Չորս տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Անգլիա և ապրել Լոնդոնի հարավում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է 2002 թվականին երբ տեղափոխվեց «Քրիսթալ Փալաս»։ Հիմնական կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2010 թվականի Մարտի 27-ին «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղում։2010-2011 թվականներին Զահան դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը, և օգոստոսի 7-ին խփեց իր առաջին գնդակը «Լեսթեր»-ի դեմ խաղում, որտեղ իր թիմը հաղթեց 3-2 հաշվով։ 2012 թվականի մարտ ամսին Զահան ճանաչվեց լավագույն երիտասարդ խաղացող։ 2013 թվականի հունվարի 25-ին հաստատվեց, որ «Քրիսթալ Փալասը» և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են վարում ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, իսկ մրցաշրջանի մնացած հատվածը ֆուտբոլիստը մնաց «Քրիսթալ Փալասի» կազմում վարձակալման հիմունքներով։ 2013 թվականի ապրիլ ամսում Զահան ճանաչվեց Չեմպիոնշիփում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ։ Մայիսի 13-ին փլեյոֆում Զահան դարձավ 2 գոլի հեղինակ «Բրայտոնի» հետ խաղում և օգնեց իր թիմին Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճել։ Իսկ 2013 թվական հուլիսի 1-ին Զահան տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ 2021 թվականի դեկտեմբերին Dark Real Estate Affair-ը վերաբերում է Վիլֆրիդ Զահայի հիմնադրած ընկերությանը, և խարդախության արդյունքում յուրացվել է ավելի քան 20,000 ֆունտ ստեռլինգ։