Շամիրամ

Սեմիրամիս, Բաբելոնի թագուհի, 1905 թ., Չորտե Սակագջիի գլուխգործոցը Տորտոնայից:
Սեմիրամիս, Բաբելոնի թագուհի, 1905 թ., Չորտե Սակագջիի գլուխգործոցը Տորտոնայից:
Այս հոդվածը թագուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Շամիրամ (այլ կիրառումներ)։
Հովիվը գտնում է մանուկ Շամիրամին, Ernest Wallcousins (1883–1976)
Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ

Շամիրամ (հուն․՝ Σεμίραμις, արամեերեն՝ ܫܡܝܪܡ), Ասորեստանի թագուհի, Շամշիադադ V–ի (մ.թ.ա. 823-811 թթ.) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրարի III թագավորի խնամակալուհին էր (810-806 թթ.)։ Շամիրամի մասին առասպելներ ու ավանդություններ են հանդիպում նաև հին աշխարհի այլ ժողովուրդների մոտ։

Կենսագրություն

Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի «կախովի այգիները»)։ Շամիրամը իբր վարել է տարփատենչ և զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։

Շամիրամը հայկական ավանդությունում

Ըստ հին հայկական ավանդության, Շամիրամը սիրահարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն։ Մերժում ստանալով՝ վավաշոտ Շամիրամը մեծ ուժերով ներխուժել է Հայաստան, փորձելով բռնությամբ տիրանալ Հայաստանին և Արա Գեղեցիկին ստիպել ամուսնանալ իր հետ, հռչակելով իրեն համայն Ասիայի տիրակալը։ Բայց ցավոք Արա Գեղեցիկը զոհվում է Այրարատյան դաշտում տեղի ունեցած հերոսամարտում։ Նվաճված Հայաստանում Շամիրամը իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք, ապարանքներ, ծաղկանոցներ, այգիներ։ Սակայն շուտով սպանվել է Նինուաս որդու ձեռքով։

Հունական աղբյուրներում

Շամիրամի մասին հնում գոյություն են ունեցել բազմաթիվ առասպելներ և լեգենդներ[1], որոնց մի մասը հասել է մեզ հույն հեղինակներ Կտեսիեսի և Դիադորոսի աշխատություններում։

Կտեսիեսի տեղեկությունների համաձայն՝ Շամիրամին՝ Դերկետո աստվածուհու և ինչ-որ սիրիացու դստերը (կամ Դերկետի դուստրը), ում կերակրել և դաստիարակել էին աղավնիները, ում հետո դաստիարակում է Սիման, Դամասկոսից էր[2]։ Նա դառնում է Սիրիայի առաջնորդ Օննի/Օննեյի կինը (թագավորի ստրուկի հարճն էր[3]), նրանից երկու երեխա է ունենում և ամուսնու հետ զավթում է Բակտրիան[4]։

Դրանից հետո Շամիրամը դառնում է ասորական թագավոր՝ Նինոսի կինը և նրա մահից հետո բազմում գահին։ Ըստ Դինոնիուսի՝ ամուսինը նրան թույլ է տալիս հինգ օր կառավարել Ասիան, իսկ Շամիրամը հրամայում է սպանել ամուսնուն[5]։

Հնագույն հեղինակները վերագրում են նրան Բաբելոնի հիմնադրումը[6], նրան էին նվիրված ոչ միայն բոլոր ասորա-բաբելոնական հուշարձանները, այլև պարսկականները և նույնիսկ բուրգերը, և իհարկե կախովի այգիները ու լեռնային երկրների միջև կապի ճանապարհները։ Նրան են վերագրվում նաև մինչև Հնդկաստան և Ամոնի օազիս բոլոր արշավանքներն ու նվաճումները։ Արշավանք է ձեռնարկել դեպի Հնդկաստան[7], սակայն պարտություն է կրել և կորցրել ամբողջ զորքի երկու երրորդ մասը[8]։ Բացի այդ պատերազմել է նաև սիրիացիների հետ[9]։ Օննի որդիները նրա դեմ դավադրություն են կազմակերպում Սաթիբարի օգնությամբ՝ ցանկանալով սպանել Նինիոս Երկրորդին, սակայն դավադրությունը բացահայտվում է[10]։

Այլ ավանդույթներ

Միջնադարյան գրողները ներկայացնում են Շամիրամին իբրև սանձարձակ վավաշոտության տիպար, ով սիրում էր շնանալ այլ երկրների թագավորների և տիրակալներ հետ։

Ծանոթագրություններ

  1. Աշխարհի ժողովուրդների առասպելները, Մոսկվա, 1991-1992, 2-րդ հատոր, էջ 426
  2. Юстин. Эпитома Помпея Трога XXXVI 2, 1
  3. Պլուտարքոս, Էրոտա 9-րդի մասին
  4. Անանուն․ Аноним. Ռազմական գործերում ճարպիկ և համարձակ կանայք
  5. Էլիանես․ Սուր պատմություններ VII
  6. Ստրաբոն «Աշխարհագրություն XVI 1, 2», էջ 737; Պրոպերցիոս «Էլոգիաներ» III 11, 21-26; Ռուֆ Կուրցիոս «Ալեքսանդր Մեծի պատմությունը»; Գիգին «Առասպելներ»
  7. Ստրաբոն «Աշխարհագրություն» XV 1, 5 (էջ 686)
  8. Դիոդորոս Սիցիլիացի «Պատմական գրադարան» II 19, 10
  9. Полиэн. Стратегемы VIII 26
  10. Նիկոլայ Դամասկոս «Պատմություն»