Ռազմական հեղաշրջում Մյանմայում (2021)

Ռազմական հեղաշրջում Մյանմայում (2021)
Ամսաթիվ2021 թվականի փետրվարի 1 (3 տարի, 11 ամիս, 4 շաբաթ և 1 օր)
ՎայրՄյանմար
Պատճառ
  • Քաղաքական ճգնաժամ խորհրդարանական ընտրություններից հետո։
ՄեթոդԲողոքի ցույցեր և միջազգային պատժամիջոցներ
Հակամարտող կողմեր

{2} Մյանմայի Կառավարություն

Ժողովրդավարության ազգային լիգա
Մյանմայի զինված ուժեր

Մյանմայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջում, 2021 թվականի փետրվարին զինվորականների կողմից իշխանության զավթում Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ավագ գեներալ Մին Աուն Հլայնի հրամանատարությամբ:

2024 թվականի մարտի 13-ի դրությամբ խունտայի ուժերի կողմից սպանվել է առնվազն 50 000 մարդ[1], ներառյալ առնվազն 8 000 քաղաքացիական անձ (որոնցից 570-ը երեխաներ)[2][3], իսկ 26 234 անձ՝ ձերբակալվել[4][5][6]։ 2021 թվականի մարտին Ժողովրդավարության ազգային լիգայի երեք նշանավոր անդամներ մահացել են ոստիկանական կալանքի տակ[7][8], իսկ 2022 թվականի հուլիսին խունտան մահապատժի է ենթարկել չորս դեմոկրատական ակտիվիստների[9]։

Ի պատիվ Մյանմայի անկախության 76-րդ տարեդարձի՝ 2024 թվականի հունվարին, ավելի քան 9000 բանտարկյալներ համաներում են ստացել[10]։

2024 թվականի փետրվարին հայտարարվել է պարտադիր զինվորական ծառայության իրականացման մասին։ 18-ից 35 տարեկան բոլոր տղամարդիկ և 18-ից 27 տարեկան կանայք պետք է ծառայեն մինչև երկու տարի զինվորական հրամանատարության ներքո, իսկ մասնագետները, ինչպիսիք են մինչև 45 տարեկան բժիշկները, պետք է ծառայեն երեք տարի[11]։

Իրադարձությունների ընթացք

2021 թվականի փետրվարի 1-ի ուշ առավոտյան զինվորականները ձերբակալել են Մյանմայի նախագահ Ուին Միինթին և իշխող «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության առաջնորդ, պետական խորհրդական և արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժիին։ Հեղաշրջումն իրականացրած զինվորականները նախագահի պաշտոնակատար են նշանակել փոխնախագահ Մին Շվեին և ամբողջ պետական իշխանությունը փոխանցեցին Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Մին Աուն Հլայնին: Արտակարգ դրություն է հայտարարվել մեկ տարի ժամկետով[12][13][14]։

Լրատվամիջոցների հաղորդման համաձայն, մայրաքաղաք Նայպիդոյում անհասանելի են եղել հեռախոսային և ինտերնետ կապերը[15]։

Հեղաշրջման պատճառ է դարձել զինվորականների անհամաձայնությունը 2020 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրությունների հետ, որոնց ժամանակ զինվորականների կողմից աջակցվող կուսակցությունը համապատասխանաբար ստացել է 26 և 7 մանդատ խորհրդարանի ստորին և վերին պալատներում: Հետո զինվորականները խոստացել են քայլեր ձեռնարկել և հայտարարել են ընտրություններում կեղծիքների մասին[15]։

Փետրվարի 1-ին հեղաշրջման ժամանակ զինվորականները ձերբակալել են մի քանի հարյուր մարդու, այդ թվում՝ իշխող «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության և խորհրդարանի պատգամավորների[16]։ Մոտ 400 ընտրված պատգամավորներ տնային կալանքի են ենթարկվել[17][18]։

