Սալեռնո (գավառ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալեռնո (այլ կիրառումներ)
Սալեռնո (իտալ.՝ Provincia di Salerno), իտալական գավառ է, որը գտնվում է Կամպանիա մարզի հարավում՝ Տիրենյան ծովի ափին։ Մակերևույթը հիմնականում լեռնայն է (Ապենինյան լեռնաշղթա), բացառությամբ Սալեռնոական ծովածոցի ծովափի, որը ծոցից գետի հովտով ձգվում է հյուսիսարևելյան ուղղությամբ։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են՝ անասնապահությունը, ձկնորսությունը, հացահատկի (ցորենի, եգիպտացորենի), լենի, խաղող, ձիթենու աճեցումը, կանեփաթելի մշակումը և այլն։
Վարչական կենտրոնը Սալեռնոն է։
Աշխարհագրություն
Գավառի խոշոր քաղաքներն են՝ Սալեռնոն, Կավա դե Տիրենին, Բատիպալիան, Սկաֆատին, Նոչերա Ինֆերիորեն։ Գավառի ընդհանուր մակերեսը 4,923 կմ2 է, իսկ բնակչությունը մոտավորապես կազմում է 1.1 միլիոն։ Այն ունի 158 կոմունաներ։
Ժողովրդագրություն
- Սալեռնո - (146.324)
- Կավա դե Տիրենի - (53.229)
- Բատիպալիա - (50.958)
- Սկաֆատի - (50.525)
- Նոչերա Ինֆերիորե - (46.533)
- Էբոլի - (36.879)
- Պագանի - (34.775)
- Սարնո - (31.580)
- Անգրի - (30.545)
Քաղաքներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալեռնո (գավառ)» հոդվածին։ |
|