Պտղատու այգի

Ավանդական պտղատու այգի

Պտղատու այգի, բազմամյա տնկարկներ, կոմերցիոն սննդարտադրության համար նախատեսված պտղատու ծառերի կամ թփերի տնկադաշտ։ նախատեսված են պտղահատապտղային տեսակների տնկման, աճեցման և բերքահավաքի համար։ Համարվում է գյուղատնտեսական արտադրության կարևոր և եկամտաբեր ճյուղերից[1]։

Հայաստանում մշակվող պտղահատապտղային տեսակներից են ծիրանենին, դեղձենին, սալորենին, շլորենին, բալենին, կեռասենին, խնձորենի, տանձենի, սերկևիլենին, ընկուզենին, պիստակենին, տխլենին (պնդուկենի), հաղարջենին, ելակը, մորենին, մոշենին, թզենին, նռնենին, արևելյան խուրման, ձիթենին, հոնին, թթենին, փշատենին, ճապոնական զկեռենին[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Պտղատու այգիներ․ Հիմնում և խնամք (PDF). Երևան: Շեն ԲՀԿ. 2019.

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտղատու այգի» հոդվածին։