Ուփսալա (շվեդերեն՝ Uppsala) Շվեդիայի մեծությամբ չորրորդ քաղաքը, Ստոկհոլմից, Գյոտեբորգից և Մալմյոից հետո։ Գտնվում է մայրաքաղաք Ստոկհոլմից 71 կմ դեպի հյուսիս։
Բնակչություն
Իր 183 911 բնակիչներով Ուփսալա քաղաքը Շվեդիայում մեծությամբ չորրորդն է։ Մեծամասնությունը շվեդներ են բայց 20-րդ դարի վերջում շատ ներգաղթածներ և փախստականներ են եկել այստեղ ապրելու համար։ Արտասահմանցիները շատ տարբեր երկրներից են։
Պատմություն
Ուփսալայի նախկին անունը եղել է Օստրա (արևելյան) Արոս։ Ուփսալան այդ ժամանակ մի հասարակ թաղի անունն էր, որին այսօր ասում են Հին Ուփսալա։ 18-րդ դարի շատ մեծանուն շվեդ գիտնականներ այստեղ են ապրել և կրթվել։