Ռոս Բաղդասարյան Կրտսեր
Ռոս Բաղդասարյան Կրտսեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր, սցենարիստ, հնչյունավորող, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, պրոդյուսեր և դերասան |
Ամուսին | Ջենիս Քարման |
Ծնողներ | հայր՝ Ռոս Բաղդասարյան |
Ռոս Տիգրան Բաղդասարյան Կրտսեր (անգլ.՝ Ross Dickran Bagdasarian, հոկտեմբերի 25, 1949[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ ), ամերիկացի պրոդյուսեր, երգիչ և կոմպոզիտոր։ «Էլվինը և բուրունդուկներ» մուլտսերիալի արտադրող Ռոս Բաղդասարյան ավագի որդին[2]։
Կենսագրություն
Ունի հայկական ծագում, Օսմանյան կայսրությունից գաղթածի ժառանգ է։ Հանդիսանում է հայտնի գրող Վիլյամ Սարոյանի զարմիկը[3]։ Որպես երեխա՝ դեռ վաղ տարիքում մասնակցել է «Էլվինայի շոուին»։ Հոր հետ հիմնադրել է «Bagdasarian Productions» ընկերությունը, որը մուլտսերիալի ունեցած հաջողության հիման վրա մինչ օրս ստեղծում է անիմացիոն սերիալներ՝ «Էլվինն ու շերտավոր սկյուռերը (մուլտսերիալ)»։
1972 թվականին՝ հոր մահից հետո, Ռոսը ղեկավարել է «Bagdasarian Productions» ընկերությունը, շարունակել է նրա գործը՝ որպես «Էլվին և Բուրունդուկներ» հորինված երաժշտական խմբի պրոդյուսեր։ 1979 թվականին Ռոսի և նրա կնոջ կողմից մտահաղացվել է աղջիկ-շերտավոր սկյուռերը կոնցեպտը։ 2007-2016 թվականներին Ռոսը մասնակցել է «Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել» լիամետրաժ ֆիլմի ստեղծմանը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ David Seville and the Chipmunks Page
Արտաքին հղումներ
|