Շապին Գարահիսար

Բնակավայր
Շապին Գարահիսար
թուրքերեն՝ Şebinkarahisar
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքԳիրեսունի մարզ
ԲԾՄ1352 մետր
Բնակչություն21 814 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Շապին Գարահիսար (Թուրքիա)##
Շապին Գարահիսար (Թուրքիա)

Շապին Գարահիսար (նաև՝ Շաբին-Կարահիսար, թուրքերեն՝ Şebinkarahisar), քաղաք Թուրքիայի Գիրեսունի մարզում, պատմական Փոքր Հայքի Նիկոպոլսի գավառում։ Համանուն շրջանի շրջկենտրոնն է։

Աշխարհագրական դիրք

Գտնվում է Սև ծովի ավազանին պատկանող Գայլ (Կելկիթ) գետի Ակշեհր վտակի ափին, ծովի մակարդակից 1482 մ բարձրություն ունեցող ժայռոտ լեռան ստորոտին, շրջապատված բավական արգավանդ հողատարածություններով։ Ձմեռը ձյունառատ է, ձյունածածկը պահպանվում է հոկտեմբերից մինչև մարտի կեսերը։ Քաղաքի շրջակայքում կան արծաթախառն կապարի հանքեր, որոնք շահագործվել են հին ժամանակներից։

Պատմություն

Հիմնադրվել է մ.թ.ա. 60-ական թվականներին, հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոսի կողմից և կոչվել է Կոլոնիա (Կողոնիա)։ Եղել է սահմանային բերդաքաղաք Պոնտոսի և Փոքր Հայքի միջև։

Փոքր Հայքի մյուս ավելի քան 10 քաղաքների հետ միասին Կոլոնիան նույնպես հիմնովին վերակառուցվել է Հուստինիանոս կայսեր (527-565 թթ.) կողմից։ Վարչականորեն մտնում էր Առաջին Հայք նահանգի, իսկ Հուստինիանոսի բարեփոխումներից հետո՝ Երկրորդ Հայքի մեջ։ Բյուզանդական տիրապետության շրջանում ունեցել է 25-30 հազար բնակիչ։

1473 թ. գրավվել է օսմանյան թուրքերի կողմից։ Եղել է Տրապիզոնի, ապա՝ Սեբաստիայի համանուն գավառի կենտրոնը։