Յանգոն քաղաքում զինվորականները վերահսկողության տակ են վերցրել միջազգային օդանավակայանը և կառավարական գրասենյակները[19]։

2021 թվականի փետրվարի 2-ին Մին Աուն Հլայնին ստեղծել է Պետական կառավարչական խորհուրդը, որը բաղկացած է 11 անդամից, որպես գործադիր կառավարման մարմին։ Զինվորականները հայտարարել են իրենց հավատարմությունը բազմակուսակցական ժողովրդավարական համակարգին և խոստացել են անցկացնել նոր արդար և ժողովրդավարական ընտրություններ «արտակարգ դրության խնդիրների ավարտից հետո»[20]: 2021 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ ընտրությունները կկայանան 2021 թվականի օգոստոսի 23-ին։ Երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ մինչև ընտրությունները ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ավագ գեներալ Մին Աուն Հլայնը։

Արձագանք

Բողոքի ցույցեր

2021 թվականի փետրվարի 2-ին բուժաշխատողները և պետական ծառայողները ողջ երկրում, ներառյալ մայրաքաղաք Նայպիդոյում, ձեռնարկել են ազգային քաղաքացիական անհնազանդության արշավ՝ բողոքելով հեղաշրջման դեմ: Ֆեյսբուքյան քարոզարշավի խումբը, որը կոչվում է Քաղաքացիական անհնազանդության շարժում, փետրվարի 2-ին իր սկզբնական մեկնարկից ի վեր ունեցել է ավելի քան 100,000 հետևորդ: Տասնյակ պետական հիվանդանոցների և հաստատությունների բուժաշխատողներ խոստացել են գործադուլ սկսել փետրվարի 3-ից։

Որոշ Յանգոնցիներ փետրվարի 2-ին ժամը 20:00-ին 15 րոպեանոց կարճատև բողոքի ցույց են կազմակերպել՝ կոչ անելով դադարեցնել բռնապետությունը և ազատ արձակել Սու Չժին։

Թաիլանդի խոշորագույն արդյունաբերական տարածքների կառուցապատող՝ Ամատան, արձագանքել է հեղաշրջմանը` դադարեցնելով 1 միլիարդ դոլար արժողությամբ Յանգոնի արդյունաբերական տարածքների զարգացման նախագիծը, որը սկսվել էր 2020 թվականի դեկտեմբերին: Suzuki Motor-ը՝ Մյանմայի խոշորագույն ավտոարտադրողը, և մի քանի արտադրողներ դադարեցրել են գործունեությունը հեղաշրջումից հետո: Փետրվարի 1-ից առևտուրը դադարեցրել է նաև Յանգոնի ֆոնդային բորսան:

Փետրվարի 3-ին Մյանմայի մի քանի քաղաքական կուսակցություններ կոչ են արել զինվորականներին ընդունել 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Մոն միասնություն» կուսակցությունը, «Թաանգ ազգային» կուսակցությունը, «Կայահ նահանգային դեմոկրատական» կուսակցությունը և «Մյանմայի նոր դեմոկրատական» կուսակցությունը դեմ են եղել զինվորականների կողմից նոր ընտրությունների անցկացմանը։

Մյանմայի մոտ 200 քաղաքացիներից բաղկացած խումբը և Թաիլանդի որոշ դեմոկրատական ակտիվիստներ, այդ թվում՝ Պարիտ Չիվարակը և Պանուսայա Սիթհիջիրավաթանակուլը, բողոքի ցույց են անցկացրել Մյանմայի դեսպանատան մոտ տեղի ունեցած հեղաշրջման դեմ՝ Բանգկոկում։ Բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանների միջամտությամբ, երկու ցուցարար վիրավորվել և հոսպիտալացվել են, ևս երկուսը ձերբակալվել են։ Տոկիոյում Մյանմայի քաղաքացիները հավաքվել են ՄԱԿ-ի համալսարանի դիմաց՝ բողոքելով հեղաշրջման դեմ[21]։

