Մագդեբուրգ (գերմ.՝ Magdeburg), քաղաք Գերմանիայում, համանուն օկրուգի վարչական կենտրոնը։ 279 հազար բնակչություն (1976 թվական)։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, գետային նավահանգիստ Էլբայի վրա։
ԳԴՏ արդյունաբերական, առևտրատրանսպորտային, ծանր մեքենաշինության, քիմիական, սննդի արդյունաբերության կենտրոն է։ Կա բժշկական ակադեմիա, ծանր մեքենաշինության բարձրագույն դպրոց, արվեստի և ջրային տնտեսության մասնագիտական դպրոցներ։ Առաջին անգամ հիշատակվել է 805 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 111)։