Չեռնոգորիայի ազգային թանգարան
Չեռնոգորիայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Չեռնոգորիա |
Տեղագրություն | Old Royal Capital Cetinje? |
Վայր | Ցետինե |
Կազմված է | Ethnographic Museum of Montenegro? |
Հասցե | Vladin dom, 81 250 Cetinje, Černá Hora |
Հիմնադրվել է | 1896 |
Կայք | narodnimuzej.me |
Չեռնոգորիայի ազգային թանգարան (Narodni muzej Crne Gore), Չեռնոգորիայի պատմական մայրաքաղաքում՝ Ցետինեում գտնվող թանգարան, որը հիմնադրվել է 1896 թվականին և իր մեջ ներառել է հետևյալ հինգ թանգարանները.
- Չեռնոգորիայի պատմության թանգարանը
- Չեռնոգորիայի ազգագրության թանգարանը
- Չեռնոգորիայի գեղարվեստական թանգարանը
- Նիկոլա թագավորի պալատը[1]
- Բիլյարդան (Պետար Երկրորդ Պետրովիչ Նեգոշի թանգարանը)
Թանգարանի մեծարժեք ցուցանմուշներից են 15-րդ դարի վերջերին լույս ընծայված Oktoih Prvoglasnik գիրքը, որ հազվագյուտ ու նշանակալից հրատարակություն է[2], «Ֆիլերմոսի Աստվածամայրը» սրբապատկերի բնօրինակը, որը Խաչակրաց արշավանքների ժամանակներից ի վեր պատկանել է Սուրբ Հովհաննեսի ուխտի ասպետներին և Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Հովհաննես տաճարից դուրս է բերվել 1798 թվականին ասպետական ուխտի մեծ վարպետ (Grand Master) Ֆերդինանդ ֆոն Հոմպեշ ցու Բոլհայմի ձեռքով, երբ Մալթային տիրած ֆրանսիացիները ուխտի ասպետներին վտարել, արտաքսել են կղզուց[3]։
Չեռնոգորիայի ազգային թանգարանի հանդիսավոր բացումը նախատեսված էր իրականացնել 1893 թվականին՝ ի պատիվ չեռնոգորիական Crnojevic հրատարակչական տան հիմնադրման 400-ամյակի, սակայն անկանխատեսելի հանգամանքներն ստիպել են երեք տարով հետաձգել բացման արարողությունը[4]։
Գրականություն
- de Giorgio, Cynthia (2007). St John's Co-Cathedral – Valletta. Santa Venera: Heritage Books (a subsidiary of Midsea Books Ltd). ISBN 9789993271710.
Ծանոթագրություններ
- ↑ Dvorac Kralja Nikole Արխիվացված 2021-05-16 Wayback Machine, waytomonte.com
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ de Giorgio 2007, էջ. 21
- ↑ «National Museum of Montenegro». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
Արտաքին հղումներ
- National Museum of Montenegro website
- Njegoskij|org :: "The Montenegrin Ministry of Culture publishes the electronic edition of its 2007 National Museum Guidebook"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոգորիայի ազգային թանգարան» հոդվածին։ |
|