Աշոտ Համլետի Անաստասյան (հուլիսի 16, 1964(1964-07-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2016(2016-12-26)[1][2]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1993), Հայաստանի ութակի չեմպիոն (1983, 1985, 1986, 1987, 1988, 1992, 1994, 2005)[5], վեց անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին (1992, 1994, 1996, 1998, 2000, 2002)[6]։
Մարզական նվաճումներ
1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (իսկ 1993 թվականին պահեստային խաղատախտակի վրա դարձել է անհատական բրոնզե մեդալակիր)[7], 1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա, լավագույնը պահեստային խաղատախտակի վրա 1997 թվականի առաջնությունում, 3-րդը պահեստային խաղատախտակի վրա 2005 թվականի առաջնությունում)[8]։ 1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր[9]։
2016 թվականի հուլիսին ԳերմանիայիԴրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն[10]։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին[11]։
Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 606. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
Чатинян Р. А. Созвездие армянских гроссмейстеров. Ереван : 2004. С 139-142