Պապադամ

Պապադամը (նաև պոպադոմ, ի թիվս այլ տարբերակների), հայտնի որպես պապադ, նախուտեստ, առաջացել է Հնդկական թերակղզում: Սև մանր լոբու ալյուրից պատրաստված խմորը կա՛մ լավ տապակվում է, կա՛մ եփվում բաց կրակի վրա, մինչև դառնա խրթխրթան: Կարող են օգտագործվել նաև ոսպի, սիսեռի, բրնձի, տապիոկայի, կորեկի կամ կարտոֆիլի ալյուր։ Պապադամը սովորաբար մատուցվում է ճաշի հետ միասին՝ Հնդկաստանում, Պակիստանում, Բանգլադեշում, Նեպալում, Շրի Լանկայում և Կարիբյան ավազանում: Այն կարելի է վայելել նաև որպես նախուտեստ՝ հաճախ զուգակցելով չատնիի նման սոուսներով կամ վրան մանրացված սոխով և չիլի պղպեղով: Բացի այդ, այն կարող է օգտագործվել նաև կարրի ուտեստի պատրաստման ժամանակ:

Պապադամ
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակլոշիկ
Առաջացման երկիր Հնդկաստան
 Papadams Վիքիպահեստում

Ստուգաբանություն

Պապադամ տերմինը փոխառություն է թամիլերենից՝ பப்படம் pappaṭam IAST[1][2], հավանաբար այն առաջացել է սանսկրիտ՝ पर्पट parpaṭa IAST բառից, որը նշանակում է հարթեցված սկավառակ և հիմնականում հանդիպում է վաղ ջայնական և բուդդայական գրականության մեջ[3][4]։ Պապադը հայտնի է մի քանի անուններով Հնդկաստանի տարբեր լեզուներով, օրինակ՝ पापड़ pāpaṛ IAST հինդի լեզվով, అప్పడం appaḍaṁ IAST տելուգու լեզվով, அப்பளம் appaḷam IAST կամ பப்படம் pappaṭam IAST թամիլերենով, ಹಪ್ಪಳ happaḷa IAST կաննադա լեզվով, පපඩම් papaḍam IAST սինհալերենով, പപ്പടം pappaṭam IAST մալայալամ լեզվով, पापड pāpaḍ IAST մարաթի լեզվով[5], ਪਾਪੜ pāpaṛ IAST փենջաբիով, પાપડ pāpaḍ IAST գուջարաթիով, ପାମ୍ପଡ pāmpaḍa IAST օդիա լեզվով և পাপড় pāpaḍ IAST ասսամերենով։

Բաղադրատոմսեր

Ջեքֆրուտի պապադամ Բենգալուրուից
Խանութներում վաճառվում են տարբեր տեսակի պապադներ։

Պապադի բաղադրատոմսերը տարբերվում են տարբեր տարածաշրջաններում և տնային տնտեսություններում: Դրանք սովորաբար պատրաստվում են ոսպից, սիսեռից, սև գրամ լոբուց, բրնձից, կարտոֆիլից ստացված ալյուրից կամ մածուկից[6]։

Սկզբում խառնում են աղը և գետնանուշի յուղը, որպեսզի ստանան խմոր, որը կարելի է համեմել չիլիով, չամանով, սխտորով կամ սև պղպեղով: Երբեմն ավելացնում են սոդա կամ հանգած կիր։ Այնուհետև խմորի գնդերից բարակ, կլոր շերտեր են ստանում, չորացնում (ավանդաբար արևի տակ[7]) և կարելի է եփել լավ տապակելով, բաց կրակի վրա խորովելով, բովելով կամ միկրոալիքային վառարանի մեջ դնելով՝ կախված ցանկալի վերջնարդյունքից:

Աշխարհի շատ հնդկական ռեստորաններում պապադը մատուցվում է որպես նախուտեստ տարբեր սոուսների հետ, ինչպիսիք են՝ մանգոյի չատնին, թթու դրած բանջարեղենը, սոխի չատնին և ռաիտան[8]։ Մասալա պապադը, որը լցոնված է Սև հնդկական խորտիկով, սոխով, լոլիկով և համեմի տերևներով, հնդկական ամենահայտնի նախուտեստներից է:

Բաղադրիչներ և պատրաստման գործընթաց

Պապադամը կարելի է պատրաստել տարբեր բաղադրիչներով և մեթոդներով։ Հայտնի բաղադրատոմսերից մեկը ներառում է կեղևահանված սև գրամ լոբու ալյուր[9], որը խառնում են սև պղպեղի, աղի, մի քիչ բուսական յուղի և սննդային սոդայի հետ, այնուհետև խառնուրդը հունցում են: Լավ հունցված խմորից ստանում են բարակ, կլոր սկավառակների տեսքով շերտեր, որոնք էլ չորացնում և պահում են հետագա օգտագործման համար։ Պապադը կարող է ներառել նաև բրինձ, ջեքֆրուտ և սագո:

Խոշոր աղացած սև պղպեղը, կարմիր չիլի պղպեղի փոշին, ասաֆոետիդան, չամանը կամ քունջութի սերմերը սովորաբար օգտագործվում են որպես համեմունքներ: Պապադամը կարող է պատրաստվել նաև բրնձի փաթիլներից, ռագի հացահատիկից կամ կուլտի լոբուց[10]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. "poppadom, n." OED Online. 2006 թվական, դեկտեմբեր։ Oxford University Press.<http://www.oed.com/view/Entry/147794?redirectedFrom=poppadum#>.
  2. «Digital Dictionaries of South Asia». 1962 թվական.
  3. «Poppadom - Definition and synonyms of poppadom in the English dictionary». educalingo.com (անգլերեն). Վերցված է 2021-09-22-ին.
  4. «Lip-Smacking Ways to Use Papad: From Masala Papad to Rolls and Chaats». NDTV Food (անգլերեն). Վերցված է 2022-09-12-ին. «According to food historian and author KT Achaya, "The parpata (papad) is first mentioned in about 500BC in Buddhist-Jain canonical literature, and the medical authorities note that they are made from pulses like urad, masoor, chana and the like."»
  5. Khedkar, Renu; Shastri, Pratima; Bawa, Amarinder Singh (2016). «Standardization, Characterization and Shelf Life Studies on Sandge, a Traditional Food Adjunct of Western India». International Journal of Environment, Agriculture and Biotechnology. 1 (2): 237–243. doi:10.22161/ijeab/1.2.18.
  6. Aoyagi, William Shurtleff; Akiko (2019-02-17). History of Soy Flour, Flakes and Grits (510 CE to 2019): Extensively Annotated Bibliography and Sourcebook (անգլերեն). Soyinfo Center. էջ 814. ISBN 978-1-948436-06-9.{cite book}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. B.Gangwar (2013-01-21). Solving The Pulses Crisis (անգլերեն). New India Publishing Agency. էջ 197. ISBN 978-93-81450-48-2.
  8. «Poppadom Dips Recipe (easy Indian dips)». 2023-05-23.
  9. J. Smartt; Emmanuel Nwokolo (Դեկտեմբերի 6, 2012 թվական). Food and Feed from Legumes and Oilseeds. Springer Science & Business Media. էջ 28. ISBN 978-1-4613-0433-3.
  10. «Poha papad, Rice flakes Papad, Summer Recipe». Udupi-Recipes. Մարտի 11, 2018 թվական. Վերցված է Հունվարի 9, 2020 թ․-ին.