Թալասա
- Այս հոդվածը հունական դիցաբանության աստված Տալլասայի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տալասա (արբանյակ) (այլ կիրառումներ)։
Թալասա | |
---|---|
Տեսակ | հին հունական առաջին աստվածներ և ծովի հունական աստված |
Դիցաբանություն | Հին հունական |
Սեռ | իգական |
Զբաղմունք | ծովի աստվածություն |
Ծագում | սկզբնական աստված |
Հայր | Եթեր |
Մայր | Հեմերա |
Ամուսին | Պոնտոս |
Զավակներ | Հալիա, Էգեոն և Տելքիներ |
Հատկանիշներ | ծովի մարմնավորում |
Thalassa (mythology) Վիքիպահեստում |
Հունական աստվածություններ |
---|
Տիտաններ և Օլիմպացիներ
Ջրային աստվածներ Խթոնյան աստվածներ Միկենյան աստվածություններ Մարմնավորումների ձևակերպումը Այլ աստվածություններ |
Սկզբնական աստվածություններ |
Թալասա (Θάλασσα, "ծով") հին հունական դիցաբանության մեջ ծովի Սկզբնական աստվածություններից մեկն էր, Եթերի և Հեմերայի դուստր։ Ծովի աստված Պոնտոսից ծնել է ձկներին, ինը Տելքիներ և Հալիային։
Դիցաբանություն
Համաձայն Հեսիոդոսի, նա է ծնել Ափրոդիտեին ծովից, երբ Կրոնոսը վիրավորում է հայր Ուրանոսին։ Թալասան անձնավորում է բուն ծովը, կամ ծովի Սկզբնական ոգին; ըստ Էզոպին՝ հայտնվում է մի կին, ով բարձրանում է ծովի խորքերից։ Պատկերված է Հռոմեական-դարաշրջանի խճանկարում, որտեղ նա ծովախեցգետնի ճիրաններով է, եղջյուրներներով, ջրիմուռներով պատված և նավի թիակը ձեռքում։ Նրա գործընկերը / կոլեգան, համարվում է Ամփիտրիտեն, Պոսեյդոնի կինը։ Նրա մյուս գործընկերը կարող էր համարվել հունական Տեթիս տիտանուհին։ Նաև համարվում է Տեթիսի մականուներից մեկը։ Թալասային նվիրված է XXII օռփեական հիմն։
Թալասան և Պոնտոսը համարժեք են.
Աստղագիտության մեջ
Անվան մեկնաբանումը
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Թարգմանությունը |
Θαλασσα | Thalassa, Mare | Ծով (thalassa) |
Այլընտրանքային անվանումների ուղղագրությունը
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Թարգմանությունը |
Θαλασσα | Thalassa | Ծով |
Θαλασση | Thalassa | Իոնյան ուղղագրությամբ |
Θαλαττη | Thalatta | Ատիկյան ուղղագրությամբ |