Փետրվարի 3-ին Ճապոնիայում բնակվող մոտ 2000 էթնիկ բիրմայացիներ Տոկիոյում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Մյանմայի ռազմական հեղաշրջման դեմ[22]։

2020 թվականի նոյեմբերի ընտրություններում ընտրված խորհրդարանականները պաշտոնապես չեն ճանաչել ռազմական հեղաշրջման օրինականությունը։ 2021 թվականի փետրվարի 4-ին, մոտավորապես 70 ընտրված Ժողովրդավարության ազգային լիգայի օրենսդիրները երդում են տվել Նայպիդայում՝ խոստանալով պահպանել ժողովրդի մանդատը և ծառայել որպես օրենսդիր հաջորդ հինգ տարիների ընթացքում[23]: Հաջորդ օրը 300 ընտրված օրենսդիրներ ձևավորել են խորհրդարանական գործեր վարելու մարմին՝ Միության ասամբլեայի ներկայացուցչական կոմիտեն[24][25]։

Փետրվարի 4-ին Մանդալայ քաղաքի բժշկական համալսարանի մոտ ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ցույցին մասնակցել է մոտ 20 մարդ[26]։

Փետրվարի 6-ին Յանգոն քաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ընդդեմ ռազմական հեղաշրջման՝ 3000 ցուցարարի մասնակցությամբ[27]։ Յանգոնի փողոցներում տեղակայվել են Մյանմայի ոստիկանությունը և ջրցան մեքենաները[27]։

Փետրվարի 7-ին Մյանմայի ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Մանդալայ քաղաքում՝ մի քանի հազար մարդու մասնակցությամբ, 300 մոտոցիկլետներով և 50 ավտոմեքենաներով։

Փետրվարի 7-ին տվյալներ են հայտնվել այն մասին, որ Յանգոն քաղաքում ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ակցիայի է դուրս եկել 60 հազար մարդ։

Ապրիլի 16-ին դեմոկրատական քաղաքական գործիչ Մին Կո Նայնը հայտարարել է Ազգային միասնության կառավարություն ձևավորելու մասին, որտեղ ղեկավար պաշտոնները կզբաղեցնեն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները և ասել է, որ պաշտոնանկ արված առաջնորդներ Աունգ Սան Սու Չժին և Վին Մայնտը կպահպանեն իրենց պաշտոնները։ Նույն հայտարարության մեջ Մին Կո Նաինգը խնդրել է միջազգային հանրությանը ճանաչել ռազմական կառավարությունը որպես խունտա[28][29]։

Մայիսի 5-ին Ազգային միասնության կառավարությունը հայտարարել է Ժողովրդական պաշտպանության ուժերի զինված թևի ստեղծման մասին, նպատակ ունենալով պաշտպանել իր կողմնակիցներին ռազմական խունտայի հարձակումներից և որպես միության դաշնային բանակի ստեղծման առաջին քայլ[30]։ Ըստ «Քաղբանտարկյալների օգնության ասոցիացիայի»՝ 2022 թվականի հունիսի 29-ի դրությամբ մոտ 2030 խաղաղ բնակիչ է սպանվել բողոքի ցույցերի և հարցաքննությունների ժամանակ[31]։ 2022 թվականի հունիսի 24-ի դրությամբ 2021 թվականի հեղաշրջումից հետո բռնության հետևանքով ընդհանուր առմամբ սպանվել է մոտ 21,000 մարդ[32][33]։

Միջազգային արձագանք

     Խորը մտահոգություն են հայտնել     Չեզոք դիրք     Մյանմար     Հասարակական դիրքորոշում չկա

