Ողկուզենի, (լատին․՝ Staphylea), ջոնջոլենի, կռոնի, ողկուզազգիների ընտանիքի ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 20 տեսակ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը 5-6 (երբեմն՝ մինչև 10) մ է։ Տերևները բարդ կենտ-փետրաձև են, երկարավուն-ձվաձև։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ սպիտակ-վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը բշտաևման (փքված), կանաչադեղնավուն, 2-3-բնանի տուփիկ է։ Սերմերը ամուր են, մոխրագույն կամ դեղնագորշավուն, փայլուն, կլորավուն-ձվաձև։
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, ճարպեր, ասկորբինաթթու։ Տնտեսության մեջ օգտագործվում են ծաղկաբույլերը (ջոնջոլի թթու) և սերմերը (ստանում են յուղ)։ Մեղրատու է և գեղազարդիչ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։