նոր Ամստերդամը 1664 թվականին
Տեսարան Նյու Յորքի նավահանգստից, 1727 թվական

Մինչև եվրոպացիների գալը այս տարածքում բնակվել են բնիկ ժողովուրդները՝ դելավարներն ու մետոակները։ 1524 թվականին իտալացի ծովագնաց Ջովաննի դա Վերրացանոն, որը ծառայություն էր կատարում Ֆրանսիայի համար, հասնելով Նյու Յորքի ծոց, այդ վայրն անվանում է Նոր Անգուլեմ (ֆր. Nouvelle-Angoulême) [2][3]։ Սակայն նա այդտեղ որևէ գաղութ չի հիմնում։

Քաղաքի իրական պատմությունը սկսվում է հոլանդացիների՝ Ասիա տանող արագ ճանապարհ գտնելու փորձերից։ 1609 թվականին անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը, ով ծառայության մեջ էր Հոլանդական «Արևելահնդկական ընկերությունում», փնտրելոբ ելք դեպի Խաղաղ օվկիանոս, կրկին հասել է Նյու Յորքի ծոց։ Նա նավարկել է դեպի հյուսիս՝ Հադսոն գետով մինչև ապագա Օլբանի քաղաքը և շարունակել իր ուղին Մանհեթենի երկայնքով[4]։ Վերադառնալով Նիդեռլանդներ՝ «Արևելահնդկական ընկերությունը» եզրակացնում է, որ այս վայրը կատարյալ է Ամերիկայում առաջին հոլանդական գաղութի հիմանդրման համար։

Առաջին եվրոպական բնակավայրը ստեղծվել է Մանհեթենի հարավային մասում 1613 թվականին[5]։ 1626 թվականին Նոր Հոլանդիայի գավառապետ Պետր Մինյուիթը գնել է Մանհեթեն կղզին Մանահաթա հնդկացի ցեղից, իսկ կղզու վրա գտնվող բնակավայրը վերանվանել է Նոր Ամստերդամ[6]։

1643 թվականին Նոր Ամստերդամը, Վիլեմ Քիֆթի (հոլ.՝ Willem Kieft) ղեկավարությամբ, սկսում է պատերազմ ամերիկյան հնդկացիների դեմ։ Պավոնիյան կոտորածի (անգլ.՝ Pavonia Massacre) ընթացքում սպանվում են 80 բնիկներ։ 1645 թվականի հունվարի 29-ին Քիֆթի պատերազմը ավարտվում է գաղութարարների հաղթանակով[7]։

Պիտեր Սթյուևեսանտ

1647 թվականի մայիսի 27-ին Պիտեր Սթյուևեսանտը դարձել է Նոր Ամստերդամի գլխավոր կառավարիչը։ Գաղութը ստանում է ինքնակառավարման իրավունք 1652 թվականին, իսկ 1653 թվականին այն ձևավորվել է որպես քաղաք։ 1664 թվականին անգլիացիները գրավում են Նոր Ամստերդամը և վերանվանում այն Նյու Յորք՝ ի պատիվ Անգլիայի թագավոր Ջեյմս II-ի։

1673 թվականին Նիդեռլանդները վերադարձնում են քաղաքը և վերանվանում այն Նոր Օրանջ (անգլ.՝ New Orange)[8]։

Մեծ Բիբրիտանիա և Ամերիկյան հեղափոխություն (1689—1783 թվականներ)

1689-1691 թվականներին տեղի է ունեցել ապստամբություն Ջայկոպ Լեյսլերի ղեկավարությամբ։ 1691 թվականին Անգլիայի արքան ուղարկել է զորք ապստամբությունը ճնշելու նպատակով։

Մեծ Բրիտանիայի արքա Ջորջ II-ը 1754 թվականին հիմնադրել է Կոլումբիական համալսարանը Մանհեթենում՝ որպես «Թագավորական քոլեջ» [4]: 1784 թվականին, Ամերիկյան հեղափոխությունից հետո, նախնական «Թագավորական քոլեջ» անվանումը փոխվել է Կոլումբիական քոլեջի՝ այդ ժամանակի հայրենասիրական ոգուն համապատասխան։

Ջորջ Վաշինգտոնը տոնական կերպով մտնում է Նյու Յորք

Ամերիկայի անկախության պատերազմի ընթացքում (1775-1783) մի քանի ճակատամարտեր տեղի ունեցան Նյու Յորքում: Դրանցից ամենախոշորը Լոնգ Այլենդի շրջանի ճակատամարտն էր: Մեծ Բրիտանիան գրեթե ողջ պատերազմի ընթացքում պահպանում էր Նյու Յորքը: Սակայն 1783 թվականի նոյեմբերի 25-ին, պատերազմի ավարտից հետո, Ջորջ Վաշինգտոնը վերադարձնում է քաղաքը [9]։

Ֆեդերալ և վաղամերիկյան շրջան (1784—1854 թվականներ)