Շատ երկրներ, այդ թվում՝ Բանգլադեշը[34], Հնդկաստանը[35], Ինդոնեզիան[36], Մալազիան[37], Պակիստանը[38], Փիլիպինները[39], Հարավային Կորեան[40] և Սինգապուրը[41], մտահոգություն են հայտնել հեղաշրջման առնչությամբ: Ավստրալիան[42][43], Կանադան[44], Ֆրանսիան[45], Գերմանիան[46], Ճապոնիան[47], Նոր Զելանդիան[48], Իսպանիան[49], Շվեյցարիան[50], Թուրքիան[51], Մեծ Բրիտանիան[52] և ԱՄՆ-ն[53] իրենց կողմից դատապարտել են հեղաշրջումը և կոչ արել ազատ արձակել ձերբակալված պաշտոնյաներին: ԱՄՆ իշխանությունները նաև սպառնացել են պատժամիջոցներ կիրառել հեղաշրջման մեղավորների նկատմամբ[54][55][56]։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել Մյանմայում ռազմական հեղաշրջման մեջ մեղավոր անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին[57].

Միջկառավարական կազմակերպությունները, ներառյալ ՄԱԿ-ը[58], ԱՍԵԱՆ[59][60] և Եվրամիությունը, մտահոգություն են հայտնել և երկխոսության կոչ արել երկու կողմից ։  Անհանգստությունից բացի, Եվրամիությունը նաև դատապարտել է հեղաշրջումը և կոչ արել ազատ արձակել ձերբակալվածներին[61]։

