Ջերդապ (ազգային պարկ)
Տեսակ | ազգային պարկ, riverscape? և գեոպարկ |
---|---|
Կազմված է | Գոլուբաց և Lepenski Vir? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Բռանիչևսկյան շրջան |
Հիմնվել է | 1974 |
Մակերես | 63608 հա |
Ջերդապ, ազգային պարկ Սերբիայի արևելյան մասում, Ռումինիայի հետ սահմանին։ Ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 63 608 հա, իսկ պաշտպանված գոտու հետ միասին` 93 968 հա։ Այս տարածքի գլխավոր բնական երևույթը (ֆենոմենը) հսկայական Ջերդապի լեռնաձորն է, որի միջով հոսում է Դանուբ գետը։
Աշխարհագրական դիրքը
Ազգային պարկը տարածվում է Դունայ գետի աջ ափի երկայնքով մոտ 100 կմ, Գոլուբացայից մինչև Կլադովո։ Գտնվում է Բրանիչևի և Բորի շրջանում (օկրուգում)։
Բնությունը
Ռելիեֆ
Պարկը գտնվում է լեռնային շրջանում, ծովի մակարդակից մոտավորապես 50-ից 800 մետր բարձրության վրա։
Ֆլորա և ֆաունա
Պարկի բուսականությունը բնութագրվում է ոչ միայն բազմազանությամբ և հարստությամբ, այլ նաև ռելիկտային բույսերի տեսակների մեծ թվով։ Այստեղ աճում են 1100-ից ավելի բուսատեսակներ։
Այստեղ ապրում են արջեր, գայլեր, շնագայլեր, լուսաններ, սպիտակապոչ արծիվ, բվեճներ, սև արագիլներ և բազմաթիվ այլ կենդանատեսակներ։
Պատմական հուշարձաններ
Պարկի տարածքում են գտնվում տարբեր հնագիտական բացահայտումներ և պատմա-մշակութային հուշարձաններ։
- Լեպենսկի-Վիրի միջին քարեդարյան որսորդների կանգառը
- Տրայանոսի անտիկ կամուրջը
- Միջնադարյան Գոլուբաց ամրոցը
Աղբյուրներ
- Աշխարհագրական բառարան։ աշխարհագրական անվանումը / Խմբ.` Ա. Ֆ. Տրյոշնիկով. — 2-րդ հրատարակ.: Սովետական հանրագիտարան, 1989.-Ս. 583. — 210 000. — ISBN 5-85270-057-6.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերդապ (ազգային պարկ)» հոդվածին։ |
|