Տանձ
Տանձ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Maleae |
Ցեղ | Տանձ (Pyrus) L., 1753 |
Տանձենի (լատին․՝ Pýarm), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի պտղատու ծառերի ցեղ։ Հայտնի է 60 տեսակ, Հայաստանում՝ 20։ Մշակության մեջ կա մոտ 5000 սորտ։
Կենսաբանական նկարագիր
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/Illustration_Pyrus_communis0.jpg/220px-Illustration_Pyrus_communis0.jpg)
Ցողունը ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը՝ սեղմված բրգաձև, խիտ ճյուղավորվող, բարձրությունը՝ 2-20 մ։ Տերևները ձվաձև են, երկարավուն, կլորավուն, մուգ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնավոր։
Ծաղկաբույլը վահանիկ է, 1 ծաղկաբույլում՝ 5-15 ծաղիկ, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն։
Պտուղը կլորավուն է կամ տանձաձև, տարբեր չափերի (50-800 զ), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կարմրավուն երանգով։ Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, բուրավետ, զովացնող հաճելի համով։ Սերմերը մանր են, սևավուն։ Երկարակյաց է (ապրում է մինչև 200, Հայաստանում՝ 100-150 տարի)։ Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30-300 (առանձին դեպքերում՝ 1000) կգ է։
Հայաստանում
- Տանձենի կովկասյան (Pýarm caucasica),
- Տանձենի սուր-սղոցանման (Pýarm oxyprion),
- Տանձենի Թախտաջյանի (Pýarm takhtadzhjanii),
- Տանձենի ուռատերև (Pýarm salicifolia),
- Տանձենի սիրիական (Pýarm syriaca) և այլն։
- Տարածումը Հայաստանում
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ տեսակները՝
- Տանձենի բարձր (Pýarm elata),
- Տանձենի Զանգեզուրի (Pýarm zangezura),
- Տանձենի խոնարհված (Pýarm nutans),
- Տանձենի խառնված (Pýarm complexa) և այլն. տարածված են հիմնականում Սյունիքի մարզում։ Հայաստանի բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է
- Տանձենի սովորականը (Pýarm communis)՝
Արարատյան, նախալեռնային, հյուսիսարևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում (հաճախ առաջացնում են ինքնուրույն միադոմինանտ համակեցություններ՝ տանձուտներ)։
Պատմություն
Տանձենին հնագույն բույս է։ Հնդավորների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը խնձորենուց հետո։ Տանձենու մասին հիշատակել է Ագաթանգեղոսը (5-րդ դար), ավելի ուշ (15-րդ դար) Տանձենու Կարմրենի և Սինի սորտերը նկարագրել է Ամիրղովլաթ Ամասիացին։
Արտադրություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c4/Pears_%284T0A4858%29.jpg/250px-Pears_%284T0A4858%29.jpg)
Հորիզոնական | Երկիր | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|
1 | ![]() |
14,416,430 | 15,231,858 | 15,945,013 |
2 | ![]() |
872,368 | 736,646 | 926,542 |
3 | ![]() |
868,357 | 738,085 | 876,086 |
4 | ![]() |
700,000 | 704,242 | 691,270 |
5 | ![]() |
463,969 | 476,686 | 502,234 |
6 | ![]() |
384,244 | 380,003 | 386,382 |
7 | ![]() |
340,088 | 368,495 | 350,527 |
8 | ![]() |
295,000 | 274,000 | 336,000 |
9 | ![]() |
308,487 | 336,049 | 334,774 |
10 | ![]() |
351,500 | 284,900 | 312,800 |
— | Համաշխարհային | 20,888,647 | 22,731,087 | 22,511,100 |
Աղբյուր։ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն[1] |
Քիմիական կազմ
Տարբեր սորտերի պտուղները միջին հաշվով պարունակում են
- շաքարներ՝ 8-15 %,
- թթուներ՝ 0,1-0,3 %,
- ազոտային նյութեր՝ 0,4 %,
- աղաղանյութեր՝ 0,03 %,
- A, B, C խմբերի վիտամիններ,
- ճարպեր, որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին,
- պարունակում է մոտավորապես հավասար քանակի պղինձ և ցինկ (0,08 մգ և 0,1 մգ՝ 100 գ հումքի մեջ), 0,17 մգ երկաթ, 4,210 մգ
Սորտեր
Տանձենու մշակվող շատ տեսակներ պատկանում են Pyrus communis [syn. Pyrus domestica] տեսակներին
- 'Մալաչա'
- 'Սինի'
- 'Ուիլյամս ' - Pyrus communis ‘Williams' Bon Chrétien’
- 'Դյուշես'
- 'Կարմրենի'
- 'Սիբիրյան'
