Պսիքե

Պսիքե, 1795 թ., հեղ. Ժակ Լուի Դավիդ

Պսիքե (հին հունարեն՝ Ψυχή՝ «հոգի», «շնչառություն»), հին հունական դիցաբանության մեջ մարդկային հոգու, շնչի անձնավորում։ Սովորաբար պատկերվում է թիթեռնիկի կամ էլ թիթեռնիկի թևեր ունեցող աղջկա տեսքով։ Հոգու այդպիսի պատկերումներ երևան են եկել միայն մ.թ.ա. 5-4 դդ.։ Հնագույն ժամանակներում հոգին պատկերացրել են թռչնի, ծխի կամ գոլորշու տեսքով, որը հեռանում է մարդուց նրա մահից հետո։ Չնայած հոգու մասին առաջին գաղափարը հանդիպում է սկսած Հոմերոսից՝ Պսիքեի մասին լեգենդը մշակվել է միայն Ապուլեոսի «Փոխակերպություններ» («Ոսկե էշը») գրքում, որտեղ նա միացրել է Պսիքեի մասին զանազան առասպելները, ընդ որում, տառապող հոգու մոտիվը միահյուսելով տարբեր ժողովուրդների մոտ լայնորեն տարածված հիասքանչ փեսացուի մասին հեքիաթային սյուժեին[1]։

Երաժշտության մեջ

  • Ժան Բատիստ Լյուլլի, «Պսիքե» օպերան (քնարական ողբերգություն), լիբրետտոյի հեղինակ՝ Թոմ Կորնել (1678)
  • Ֆրանկ Սեզար, «Պսիքե» օրատորիա երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Պսիքե» խումբ
  • Massive Attack, «Psyche» տեսահոլովակ

Աստղագիտության մեջ

Դիցաբանական կերպարի անունով է կոչված Փսիքե (16) աստերոիդը՝ հայտնաբերված 1852 թ.։

Ծանոթագրություններ

  1. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 208-209։

Արտաքին հղումներ