Կամբոջան, Թաիլանդը և Վիետնամը հրաժարվելեն աջակցել կողմերից որևէ մեկին, հեղաշրջումը բնութագրելով որպես Մյանմայի ներքին խնդիր[62][63][64]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Myanmar: three years of a devastating, under-reported war». Reliefweb. 3 February 2024.
  2. «Counting Myanmar's Dead: Reported Civilian Casualties since the 2021 Military Coup». Prio.
  3. «Myanmar March 2024 Situation Update». Myanmar Campaign Network. 1 March 2024.
  4. «AAPP Assistance Association for Political Prisoners». Assistance Association for Political Prisoners. Արխիվացված օրիգինալից 6 February 2021-ին. Վերցված է 4 February 2021-ին.
  5. «Myanmar's military has arrested more than 21,000 people since the coup». Amnesty.
  6. «AAPP's updating tracker of daily killings, arrests and people being held in detention relating to the attempted military coup in Myanmar from 1 February 2021». AAPP. 12 March 2024.
  7. «Myanmar coup: Party official dies in custody after security raids». BBC News. 7 March 2021. Արխիվացված օրիգինալից 7 March 2021-ին. Վերցված է 7 March 2021-ին.
  8. «Second Myanmar official dies after arrest, junta steps up media crackdown». Reuters. 9 March 2021. Արխիվացված օրիգինալից 17 March 2021-ին. Վերցված է 10 March 2021-ին.
  9. Paddock, Richard C. (2022-07-25). «Myanmar Executes Four Pro-Democracy Activists, Defying Foreign Leaders». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 16 November 2022-ին. Վերցված է 2023-03-27-ին.
  10. «Myanmar junta to release more than 9,000 prisoners in Independence Day amnesty». France 24 (անգլերեն). 2024-01-04. Վերցված է 2024-01-04-ին.
  11. Stambaugh, Alex (2024-02-11). «Myanmar junta enforces compulsory military service law». CNN (անգլերեն). Վերցված է 2024-02-18-ին.
  12. «СМИ: совершившие переворот в Мьянме военные назначили врио президента». РИА Новости (ռուսերեն). 2021-02-01:05:49. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  13. «В Мьянме произошел военный переворот. Задержана лидер страны Аун Сан Су Чжи». BBC News Русская служба. Արխիվացված է օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  14. «В Мьянме задержали президента и начали военный переворот». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  15. 15,0 15,1 ntv.ru. «В Мьянме отрубили Интернет, мобильную и телефонную связь». НТВ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-02-05-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  16. «В ходе военного переворота в Мьянме задержано несколько сотен человек». Արխիվացված օրիգինալից 2021-03-15-ին. Վերցված է 2021-02-02-ին.
  17. «Hundreds of Myanmar MPs under house arrest». The News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2021-02-04-ին.
  18. «Myanmar Military Give MPs 24 Hours to Leave Naypyitaw». The Irrawaddy (ամերիկյան անգլերեն). 2021-02-03. Արխիվացված օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2021-02-04-ին.
  19. «Военные взяли под контроль важнейшие объекты в Мьянме». Արխիվացված օրիգինալից 2021-02-02-ին. Վերցված է 2021-02-02-ին.
  20. «Военные в Мьянме создали новый орган власти». Արխիվացված օրիգինալից 2021-02-02-ին. Վերցված է 2021-02-03-ին.
  21. «Myanmar workers in Japan protest against Tatmadaw's actions». The Myanmar Times. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  22. «Thousands protest Myanmar military coup at rally in Tokyo». The Mainichi. 2021-02-03. Արխիվացված օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2021-02-03-ին.
  23. «NLD lawmakers in Nay Pyi Taw defy military, take oath of office». Արխիվացված օրիգինալից 2021-02-04-ին. Վերցված է 2022-02-28-ին.
  24. «Amid Coup, Myanmar's NLD Lawmakers Form Committee to Serve as Legitimate Parliament». Արխիվացված օրիգինալից 2021-12-27-ին. Վերցված է 2022-02-28-ին.
  25. «Myanmar politicians defy coup, say they are true government». Արխիվացված օրիգինալից 2021-10-20-ին. Վերցված է 2022-02-28-ին.
  26. «Антиправительственная акция протеста на улицах второго города Мьянмы». 2021-02-04. Արխիվացված օրիգինալից 2021-02-04-ին. Վերցված է 2021-02-04-ին. {cite web}: Unknown parameter |= ignored (օգնություն)
  27. 27,0 27,1 «Generals send out the riot police and block internet in Myanmar as thousands take to the streets to protest against military coup». 2021-02-06. Արխիվացված օրիգինալից 2021-02-07-ին. Վերցված է 2021-02-06-ին. {cite web}: Unknown parameter |= ignored (օգնություն)
  28. «Aung San Suu Kyi supporters unveil Myanmar 'national unity government'». Արխիվացված օրիգինալից 2021-04-16-ին. Վերցված է 2021-12-07-ին.
  29. «Opponents of Myanmar's junta set up national unity government». Արխիվացված օրիգինալից 2021-05-09-ին. Վերցված է 2021-12-07-ին.
  30. «Can Myanmar's New 'People's Defense Force' Succeed?». Արխիվացված օրիգինալից 2021-05-09-ին. Վերցված է 2021-12-07-ին.
  31. «AAPPB». Արխիվացված օրիգինալից 2021-02-06-ին. Վերցված է 2022-08-15-ին.
  32. «Continued resistance against the military coup». Արխիվացված օրիգինալից 2022-08-01-ին. Վերցված է 2022-08-15-ին.
  33. «UCDP Dataset Download Center». Արխիվացված օրիգինալից 2022-02-07-ին. Վերցված է 2022-08-15-ին.
  34. «Bangladesh wants democratic process upheld in Myanmar». Dhaka Tribune. 2A Media Limited. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-03-15-ին.
