Պարբերական աղյուսակի բլոկ
Պարբերական համակարգի բլոկներ, քիմիական տարրերի համակցություն, որոնք ատոմի վալենտային շերտում ունեն էլեկտրոնների նման դասավորություն[1]։ Նմանությունն այն է, որ առավելագույն էներգիայով օժտված վալենտային էլեկտրոնները զբաղեցնում են նույն տիպի օրբիտալ։ Տերմինն առաջին անգամ կիրառվել է ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Ժանեի աշխատանքներում[2]։ Պարբերական համակարգի նույն բլոկի մեջ մտնում են նրա հարակից խմբերի տարրեր։ Բլոկի անվանումը համընկնում է բնութագրող օրբիտալի անվան հետ, որում գտնվում են վալենտային էլեկտրոնները։ Բլոկների անվանումները հետևյալն են՝
- s-բլոկ
- p-բլոկ
- d-բլոկ
- f-բլոկ
- gs-բլոկ։
Բլոկների և օրբիտալների անվանումները (s, p, d, f և gs) առաջացել են ատոմային օրբիտալների հետ կապված սպեկտրալ գծերի որակական բնութագրից՝ sharp (սուր), principal (գլխավոր), diffuse (անորոշ), fundamental (հինարար)։ Հաջորդական անվանումները տրվում են այբբենական կարգով։ Տարրերի բլոկները երբեմն անվանում են նաև ընտանիքներ։
Ստորև բերվում է ենթամակարդակների լրացում Կլեչովսկու կանոնի համաձայն, ինչը նույնպես տալիս է բլոկների գծային դասավորությունը (կարգաթվի աճմանը զուգընթաց) Մենդելեևի աղյուսակում.
1s, 2s, 2p, 3s, 3p, 4s, 3d, 4p, 5s, 4d, 5p, 6s, 4f, 5d, 6p, 7s, 5f, 6d, 7p, …
Պարբերական աղյուսակ
Հելիումը տեղավորված է ջրածնից հետո, այլ ոչ նեոնի վերևում, քանի որ այն մտնում է s2 խմբի մեջ։ Բացի պարբերական համակարգում նշված բլոկներից, կա նաև հիպոթետիկ g-բլոկը, որն այստեղ պատկերված չէ։ G բլոկի տարրերը կարելի է տեսնել Մենդելեևի ընդլայնված աղյուսակում։ Բացի դրանից, լյուտեցիումը և լոուրենսիումը գտնվում են սկանդիումի և իտրիումի տակ՝ հաշվի առնելով, որ նրանք d-բլոկի տարրեր են։
Խումբ → | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
↓ Պարբերություն | I | II | III | IV | V | VI | VII | VIII | ||||||||||
1 | 1 H |
2 He | ||||||||||||||||
2 | 3 Li |
4 Be |
5 B |
6 C |
7 N |
8 O |
9 F |
10 Ne | ||||||||||
3 | 11 Na |
12 Mg |
13 Al |
14 Si |
15 P |
16 S |
17 Cl |
18 Ar | ||||||||||
4 | 19 K |
20 Ca |
21 Sc |
22 Ti |
23 V |
24 Cr |
25 Mn |
26 Fe |
27 Co |
28 Ni |
29 Cu |
30 Zn |
31 Ga |
32 Ge |
33 As |
34 Se |
35 Br |
36 Kr |
5 | 37 Rb |
38 Sr |
39 Y |
40 Zr |
41 Nb |
42 Mo |
43 Tc |
44 Ru |
45 Rh |
46 Pd |
47 Ag |
48 Cd |
49 In |
50 Sn |
51 Sb |
52 Te |
53 I |
54 Xe |
6 | 55 Cs |
56 Ba |
71 Lu |
72 Hf |
73 Ta |
74 W |
75 Re |
76 Os |
77 Ir |
78 Pt |
79 Au |
80 Hg |
81 Tl |
82 Pb |
83 Bi |
84 Po |
85 At |
86 Rn |
7 | 87 Fr |
88 Ra |
103 Lr |
104 Rf |
105 Db |
106 Sg |
107 Bh |
108 Hs |
109 Mt |
110 Ds |
111 Rg |
112 Cn |
113 Nh |
114 Fl |
115 Mc |
116 Lv |
117 Ts |
118 Og |
Լանթանիդներ | 57 La |
58 Ce |
59 Pr |
60 Nd |
61 Pm |
62 Sm |
63 Eu |
64 Gd |
65 Tb |
66 Dy |
67 Ho |
68 Er |
69 Tm |
70 Yb | ||||
Ակտինիդներ | 89 Ac |
90 Th |
91 Pa |
92 U |
93 Np |
94 Pu |
95 Am |
96 Cm |
97 Bk |
98 Cf |
99 Es |
100 Fm |
101 Md |
102 No |
s-բլոկ | p-բլոկ | d-բլոկ | f-բլոկ | g-բլոկ |
Ծանոթագրություններ
- ↑ Jensen, William B. (2015 թ․ մարտի 21). «The positions of lanthanum (actinium) and lutetium (lawrencium) in the periodic table: an update». Foundations of Chemistry. 17: 23–31. doi:10.1007/s10698-015-9216-1.
- ↑ Charles Janet, La classification helicoidal des elements chimiques, Beauvais, 1928