Ռոբին Կոխ
Ռոբին Կոխ գերմ.՝ Robin Koch | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 17, 1996[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա | ||
Հասակ | 1,9 մետր | ||
Քաշ | 82 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոբին Կոխ (գերմ.՝ Robin Koch, հուլիսի 17, 1996[1], Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան։
Կարիերա
Հինգ տարեկանում Կոխը սկսել է սովորել «Կայզերսլաուտերնի» ակադեմիայում։ Ավելի ուշ Ռոբինի ընտանիքը տեղափոխվել է Դերբախ, որտեղ խաղացել է տեղի «Դերբախ» ակումբում։ 2009 թվականին Տրիերից տեղափոխվել է «Այնտրախտ»։
2015 թվականի հուլիսին վերադարձել է «Կայզերսլաուտերն», որտեղ սկզբում «Հարավ-արևմուտքի» շրջանային լիգայում խաղացել է «կարմիր սատանաների» երկրորդ թիմում, իսկ 2016 թվականի հոկտեմբերին նորամուտը նշել է երկրորդ Բունդեսլիգայում՝ հիմնական կազմի համար։
2017 թվականի օգոստոսին Ռոբին Կոխը տեղափոխվել է «Ֆրայբուրգ»[2]։ Առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2017 թվականի հոկտեմբերի 22-ին Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում՝ 85-րդ րոպեին փոխարինելով Ֆիլիպ Լինհարտին։
2020 թվականի օգոստոսի 29-ին անգլիական «Լիդս Յունայթեդ» ակումբի հետ կնքել է քառամյա պայմանագիր՝ 13 մլն ֆունտի դիմաց[3][4]։
Նա պայմանագիր է կնքվել որպես վարձակալության իրավունքով խաղացող Բեն Ուայթի փոխարինող, որը համարվում էր չափազանց թանկ՝ մշտական պայմանագիր կնքելու համար[5]։
2023 թվականի հուլիսի 6-ին վարձավճարով տեղափոխվել է «Այնտրախտ» (Ֆրանկֆուրտ) մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը[6]։ 2024 թվականի հունվարի 9-ին «Այնտրախտը» հայտարարել է Կոխի՝ մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակով հիմնական կազմ տեղափոխոխվելու մասին[7]։
Կարիերա ազգային հավաքականում
2018 թվականի հոկտեմբերի 12-ին առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի մինչև 21 տարեկանների հավաքական։
2019 թվականի հոկտեմբերի 9-ին իր նորամուտը նշել Է Գերմանիայի ազգային հավաքականում Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղում ՝ դուրս գալով մեկնարկային կազմում[8]։ 2024 թվականի հունիսի 7-ին ընդգրկվել է Եվրոպայի տնային առաջնության հայտացուցակում։
Ընտանիք
Ռոբինի հայրը՝ Հարի Կոխը, ժամանակին խաղացել է «Կայզերսլաուտերնում», ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզել է «SV Dörbach-ի» հիմնական թիմը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Робин Кох перешел во «Фрайбург» (22.08.2017)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Leeds United seal deal for Robin Koch». leedsunited.com. 2020 թ․ օգոստոսի 29.
- ↑ «Robin Koch joins Premier League side Leeds United». scfreiburg.com. 2020 թ․ օգոստոսի 29.(չաշխատող հղում)
- ↑ Hay, Phil; Honigstein, Raphael. «Robin Koch's journey from Germany to Bielsa's Leeds». The New York Times. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Robin Koch verstärkt Defensive» (գերմաներեն). Eintracht Frankfurt. 2023 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Der 27-jährige Innenverteidiger Robin Koch hat beim hessischen Bundesligisten Eintracht Frankfurt einen Vertrag bis 2027 unterschrieben» (գերմաներեն). Eintracht Frankfurt. 2024 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Germany v Argentina game report». ESPN. 2019 թ․ հոկտեմբերի 9.
Արտաքին հղումներ
- Профиль Робина Коха на сайте dfb.de
- Профиль Робина Коха на сайте kicker.de
- Профиль Робина Коха на сайте weltfussball.de
|