- 'Անտառային գեղեցկուհի'
- 'Ձմեռնուկ'
- 'Բերե Բոսկ'
- 'Բերե Արդանպոն'
- 'Օլիվյե դը Սեր'
- ' Նելիս ձմեռային'
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fc/Eight_varieties_of_pears.jpg/750px-Eight_varieties_of_pears.jpg)
Որոշ տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Կուլտուրական սորտերը հիմնականում առաջացել են հետևյալ տեսակներից՝
- տանձ սովորական կամ անտառային (Pýarm communis), որը վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Արևմտյան և Միջին Ասիայում,
- տանձ կովկասյան (Pýarm cavcasica),
- տանձ ուսուրիական (Pýarm ussuriensis),
- տանձ չինական (Pýarm serotina),
- ձյունատանձենի (Pýarm nivalis)։
Նշանակություն և կիրառում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5d/Pyrus_communis_gestoofde_stoofpeer_Gieser_Wildeman.jpg/220px-Pyrus_communis_gestoofde_stoofpeer_Gieser_Wildeman.jpg)
Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (չիր, շաքարաչիր, մուրաբա, կոմպոտ, պովիդլո, զովացուցիչ ըմպելիքներ)։
Տանձենու բնափայտը շատ արժեքավոր է, ժամանակի ընթացքում ստանում է մուգ շագանակագույն սաթի երանգ։ Փայտանյութի, ինչպես նաև տանձենու պտղի մեջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքից։ Տանձենու պտուղներից պատրաստում են կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ. Եվրոպայում հայտնի է Շվեյցարիայում պատրաստվող տանձի դոշաբը։
Բժշկության մեջ
Թթու տանձը ամրացնում է օրգանիզմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։ Տանձը քայքայում է երիկամների օքսալատային և ուրատային քարերը։
Դասակարգում
Հայտնի է 33 տեսակ[2], որոնք բաժանված են 2 բածիներով Pashia և Pyarm[3]։
sect. Pashia | sect. Pyarm |
---|---|
|
|
- Հիբրիդներ
- Pyarm ×bretschneideri Rehder
- Pyarm ×canescens Spach [ = Pyarm ×nivalis × Pyarm salicifolia]
- Pyarm ×complexa Rubtzov
- Pyarm ×lecontei Rehder [ = Pyarm communis × Pyarm pyrifolia]
- Pyarm ×michauxii Bosc ex Poir. [ = Pyarm amygdaliformis × Pyarm ×nivalis]
- Pyarm ×nivalis Jacq. [ = Pyarm communis × Pyarm elaeagrifolia]
- Pyarm ×phaeocarpa Rehder
- Pyarm ×serrulata Rehder
- Pyarm ×sinkiangensis T.T.Yu
- Pyarm ×uyematsuana Makino [ = Pyarm dimorphophylla × Pyarm hondoensis]
- Հիբրիդային տեսակի ներկայացուցիչներ
- ×Sorbopyarm — Сорбопирус (= Sorbus × Pyarm)
Սննդային արժեք
Չվերամշակված տանձենի | |||
Ջուր։ 83,71 g | Անօրգանական նյութեր։ 0,33 g | Սննդայի մանրաթելեր։ 3,1 g | Մթերքի էներգետիկ արժեք։ 58 kcal |
Մոնոսախարիդներ։ 9,80 g | Ածխաջրեր։ 15,46 g | Սպիտակուցներ։ 0,38 g | Ճարպեր։ 0,12 g |
Միկրոտարրեր | |||
Կալիում։ 119 mg | Ֆոսֆոր։ 11 mg | Կալցիում։ 9 mg | Մագնեզիում։ 7 mg |
Նատրիում։ 1 mg | Երկաթ։ 170 µg | Պղինձ։ 82 µg | Ցինկ։ 100 µg |
Վիտամիններ | |||
Վիտամին С։ 4,2 mg | Վիտամին B1։ 12 µg | Վիտամին B2։ 25 µg | Վիտամին B3։ 157 µg |
Վիտամին B5։ 48 µg | Վիտամին B6։ 28 µg | Վիտամին B9։ 0 µg | Վիտամին B12։ 0 µg |
Վիտամին А։ 23 UI | Ռետինոլ։ 0 µg | Վիտամին E։ 0,12 µg | Վիտամին K։ 4,5 µg |
Ճարպաթթուներ | |||
Ճարպաթթուներ։ 6 mg | Մոնո-ճարպաթթուներ։ 26 mg | Պոլի-ճարպաթթուներ։ 29 mg | Խոլեսթերին։ 0 mg |
Ծանոթագրություններ
- ↑ «Production of Pears by countries». UN Food & Agriculture Organization. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ The Plant List: Pyarm(չաշխատող հղում)
- ↑ Согласно GRIN (см. карточку растения)
Գրականություն
- Симиренко C. Опыт исследования крымского плодоводства и плодоторговли.
- Груша // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
- Տանձ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները
- Описание сортов груши
- The ECP/GR Pyrus Database Արխիվացված 2010-04-14 Wayback Machine
![]() |
Ընթերցե՛ք «տանձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձ» հոդվածին։ |
|
|