Շախմատի աշխարհի թիմային առաջնություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը շախմատի ազգային հավաքականների միջև մրցաշար է, որն անցկացվում է ՖԻԴԵ-ի կողմից, 1985 թվականից։ Առաջնությանը մասնակցում են աշխարհի տասը ուժեղագույն հավաքականները, որոնք ընտրվում են օլիմպիադաների և աշխարհամասերի առաջնությունների արդյունքներով։ Անցկացվում է շրջանաձև մրցակարգով։
Պատմություն
Առաջին առաջնությունն անցկացվել է վեց խաղատախտակներով, իսկ մնացած առաջնությունները՝ չորս։ Առաջին չորս առաջնությունների անցկացման վայր ընտրվել էր շվեյցարական Լյուցեռն քաղաքը, իսկ հետագայում որոշվեց առաջնությունն անցկացնել տարբեր քաղաքներում։ Առաջին վեց առաջնություններն անցկացվել են չորս տարին մեկ անգամ։ 2009 թվականի մրցաշարը կազմակերպչական դժվարությունների պատճառով տեղափոխվեց 2010 թվականի հունվար։ Դրանից հետո որոշվեց անցնել մրցաշարի անցկացման երկամյա փուլի և առաջնությունն անցկացնել կենտ տարիներին։
Աշխարհի թիմային առաջնություններին Հայաստանի տղամարդկանց հավաքականն սկսել է մասնակցել 1993 թվականից և բաց չի թողել ոչ մի առաջնություն։ Հայաստանի հավաքականը 2011 թվականին Չինաստանի Նինբո քաղաքում կայացած առաջնությունում դարձել է հաղթող, ևս երեք անգամ (1997, 2001, 2005) նվաճել բրոնզե մեդալակիր։
2007 թվականից անցկացվում են նաև կանանց աշխարհի թիմային առաջնություններ։
Հավաքականների դասավորությունը ըստ վաստակած մեդալների
Տղամարդիկ
Տեղ | Երկիր | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|
1 | Ռուսաստան | 4 | 2 | 1 | 7 |
2 | Չինաստան | 2 | 3 | 0 | 5 |
3 | ԽՍՀՄ | 2 | 0 | 0 | 2 |
4 | Ուկրաինա | 1 | 2 | 2 | 5 |
5 | ԱՄՆ | 1 | 2 | 0 | 3 |
6 | Հայաստան | 1 | 0 | 4 | 5 |
7-8 | Հարավսլավիա | 0 | 1 | 0 | 1 |
7-8 | Հունգարիա | 0 | 1 | 0 | 1 |
9 | Անգլիա | 0 | 0 | 2 | 2 |
10-11 | Հնդկաստան | 0 | 0 | 1 | 1 |
10-11 | Լեհաստան | 0 | 0 | 1 | 1 |
Մրցաշարերի արդյունքները
Տղամարդիկ
Կանայք
Տարի | Անցկացման վայր |
Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
2007 | Ռուսաստան Եկատերինբուրգ մանրամասն |
Չինաստան Չժաո Սյուե Խոու Իֆան Ժուան Լյուֆեյ Շեն Յան Խուան Ցյան |
Ռուսաստան Տատյանա Կոսինցևա Նադեժդա Կոսինցևա Եկատերինա Կորբուտ Եկատերինա Կովալևսկայա Ելենա Տաիրովա |
Ուկրաինա Եկատերինա Լագնո Աննա Ուշենինա Իննա Գապոնենկո Տատյանա Վասիլևիչ Օքսանա Վոզովիչ |
2009 | Չինաստան Նինբո մանրամասն |
Չինաստան Չժաո Սյուե Հոու Յիֆան Ժու Վենժուն Շեն Յան Խուան Ցյան |
Ռուսաստան Տատյանա Կոսինցևա Նադեժդա Կոսինցևա Եկատերինա Կորբուտ Մարինա Ռոմանկո Վալենտինա Գունինա |
Ուկրաինա Աննա Ուշենինա Նատալիա Ժուկովա Իննա Յանովսկա Մարիա Մուզիչուկ Նատալյա Զդեբսկա |