Պուլկովո միջազգային օդանավակայան, գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա։ 2014 թվականին օդանավակայանը տեղափոխել է 14.3 մլն մարդ։ Օդանավակայնի հիմնական ավիափոխադրողներն են «Rossiya Airlines»-ը և «Տրանսաերո»-ն։ Օդանավակայանը նաև ունի նոր տերմինալ, որը շահագործման հանձնվեց 2013 թվականի դեկտեմբերի 4-ից։ 2014 թվականի մարտի 28-ին օդանավակայանը դադարեց շահագործել Պուլկովո-2 տերմինալը, որը օգտագործվում էր միջազգային չվերթներ իրականացնելու համար[2]։