Սալի Ռայդ

Սալի Ռայդ
Բնօրինակ անուն ազգանուն անգլ.՝ sally elizabet martines
Մասնագիտություն  ԱՄՆ
Ծնվել է մայիսի 26, 1951(1951-05-26)[1][2][3]
Ծննդավայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել է հուլիսի 23, 2012(2012-07-23)[1][2][3] (61 տարեկան)
Մահվան վայրը Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ամուսին Steven Hawley?
Պարգևներ

Սալի Քրիստեն Ռայդ, (անգլ.՝ Sally Kristen Ride, մայիսի 26, 1951(1951-05-26)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - հուլիսի 23, 2012(2012-07-23)[1][2][3], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց, առաջին կինը Ամերիկայում, որը 1983 թվականին եղել է տիեզերքում։ Ռայդը նաև հանդիսանում է աշխարհի երրորդ կին տիեզերագնացը[9][10] և ԱՄՆ-ի ամենաերիտասարդ կին տիեզերագնացը[11]։

Կենսագրություն

Ծնվել է 1951 թվականի մայիսի 26-ին, Լոս Անջելեսում։ 1973 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան, 1957 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1978 թվականին՝ աստրոֆիզիկայի գիտությունների դոկտորի գիտական կոչում։

Ռայդը եղել է 8000 մարդկանցից մեկը, որը արձագանքել է թերթի հայտարարությանը՝ տիեզերական ծրագրի թեկնածուներ հավաքագրելու մասին[12]։ 1978 թվականին ՆԱՍԱ-ի կողմից ընտրվել է տիեզերագնաց։

Ռայդը ամերիկացի առաջին կին տիեզերագնացն է, որը 1983 թվականի հունիսի 18-ին «Չելենջեր» STS-7 անձնակազմի առաքելության ժամանակ եղել է տիեզերքում։

Երկրորդ թռիչքը տեղի է ունեցել 1984 թվականին, «Չելենջեր» STS-41G թռիչքի ժամանակ։ Ընդհանուր առմամբ նա տիեզերքում եղել է ավելի քան 343 ժամ։

Չելենջեր տիեզերանավի աղետի պատճառով Ռայդը դադարեցրել է իր ութամսյա ուսուցողական ծրագիրը՝ նախատեսված երրորդ թռիչքի համար և ընդգրկվել նախագահական հանձնաժողովի կողմից ստեղծված խմբի մեջ՝ վթարի պատճառներն ուսումնասիրելու համար։ Ռայդը հանձնել է հանձնաժողովի անդամ, գեներալ Կուտինին տեղեկություն՝ պինդ վառելիքային արձակման արագացուցիչների թերության հետ կապված, որն էլ իր հերթին այն հանձնել է ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնման, վերջինս էլ հաստաստել է վթարի պատճառը։

Հետաքննությունն ավարտելուց հետո Ռայդը հրավիրվել է Վաշինգտոնի ՆԱՍՍԱ-ի գրասենյակ՝ ղեկավարելու ռազմավարական պլանավորման կազմակերպության գործունեությունը, հեղինակել է զեկույց՝ «Ամերիկայի առաջնորդությունը և ապագան» տիեզերքում վերնագրով։ Սալի Ռայդը տիեզերքի մասին մի շարք մանկական գրքերի հեղինակ է։

Սալի Ռայդի անունն ընդգրկվել է ԱՄՆ-ի տիեզերագնացների փառքի սրահում։

Մահացել է 2012 թվականի հուլիսի 23֊ին[13] Սան-Դիեգոյում՝ (Կալիֆոռնիա) իր տանը, կյանքի 62-րդ տարում՝ ենթաստամոքսային գեղձի ուռուցքից[14]։

Նրա մահախոսականում առաջին անգամ նշվել է այն մասին, որ նա եղել է լեսբուհի և 27 տարի ապրել է իր կնոջ՝ Տեմ Օշոնեսսու հետ[15] (միաժամանակ, 1982-1987 թվականներին նա պաշտոնապես ամուսնացած է եղել Սթիվեն Ալան Հոուլիի հետ, որը եղել է ՆԱՍԱ-ի տիեզերագնաց)։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ցավակցական հեռագիր է հղել Սալի Ռայդի մահվան կապակցությամբ, նրան անվանել է ազգային հերոս և նշել, որ Սալիի կյանքը մեզ ցույց է տվել, որ մեր հնարավորություններն անսահման են։

2013 թվականի մայիսի 20-ին Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնում տեղի է ունեցել ազգային արարողություն՝ Սալի Ռայդի պատվին։ Արարողության ժամանակ Օբաման Ռայդին շնորհել է Ազատության նախագահական մեդալ, որն ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևներից մեկն է։ Մեդալը հանձնվել է Տեմ Օշոնեսսուին, նույն թվականի նոյեմբերի 20-ին, Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. 4,0 4,1 4,2 4,3 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 https://www.womenofthehall.org/inductee/sally-ride/
  6. 6,0 6,1 https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/sally-ride/
  7. 7,0 7,1 https://www.nmspacemuseum.org/inductee/sally-k-ride/
  8. 8,0 8,1 Anaya Appoints Three to Space Hall PanelAlbuquerque: 1985. — P. 20. — ISSN 1526-5137; 2578-3963
  9. «Первая американская женщина-космонавт умерла в Калифорнии от рака | Новые Известия». newizv.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. правды», Ярослав КОРОБАТОВ | Сайт «Комсомольской (2018 թ․ հունվարի 19). «Звездная косметичка оказалась самой бесполезной разработкой NASA». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. «Салли Райд - первая и самая молодая женщина-астронавт США». РИА Новости (ռուսերեն). 20130618T1554+0400Z. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. «Национальная героиня Америки Салли Райд». РИА Новости (ռուսերեն). 20120724T1021+0400Z. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. «Մահացել է առաջին կին աստղագնացը». news.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. «Скончалась первая американская женщина-астронавт Салли Райд :: Общество :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  15. Митт Роммни расстроился из-за кончины астронавта Салли Райд. Активисты обвинили его в лицемерии

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալի Ռայդ» հոդվածին։