Պանամա (իսպ.՝ Panamá), Պանամա պետության մայրաքաղաքը (1903 թվականից), համանուն նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Պանամայի ջրանցքի խաղաղօվկիանոսյան ելքի մոտ։ Բնակչությունը՝ 880 691 (2010)։ Ծովային նավահանգիստ է։
Պանամայով է անցնում Պանամերիկյան ճանապարհը։ Ունի միջազգային օդանավակայան (Տոկումեն)։
Տնտեսություն
Տնտեսությունը կապված է ջրանցքի սպասարկման հետ։ Կա սննդի, տեքստիլ արդյունաբերություն։
Կրթություն
Պանամայում են գտնվում երկրի համալսարանը, «Մանտա Մարիա լա Անտիգուա» կաթոլիկական համալսարանը, Պանամայի ազգային, լեզվի և պատմության գիտության ակադեմիաներ, Ազգային և համալսարանի գրադարանները, Ազգային թանգարանը, թատրոնները, կոնսերվատորիան։
Mellander, Gustavo A. (1971) The United States in Panamanian Politics։The Intriguing Formative Years. Danville, Ill.։ Interstate Publishers, OCLC 138568
Mellander, Gustavo A. Nelly Maldonado Mellander (1999). Charles Edward Magoon։ The Panama Years. Río Piedras, Puerto Rico։ Editorial Plaza Mayor. ISBN 1-56328-155-4. OCLC 42970390.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։