  35. «Deeply concerned by developments in Myanmar, says India». The Times of India. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  36. «Indonesia Urges All Parties in Myanmar to Exercise Self-Restraint». Ministry of Foreign Affairs of the Republic of Indonesia. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  37. «Press Release: Latest Situation in Myanmar». Ministry of Foreign Affairs (Malaysia). Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  38. «Pakistan hopes from all sides in Myanmar to be restraint, work for peace: Zahid Hafeez». www.radio.gov.pk. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  39. Lee-Brago, Pia (2021-02-03). «Philippines following Myanmar situation with deep concern». Philstar.com. Արխիվացված օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2021-03-15-ին.
  40. «S. Korea expresses concerns over Myanmar coup». Yonhap News Agency. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  41. «MFA Spokesperson's Comments in Response to Media Queries on the Detention of Myanmar Leaders and Officials». Ministry of Foreign Affairs Singapore. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  42. Tillett, Andrew (2021-02-01). «Australia joins global condemnation of Myanmar generals». Financial Review. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-03-ին.
  43. «Statement on Myanmar». Minister for Foreign Affairs – Minister for Women – Senator the Hon Marise Payne. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին.
  44. «Justin Trudeau on Myanmar: "The democratic process must be respected"». Cult MTL. 2021-02-02. Արխիվացված օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2021-02-02-ին.
  45. «France calls on Myanmar military to release Suu Kyi, respect election results». uk.sports.yahoo.com. Արխիվացված օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2021-02-02-ին.
  46. «Germany condemns Myanmar coup 'in strongest terms'». Aa.com.tr. 2020-11-08. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-02-ին.
  47. «Japan urges Myanmar military to free Suu Kyi, restore democracy». Manila Bulletin. Agence France-Presse. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-03-15-ին.
  48. Mahuta, Nanaia (2021-02-01). «New Zealand statement on Myanmar». via beehive.gov.nz. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  49. «Sánchez condena el golpe de Estado en Myanmar y pide vuelta a la democracia». La Vanguardia (իսպաներեն). 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  50. «Foreign Minister condemns military coup in Myanmar». sverigesradio.se. Sveriges Radio. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-02-ին.
  51. Bir, Burak (2021-02-01). «Turkey condemns, 'deeply concerned' by coup in Myanmar». Anadolu Agency. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-03-15-ին.
  52. «UK condemns military coup in Myanmar». Anadolu Agency. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  53. «Statement by White House Spokesperson Jen Psaki on Burma». The White House. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  54. Patrick Wintour; Julian Borger (2021-02-02). «Myanmar coup: Joe Biden threatens to resume sanctions». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-02-ին.
  55. «'Serious blow to democracy': World condemns Myanmar military coup». Al Jazeera. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-03-15-ին.
  56. Cherni, Hajer (2021-02-01). «La Maison Blanche menace les auteurs du coup d'État militaire du Myanmar de sanctions» [White House threatens perpetrators of Myanmar military coup with sanctions]. Anadolu Agency (French). Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-03-15-ին.{cite news}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. Григорий Медведев (2021-02-11). «США ввели санкции против участников военного переворота в Мьянме». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-02-13-ին. Վերցված է 2021-02-16-ին.
  58. «Statement attributable to the Spokesperson for the Secretary General – on Myanmar». United Nations Secretary-General. 2021-01-31. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  59. «ASEAN calls for "return to normalcy" in Myanmar after coup». Reuters. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  60. Christiastuti, Novi (2021-02-01). «Negara-negara ASEAN Bahas Kudeta Militer di Myanmar» [Intergovernmental Organization ASEAN Discusses Military Coup in Myanmar] (ինդոնեզերեն). Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  61. Adkins, William (2021-02-01). «EU leaders condemn military coup in Myanmar». Politico. Արխիվացված օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2021-03-15-ին.
  62. «West condemns Myanmar coup but Thailand, Cambodia shrug». Bangkok Post. Bangkok Post Public Company Ltd. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-03-15-ին.
  63. «Myanmar's army seizes power, detains Aung San Suu Kyi». National Post (կանադական անգլերեն). Reuters. 2021-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-02-01-ին. Վերցված է 2021-03-15-ին.
  64. «Myanmar military coup: Nordic and Asian reactions». ScandAsia. 2021-02-02. Արխիվացված օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2021-03-15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմական հեղաշրջում Մյանմայում (2021)» հոդվածին։