Ուղիղ Քոմփթոնից (ֆիլմ)
«Ուղիղ Քոմփթոնից» (անգլ.՝ Straight Outta Compton), 2015 թվականին նկարահանված ամերիկյան կենսագրական դրամա, որի հիմքում ընկած է իրական պատմություն։ Պատմում է «N.W.A» հիփ հոփ համույթի վերելքի և անկման մասին։ Ֆիլմի վերնագիրը վերցված է համույթի «Straight Outta Compton» դեբյուտային ալբոմց։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Օ'Շի Ջեքսոն կրտսերը (հոր՝ Այս Քյուբի դերում), Ջեյսոն Միտչելը (Իզի Ի-ի դերում), Քորի Հոքինզը (Դոկտր Դրեի դերում) և Փոլ Ջիամատին (համույթի մենեջեր Ջերի Հելերի դերում)։ Ֆիլմի համապրոդյուսերների շարքում են Այս Քյուբը, Դոկտր Դրեն, Իզի Ի-ի այրի Տոմիկա Վուդս-Ռայթը, ինչպես նաև խորհրդատվական աշխատանքներ են տարել «N.W.A»-ի անդամներից Էմ Սի Ռենը և Դի Ջեյ Յելլան։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի օգոստոսի 14-ին՝ համաշխարհային կինովարձույթում հավաքելով շուրջ 201 միլիոն ԱՄՆ դոլար[5]։ Բազմաթիվ մրցանակների շարքում, առաջադրվել է Ակադեմիայի մրցանակի՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։
Դերերում
- Ջեյսոն Միտչել - Իզի Ի
- Քորի Հոքինզ - Դոկտր Դրե
- Օ'Շի Ջեքսոն կրտսեր - Այս Քյուբ
- Ալդիս Հոլջ - Էմ Սի Ռեն
- Նիլ Բրաուն կրտսեր - Դի Ջեյ Յելա
- Փոլ Ջիամատի - Ջերի Հելեր
- Քորի Ռեյնոլդս - Դի Ջեյ Լոնզո Ուիլյամս
- Ալեքսանդրա Շիփ - Քիմ
- Անջելա Էլեյն Գիբս - Դորիս Ջեքսոն
- Քիթ Ստենֆիլդ - Սնուփ Դոգ
- Մարկ Ռոս - Թուփաք Շակուր
- Ֆ. Գարի Գրեյ - Ռադիոհաղորդավար
- Շելդոն Սմիթ - Ուորեն Ջի
- Կարա Պատերսոն - Տոմիկա Վուդս
Ծանոթագրություններ
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 Internet Movie Database — 1990.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Straight Outta Compton (2015)». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք Արխիվացված 2021-06-30 Wayback Machine (անգլ.)
|