Ռադոմ, (լեհ.՝ Radom) քաղաք կենտրոնական Լեհաստանում, Մլեչնա գետի վրա, մայրաքաղաք Վարշավայից 100 կմ հարավ։ Մինչև 1999 թ. եղել է Ռոդոմյան վոևոդության կենտրոնը, 1999 թ. վարչական բարեփոխումներից հետո մտել է Մազովեցի վոևոդության կազմ։ Բնակչությունը՝ 227 309 մարդ։ Այժմյան Ռադոմի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս 8-9-րդ դարերում։ Որպես քաղաք՝ առաջին անգամ հիշատակվել է 1155 թ.։