Հայկական ջարդեր

Շաբին–Կ ա– ր ա հ ի ս ա ր («պաղլեղի Սնաբերդ»)* բերդաքաղաք Փոքր Հայքի Նիկոպոլսի գավառում, Գայլ գետի Կերնավուս (Բա– գըրսակ) վտակի ստորին հոսանքի աջ ափին, Կիրեսունտի անտառապատ լեռ նաշղթայի հարավային ստորոտին փըռ– ված Ակշահրապատ (Օկշար–օվա) դաշ– Շապին–Գարահիսար տում։ Այժմ Թուրքիայի Կիրեսունտ վիլա յեթի Շաբին–Կարահիսար գավառի կենտ րոնն է։ Շրջապատված է բարեբեր դաշ տերով, լեռնային թավ մարգագետիննե րով։ Մոտակայքում կա առատ պաշարնե րով պաղլեղի հանք (շահագործվում է հնա– գույն ժամանակներից)։ Ուսումնասիրող ները նույնացնում են միջնադարյան Մավ– րոկաստրոն բերդաքաղաքին (հուն․ Маи- pdxaaxpov – Աեաբերդ)։ Շ–Գ–ում թուրք, տիրապետության հաստատումից (1473-ից) հետո Սնաբերդ հին անունը թարգմանվել է Շ–Գ․։ XVII դ․ թուրք, ուղեգրող էվլիա Չելեբին վկայում է, որ Շ–Գ․ վաճառա շահ քաղաք էր, ուներ 750 խանութ, բազ մաթիվ արհեստանոցներ, 2 բաղնիք, 9 թաղ, 1600 տուն հայ բնակիչ։ Նա գրում է, որ Շ–Գ–ի առաջին տերը եղել է Հայկա– նի մյուլաք (Հայկազյան իշխան) Կիա– մելերը, հետո անցել է Տրապիզոնի հա յերի ձեռքը։ Նույն ուղեգրողի վկայու թյամբ՝ Շ–Գ–ի բերդապարիսպները (շըր– ջագիծը՝ մոտ 2 կմ, միջին բարձրությունը՝ 5 մ) ամրացված էին 70 աշտարակով և 100 պատվարով, բերդն ուներ 3 մետաղա կուռ դարպաս, ջրամբարներ, ցորենի ամ բարներ։ Բերդը կառուցված էր չորս կող մից խոր ձորերով կտրտված մոտակա լեռնապարի գագաթին։ Քաղաքից բերգ տանող նեղ շավիղը գագաթի ժայռերի մեջ ընդհատվում ն․ տեղ–տեղ Փոխվում էր սան դուղների։ Գահավեժ զառիթափը Փաստո րեն անմատչելի էր դարձնում բերդը։ XIX դ․ վերջին բերդը լքված էր, հին ջրամ բարները (թվով՝ 9) խցված էին Փլատակ ների շեղջակույտով։ Կանգուն էր դղյակի արմ․ ծայրամասի ութանկյուն մեծ աշտա րակը (պատերը՝ 1,5 մ հաստությամբ, շարվածքը՝ հղկված քարերով), իսկ վեր– նահարկերին կապող սանդուղքը փլված էր։ Սրակամար դարպասներից մեկի մուտ քին զետեղված էր իշխանական զինանշա նի վահանիկ՝ երկգլխանի արծվանշանով։ XX դ․ սկզբին Շ–Գ․ ուներ 2000 տուն բնա– կիչ (գերազանցապես հայեր), երկու եկե ղեցի (Ս․ ՍտեՓանոս, Ս․ Աստվածածին), դպրոցներ։ Արհեստագործության և առևտ րի աշխույժ կենտրոն էր, արտահանում էր պաղլեղաքար, արհեստագործական զա նազան արտադրանքներ, հացահատիկ, մրգեղեն։ Շ–Գ–ի գավառը հայոց եկեղեցու թեմե– րից մեկն էր։ Թեմական առաջնորդի աթո ռանիստն էր Ս․ Առաքելոց վանքը (Վերին Ածպտեր և Ներքին Ածպտեր գյուղերի միջև)։ Շ–Գ–ի գավառի հայաբնակ ավաննե րից ու գյուղերից էին Ածպտերը (Վերին և Ներքին), Ակշահրը կամ Ակշահրապատը, Աղվանիսը (Արգավուս), Անդրիասը, Բուր գը, Թամարզան, Կուրթանոցը (Քրդնոց), Հին Քաղաքը (Էսկի–Շեհր), Մշակնոցը (Մշկնոց), Մուշենցը, Ջևիզլին ևն։ 1895՛– 1896-ին, թուրք, սուլթանության կազմա կերպած հայկ․ ջարդերի ժամանակ, Շ–Գ–ում համիդեականները կոտորեցին շուրջ 5 հզ․ հայ։ Շ–Գ–ում և նրա գավա ռում ապրող հայերի (շուրջ 25 հզ․) մեծ մասը կոտորվեց 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ (տես Շապին–Գարահիսարի հերոասմւսրւո /9/5), սակավաթիվ փըրկ– վածներն ապաստանեցին Արևելյան Հա յաստանում և այլուր։ Շ–Գ–ում են ծնվել զորավար Անդրանիկը, ճարտարապետ Թ․ Թորամանյանը։ Գրկ․ էվլիա Չ և լ և բ ի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները "Հայաստանի, Ա հայերի մասին 4, Թուրքական աղբյուրներ 3)։ Ի ն ճ ի ճ– յան Ղ–, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ․ 1, Վնա․, 1806, էջ 325–328։ Մ․ ԿաավաւյաԱ

Բնակչություն

Շ–Գ․ վաճառա շահ քաղաք էր, ուներ 750 խանութ, բազ մաթիվ արհեստանոցներ, 2 բաղնիք, 9 թաղ, 1600 տուն հայ բնակիչ։ Նա գրում է, որ Շ–Գ–ի առաջին տերը եղել է Հայկա– նի մյուլաք (Հայկազյան իշխան) Կիա– մելերը, հետո անցել է Տրապիզոնի հա յերի ձեռքը։ Նույն ուղեգրողի վկայու թյամբ՝ Շ–Գ–ի բերդապարիսպները (շըր– ջագիծը՝ մոտ 2 կմ, միջին բարձրությունը՝ 5 մ) ամրացված էին 70 աշտարակով և 100 պատվարով, բերդն ուներ 3 մետաղա կուռ դարպաս, ջրամբարներ, ցորենի ամ բարներ։ Բերդը կառուցված էր չորս կող մից խոր ձորերով կտրտված մոտակա լեռնապարի գագաթին։ Քաղաքից բերգ տանող նեղ շավիղը գագաթի ժայռերի մեջ ընդհատվում ն․ տեղ–տեղ Փոխվում էր սան դուղների։ Այժմ քաղաքի բնակչությոնը կազմում է 12000 մարդ (2008 թ.)։

Հայտնի շապինգարահիսարցիներ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Տես նաև

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շապին Գարահիսար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 452