Նորման Մաքլարեն
Նորման Մաքլարեն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստերլինգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Մահացել է | հունվարի 27, 1987[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3] |
Կրթություն | Գլազգոյի արվեստի դպրոց[3] և Stirling High School? |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0572235 |
Նորման Մաքլարեն (անգլ.՝ Norman McLaren, ապրիլի 11, 1914[1][2][3][…], Ստերլինգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հունվարի 27, 1987[1][2][3][…], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3]), կանադացի կինոռեժիսոր մուլտիպլիկատոր, անիմացիոն լեզվի ամենամեծ նորարարներից մեկը։
Կենսագրություն
Նորմանը 1971 թվականին գլխավորել է համաշխարհային հեղինակային անիմացիայի նշանավոր ռեժիսորների ցուցակը[7]։ Նկարահանել է 69 ֆիլմ (ներառյալ թեստային տեսահոլովակները, որոնք նա նախկինում նկարահանել է նկարահանման տեխնոլոգիայի իր փորձարարական աշխատանքների համար[8]։ Նորմանը ծնվել է Շոտլանդիայում։ Սովորել է Գլազգոյի արվեստի դպրոցում, սկսել էքսպերիմենտներ անիմացիայի հետ։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողել Էյզենշտեյնի տեսությունն ու պրակտիկան։ Նա որոշ ժապավեններ է պատրաստել Լոնդոնում[9]։ Նորմանը 1939 թվականին պատերազմի պատճառով տեղափոխվել է Նյու Յորք։ Ապա 1941 թվականին Ջոն Գրիերսոնը նրան հրավիրել է գալ Կանադա և ստեղծել իր սեփական արհեստանոցը Ազգային կինոստուդիայում։ Մակլարենի Հարևաններ (1952 թվական) ֆիլմը արժանացել է Օսկարի և այլ հեղինակավոր մրցանակներ[10]։ 1970-ականներին նա աշխատել է ՅՈՒՆԵՍԿՕում, Հնդկաստանում և Չինաստանում մուլտարվեստի վերապատրաստման ծրագրերում[11]։
Ստեղծագործական մեթոդ
Ֆիլմի ժապավենը մաքրելուց հետո նա այն ծածկեց մի տեսակ ժայռային նշաններով, աբստրակտ նախշերով, որոնք պրոյեկցիայի ժամանակ ստեղծում էին տիրական, կախվածություն առաջացնող ռիթմ՝ այսպես կոչված առանց տեսախցիկի նկարահանում։ Նա փորձարկեց նկարչության և ձայնի համադրումը անիմացիայի մեջ՝ փորձելով այն մոտեցնել նկարչությանը և մաքուր երաժշտությանը[12]։
Մրցանակներ
- 1958 թվական, Վաֆտայի մրցանակ Մի անգամ մի աթոռ կար
- Կանադայի շքանշան
- Ասպետ Քվեբեկի ազգային շքանշան
- Օսկարի մրցանակ Դակումենտալ Հարևաններ ֆիլմի համար
- 1971 թվական, Մոլսոնի մրցանակ
- 1982 թվական, Ալբերտ Տեսիերի մրցանակ
Գրականություն
- Dobson T. The film work of Norman McLaren. Eastleigh: John Libbey, 2006
- Орлов А. М. Аниматограф и его Анима. М.: ИМПЭТО, 1995
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 McLaren, Norman // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ https://prixduquebec.gouv.qc.ca/recipiendaires/norman-mclaren/
- ↑ https://canadacouncil.ca/-/media/Files/CCA/Funding/Prizes/Laureates/molson/MolsonPrizesCumulativeList.pdf
- ↑ https://web.archive.org/web/20210109231742/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/past-royal-designers-for-industry
- ↑ https://montrealgazette.com/entertainment/movie-guide/Montreal+filmmaker+honoured/1848841/story.html(չաշխատող հղում)
- ↑ https://expcinema.org/site/en
- ↑ http://animafest.hr/en/1986/home
- ↑ https://www.thestar.com/entertainment/stage/2017/02/15/national-ballet-and-robert-lepage-team-on-work-honouring-norman-mclaren.html
- ↑ https://playbackonline.ca/2009/08/17/mclaren-20090817/
- ↑ https://books.google.am/books?id=EjW6cCE4v1QC&q=%22Boogie-Doodle%22&pg=PA52&redir_esc=y
Արտաքին հղումներ
https://www.imdb.com/name/nm0572235/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորման Մաքլարեն» հոդվածին։ |
|