«Ջեներալ էլեկտրիկ» (անգլ.՝ General Electric, GE), ամերիկյան անդրազգային կոնգլոմերատ։
2011 թվականին ընկերությունը «Ֆորչըն» հանդեսի 500 ամենաեկամտաբեր ընկերությունների կազմում գրավել է 26-րդ տեղը, ինչպես նաև 14-րդը՝ ամենաշահութաբերների ցուցակում[6]։ Համարվում է նաև աշխարհի 4-րդ ամենախոշոր ձեռնարկությունը «Ֆորբս» հանդեսի աշխարհի 2000 խոշորագույն ընկերությունների ցուցակում[7]։
Ընկերությունը զբաղվում է լոկոմոտիվների, էներգետիկ կառույցների (այդ թվում՝ ատոմային էներգաբլոկների), գազային տուրբինների, օդանավային շարժիչների, դեղորայքի, կենցաղային և լուսավորման տեխնիկայի, պլաստմասայի, հողմաշարժիչների և բազմաթիվ այլ սարքավորումների արտադրությամբ։
Ընկերության գլխամասը տեղակայված է ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքում։