Ուոլսոլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | ||
---|---|---|
Ուոլսոլ | ||
Walsall | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Շրջան | Արևմտյան Միդլենդ | |
Համայնք | Walsall? | |
Խոսվող լեզուներ | Անգլերեն | |
Բնակչություն | 67․594 մարդ (201) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01922 | |
Փոստային դասիչ | WS1 | |
Պաշտոնական կայք | cms.walsall.gov.uk | |
| ||
Ուոլսոլ (անգլ.՝ Walsall), արդյունաբերական քաղաք Անգլիայի Արևմտյան Միդլենդ շրջանում։ Ընկած է Բիրմինգհեմից 12,9 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Վուլվերհեմպտոնից 9,6 կմ դեպի արևելք։ Ուոլսոլի մետրոպոլային տարածքի՝ բորոյի վարչական կենտրոնն է։ Պատմականորեն (մինչև 1974 թվկանը) եղել է Սթաֆորդշիր արարողակարգային կոմսության կազմում[1]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 67․594[2], բորոյինը՝ շուրջ 270 հազար[3]։
Պատմություն
Կա վարկած, որ Ուոլսոլ անվանումը գալիս է «Ուոլ Հալ» ("Walh halh") բառից, որը նշանակում է «Ուելսերեն խոսողների տարածք»։ 1002 թվականի փաստաթղթերի մեջ Ուոլսոլը անվանվում է «Ուալեշո» ('Walesho'), սակայն որպես արդյունք Դոմսդեյ գրքում չի նշվում Ուալեշո անվանումը։
Արդյունաբերական հեղափոխություն
16-րդ դարում, արդյունաբերական հեղափոխության հետևանքով 2000 բնակիչ ունեցող Ուոլսոլ գյուղը 200 տարվա ընթացքում վերածվեց 86․000 բնակիչ ունեցող քաղաքի։ Այն արդյունաբերում էր բազմազան ապրանքներ, օրինակ՝ թամբեր, շղթաներ, չառաստներ և կերամիկական ապրանքներ։
Ժողովրդագրություն
Ուոլսալը համեմատած | ||||
---|---|---|---|---|
ՄԲ-ի 2001 թվականի մարդահամար | Ուոլսոլ | Ուոլսոլի Մետրոպոլիտան ավան | Արևմտյան Միդլենդ ավան | Անգլիա |
Ընդհանուր բնակչությունը | 170,994 | 253,499 | 2,284,093 | 49,138,831 |
Սպիտակամորթներ | 81.6% | 86.4% | 79.6% | 90.9% |
Ասիացիներ | 14.6% | 10.5% | 13.5% | 4.6% |
Սևամորթներ | 1.7% | 1.4% | 3.9% | 2.3% |
Մեծ Բրիտանիայի 2001 թվականի մարդահամարի տվյալներով Ուոլսոլը 170 997 բնակչությամբ ճանաչվել է Արևմտյան Միդլենդի մեծությամբ 4-րդ քաղաքը։
Ուոլսոլի մետրոպոլային տարածքի բնակչության կազմն ըստ դավանանքի ունի մոտավորապես այսպիսի տեսք․
- 80% Քրիստոնյաներ
- 10% Մուսուլմաններ
- 6% Սիկհեր
- 3% Հինդուիստներ
- 2% Այլ կրոնների հետևորդներ
Մշակույթ
Թանգարաններ
Ուոլսոլում կա 2 թանգարան՝ Ուոլսոլ թանգարանը և Ուոլսոլի կաշվի թանգարանը։ Ուոլսոլի թանգարանում ցուցադրված են տեղական պատմական իրերը, որոնք հիմնականում վերցված են արտադրական վաճառքներից. կան նաև ազատ տարածք ժամանակավոր ցուցադրությունների համար։ Իսկ կաշվի թանգարանում ցուցադրված են կաշվե զանազան իրեր և կաշեգործների վերականգնված արհեստանոցներ։
Պատկերասրահ
-
Ուոլսոլը 1875 թվականին
-
Ձիարշավարան, Բրեդֆորդ փողոց, Ուոլսոլ. 19-րդ դարի կտավ
-
Ուոլսոլի արվեստների նոր պատկերասրահը
-
Միջնադարյան Ուոլսոլը․ 15-րդ դարի ջրաներկ նկար, հեղինակ՝ Հենրի Սոմերֆիլդ
Քույր քաղաքներ
- Բահիա, Օման (1953 թվականից)
- Մյուլուզ, Ֆրանսիա (1962 թվականից)[4]
- Ամրիթսար, Հնդկաստան
- Քոբար, Արևմտյան ափ, Պաղեստին[5]
Ծանոթագրություններ
- ↑ Уолсолл. Большая советская энциклопедия // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «All UK Towns & Cities in Population Order (2011 Census)». LoveMyTown. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «KS101EW – Usual resident population». 2011 census. nomis – official labour market statistics. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Twin town – Mulhouse». Cms.walsall.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Walsall - Kobar Friendship Group». Արխիվացված է օրիգինալից 2016-09-01-ին. Վերցված է 2024-06-18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլսոլ» հոդվածին։ |
|