Արտաքին տեսաֆայլեր
Տեսանկարահանում Նյու Յորքից, 1911 թվական


Նյու Յորքը դարձել է ԱՄՆ առաջին մայրաքաղաքը 1785 թվականի հունվարի 11-ին: 1789 թվականի ապրիլի 30-ին Ֆեդերալ Հոլում՝ Վոլ Սթրիթում, տեղի է ունեցել առաջին ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնի հանդիսավոր երդմնակալությունը[10]: 1790 թվականին ԱՄՆ մայրաքաղաքը տեղափոխվել է Ֆիլադելֆիա:

Նյու Յորքը որպես տնտեսական կենտրոն աճել էր Ալեքսանդր Համիլթոնի քաղաքականության շնորհիվ (նա ԱՄՆ առաջին գանձապետն էր) և 1825 թվականին Էրի ջրանցքի բացման արդյունքում։

Ամերիկյան անկախության պատերազմից հետո մի քանի հազար մարդ Նոր Անգլիայից տեղափոխվել է Նյու Յորք։ 1820 թվականին քաղաքի բնակչության 95%-ը կազմել են Ամերիկայում ծնված մարդիկ։ 1800-1840 թվականներին Նյու Յորքի ուժը և ֆինանսական կարողությունը մեծ աճ են գրանցել[11]։

Իռլանդիայից ներգաղթը 1840-1850 թվականներին սկսվել է տնտեսական պատճառներով։ Իռլանդիայում տեղի ունեցած Մեծ սովը ստիպել է միլիոնավոր մարդկանց տեղափոխվել Նյու Յորք։

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Յորք քաղաքի պատմություն» հոդվածին։
  • Archdeacon, Thomas J. New York City, 1664—1710: Conquest and Change (1976)
  • Burrows, Edwin G. & Wallace, Mike. Gotham: A History of New York City to 1898. New York: Oxford University Press, 1999. ISBN 0-19-511634-8
  • Caro, Robert. The Power Broker: Robert Moses and the Fall of New York. (1973) excerpt and text search
  • Jackson, Kenneth T. (ed.), The Encyclopedia of New York City. New Haven: Yale University Press, 1995. ISBN 0-300-05536-6
  • Jackson, Kenneth T. and Roberts, Sam (eds.) The Almanac of New York City (2008)
  • Greene, Evarts Boutelle et all, American Population before the Federal Census of 1790, 1993, ISBN 0-8063-1377-3
  • Kessner, Thomas. Fiorello H. LaGuardia and the Making of Modern New York (1989) the most detailed standard scholarly biography
  • Siegel, Fred and Siegel, Harry. The Prince of the City: Giuliani, New York and the Genius of American Life (2005), analytical academic study excerpt and text search
  • Slayton, Robert A. Empire Statesman: The Rise and Redemption of Al Smith, (2001), 480pp, the standard scholarly biography; excerpt and text search

Ծանոթագրություններ

  1. Debo, Angie (2013). A History of the Indians of the United States. University of Oklahoma Press. էջ 28. ISBN 978-0-8061-8965-9.
  2. Morison, Samuel Eliot (1994). The European discovery of America. 1: The northern voyages, A.D. 500 - 1600. - 1994 (1. paperback issue ed.). New York, NY: Oxford Univ. Press. ISBN 978-0-19-508271-5.
  3. Cloonan, William (2016). «The Morning After». The French Review. 89 (3): 12–14. doi:10.1353/tfr.2016.0303. ISSN 2329-7131.
  4. 4,0 4,1 Foote, Thelma Wills (2004). Black and white Manhattan: the history of racial formation in colonial New York City. Oxford (GB) New York: Oxford university press. ISBN 978-0-19-516537-1.
  5. Foote, Thelma Wills (2004). Black and white Manhattan: the history of racial formation in colonial New York City. New York: Oxford University Press. ISBN 978-0-19-508809-0.
  6. Grushka-Cockayne, Yael (2017). «New York City Department of Parks and Recreation». SSRN Electronic Journal. doi:10.2139/ssrn.2975176. ISSN 1556-5068.
  7. «Хроника Новых Нидерландов, 1647 г. Написана в 1641, 1642, 1643, 1644, 1645 и 1646 гг». World Digital Library. 1641-1647. Արխիվացված է օրիգինալից 2013-08-20-ին. Վերցված է 2013-08-02-ին.
  8. Shomette, Donald; Haslach, Robert D. (2002). Raid on America: the Dutch naval campaign of 1672 - 1674. Bowie, Md: Heritage Books. ISBN 978-0-7884-2245-4.
  9. EXTRACT FROM PRESIDENT WASHINGTON'S FIRST SPEECH IN CONGRESS, 1789. New York University Press. 2020-12-31. էջեր 30–31. ISBN 978-0-8147-3921-1.
  10. EXTRACT FROM PRESIDENT WASHINGTON'S FIRST SPEECH IN CONGRESS, 1789. New York University Press. 2020-12-31. էջեր 30–31. ISBN 978-0-8147-3921-1.
  11. Indexes. New York University Press. 2022-01-04. էջեր 145–150. ISBN 978-1-4798-1377-3.