Ցետինե, Ցետինյե (չեռնոգոր.՝ Цетиње/Cetinje, իտալ.՝ Cettigne), քաղաք Չեռնոգորիայում, համանուն մունիցիպալիտետի վարչական միավոր։ Չեռնոգորիայի պատմական և մշակութային մայրաքաղաք, երկրի նախագահի և Սերբ Ուղղափառ եկեղեցու Չեռնոգորիայի թեմի միտրոպոլիտի նստավայր։ Ըստ Չեռնոգորիայի Սահմանադրության երկրի մայրաքաղաքն է։