Ջոել Օրթիս
Ջոել Օրթիս | |
---|---|
![]() | |
Նաև հայտնի է որպես | Joell Ortiz |
Ծնվել է | հուլիսի 6, 1980 (44 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | երաժիշտ և ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Aftermath Entertainment և Entertainment One Music |
Անդամակցություն | Սպանդանոց |
Կայք | joellortiz.com |
![]() |
Ջոել Օրթիս (անգլ.՝ Joell Ortiz, հուլիսի 6, 1980, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, Slaughterhouse խմբի անդամ։
Կենսագրություն
Ջոելը ծնվել է Բրուքլինում, պուերտոռիկացիների ընտանիքում։ 2004 թվականին Օրտիսը հաղթում է EA Sports Battle-ում և EA Sports-ը NBA Live 2005 խաղում որպես սաունդթրեք օգտագործում է նրա «Mean Business» երգը։ Նույն թվականին Ջերմեյն Դուպրին նրան առաջարկեց պայմանագիր So So Def Labe-ի հետ, արդյունքում գործարքը տեղի չունեցավ, և որպես արդյունք Օրտիսի և Դյուպրիի միջև առաջացավ բիֆ։ Դրանից հետո նա համագործակցում է KRS-One-ի և Kool G. Rap-ի հետ։ 2006 թվականին Ջոելին հրավիրում են Frankie Cutlass՝ ձայնագրելու համար «Puerto Rico 2006 Featuring Lumidee, Voltio & Joell Ortiz» նոր ալբոմը[1]։ 2009 թվականի օգոստոսի 1-ին, Օրտիզը Slaughterhouse-ի կազմում թողարկում է Slaughterhouse ալբոմը, 2011 թվականի փետրվարի 8-ին` Slaughterhouse EP-ը։ 2012 թվականի օգոստոսի 28-ին ներկայացվել է «Welcome to: Our House» ալբոմը։
Կարիերա
The Brick: Bodega Chronicles
2007 թվականի ապրիլի 24-ին ներկայացրել է The Brick: Bodega Chronicles ալբոմը։ Այն թողարկել է Koch Records լեյբլը, չնայած նրան, որ Ջոելն արդեն կնքել է պայմանագիր Aftermath Entertainment-ի հետ։ Ալբոմի պրոդյուսերներն են Showbiz-ը, The Alchemist-ը, Domingo-ն, Ho Chi-ն, Lil’ Fame M.O.P.-ը, Novel-ը, Moss-ը և շատ ուրիշներ։ Որպես հյուրեր մասնակցել են Big Daddy Kane-ը, Styles P-ը, Big Noyd-ը, M.O.P-ը, Էյքոնը, Immortal Technique-ը, Գրաֆը, Ras Kass-ը, Stimuli-ն և Nove-ը։
Aftermath-ի հեռանալը
2008 թվականի ապրիլի 15-ին Օրթիսը պաշտոնապես լքեց Aftermath լեյբլը։ 2009 թվականին Ջոելը թողարկում է մի շարք ֆրիսթայլեր և ռեմիքսներ, որոնց թվում է «Stressful» երգը, որը Դրեյքի «Successful» երգի ռեմիքսն է[2]։ Օրթիսի «Hip-Hop» երգի ռեմիքսը (Jadakiss-ի և Saigon-ի հետ միասին) հնչեց GTA IV խաղի կեղծ ռադիոկայանում։
Նոր լեյբլ
2010 թվականի նոյեմբերի 5-ին Ջոելը լքեց E1 Entertainment լեյբլը։ 2010 թ. օգոստոսին նա պայմանագրի ստորագրման համար սկսեց բանակցություններ վարել Սթիվ Ռիֆկինդի «SRC Records» լեյբլի հետ։ Սակայն գործարքն այդպես էլ չստացվեց։ 2010 թվականի հոկտեմբերի 31-ին Օրտիսը Conspiracy Worldwide ռադիոկայանում քննարկել է իր հարաբերությունները Էմինեմի հետ, ինչպես նաև անդրադարձավ այն լեյբլներին, որոնց հետ ցանկանում է պայմանագիր կնքել Free Agent-ի թողարկումից հետո։ 2011 թվականին Ջոելը դառնում է անկախ երաժիշտ, այդպես էլ պայմանագիր չստորագրելով SRC Records-ի հետ։ 2012 թվականին շրջայցի ընթացքում Slaughterhouse խմբի անդամները Bootleg Kev’s radio-ին ներկայացրել են նոր ալբոմի և Էմինեմի հետ համագործակցության մասին։ Նաև պարզվել է, որ Օրտիսը ստորագրել է Shady Records-ի հետ պայմանագիր[3]։
Քննադատություն
2011 թվականի «Big Pun Back»-ի թողարկումից հետո Օրթիզը քննադատվել էր ռեփերի այրիի՝ Լիզա Ռիոսի, նախկին Terror Squad և Թոնի Սանշայնի կողմից, որոնք պնդում էին, որ երգը արատավորում է Big Pun-ի հիշատակը[4]։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմ
Մինի ալբոմներ
Միասնական ալբոմներ
Միքսթեփներ
Սինգլներ
Միասնական սինգլներ
Ելույթներ
Ծանոթագրություններ
|