Պավել Մոլչանով
Պավել Մոլչանով | |
---|---|
Ծնվել է | 1902 մարտի 14 |
Ծննդավայր | Իվոլսկ |
Մահացել է | փետրվարի 24, 1977 | (տարիքը 74)
Մահվան վայր | Մինսկ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Պավել Ստեպանովիչ Մոլչանով (բելառուս․՝ Павел Сцяпанавіч Малчанаў, մարտի 1 (14), 1902, Ivoĺsk, Գոմելի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 24, 1977, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)։
Կենսագրություն
1922-1926 թվականներին սովորել է Մոսկվայի Բելառուսական դրամատիկական ստուդիայում։ 1926-1930 թվականներին, 1936-1951 թվականներին (ընդհատումներով) աշխատել է Վիտեբսկի Բելառուսական 2-րդ պետական դրամատիկական թատրոնում (այժմ՝ Յակուբ Կոլասի անվան թատրոն)։ 1951 թվականից աշխատել է Յանկա Կուպալայի անվան բելառուսական թատրոնում (Մինսկ)։
Դերեր
Լավագույն դերերից են՝ Համլետ (Շեքսպիրի «Համլետ»), Սորին (Անտոն Չեխովի «Ճայը»), Դոկտոր (Նազիմ Հիքմեթի «Բոլորից մոռացվածը»)։ Ստեղծել է Վլադիմիր Լենինի կերպարը Պոգոդինի «Հրացանավոր մարդը», Զորինի «Հավերժական աղբյուր» և այլ բեմադրություններում։ Նկարահանվել է կինոյում։
Մրցանակներ
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1946)
- Բելառուսիայի ժողովրդական արտիստ, (1940)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, (1948)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 693)։ |