Սամարա Արենա
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Սամարա |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | ապրիլի 28, 2018 |
Բացված | ապրիլի 28, 2018 |
Սեփականատեր | Սամարայի մարզ |
Գործաղեկավար | Ռուսաստանի ֆուտբոլային միություն |
Տարողություն | 44 918 |
Տնային թիմ | Կռիլյա Սովետով և FC Akron Tolyatti? |
Կայք | arena63.ru |
![]() |
Սամարա Արենա (նաև «Կոսմոս Արենա»), ֆուտբոլի աշխարհի Առաջնություն 2018 թ.-ին ընդառաջ կառուցված ֆուտբոլային մարզադաշտ՝ Սամարայում։ Մունդիալի անցկացումից հետո մարզադաշտը կհանձնվի «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբին։ Մարզադաշտը երկհարկանի է, բնական մարգագետնով, ֆուտբոլի դաշտը հագեցած է տաքացման արհեստական և ավտոմատ ոռոգման համակարգերով։ Մարզադաշտը գտնվում է Սամարայի ամենաբարձր կետում՝ Ռադիոցենտր բնակավայրի շրջանում։
«Սամարա Արենա»-ն կընդունի ԱԱ-2018 թ.-ի 6 խաղ. խմբային փուլի 4 խաղ (այդ թվում, Ռուսաստանի հավաքականի խաղը), ինչպես 1/8 և 1/4 եզրափակիչ փուլերի մեկական խաղեր։ Տարողությունը մարզադաշտի կազմում է 45 հազար տեղ։ Մարզադաշտի ճարտարապետական առանձնահատկությունը հանդիսանում է նրա տիեզերական մոտիվները։
Շինարարություն
Կառուցման վայր
Ի սկզբանե մարզադաշտ նախատեսվում էր կառուցել Վոլգա և Սամարա գետերի ափին[1]։ Հողամասի մակերեսը կազմել է 27-40 հա։ Հենց այս նախագիծը ներկայացվեց և հավանության արժանացավ ՖԻՖԱ-ի փորձագետների կողմից։ Բայց Սամարայի որոշ ճարատարապետներ, քաղաքաշինարարներ, թերահավատորեն էին վերաբերվում մարզադաշտի կառուցման հնարավորություններին նշված տեղանքում, համարելով դա անհիմն մեծ ծախսեր, փաստելով տեղանքի հեռավորությունը օդանավակայանից, տրանսպորտային ենթակառուցվածքի սահմանափակումները , ինչպես նաև փաստեցին մի շարք պատմական շենքերի քանդման սպառնալիքը և այլ կարևոր պատճառաբանություններ։ Հաշվի առնելով, այդ ամենը ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները, սկսեցին դիտարկել մարզադաշտի կառուցման այլ տարածքներ, ինչպիսիք են՝ Մասլեննիկովի անվան գործարանը, Կորովիյ կղզին, «Կարմիր մաճկալ» միկրոշրջանը, Սամարայի ձիարշավարանը։
Շինարարության մեկնարկը
2014 թվականի հուլիսի 21-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, մասնակցել է նաև մարզադաշտի հիմնարկեքի արարողությանը, որը տվել է նոր մարզադաշտի շինարարության մեկնարկը ԱԱ 2018 թ.-ին ընդառաջ։ Արարողությանը մասնակցել են նաև Ռուսաստանի սպորտի Նախարար Վիտալի Մուտկոն, նախկին նահանգապետ Սամարայի մարզի նախկին նահանգապետ Նիկոլայ Մերկուշկինը[2][3]:
![]() | ![]() | ![]() | ![]() | ||
Շինարարության մեկնարկը ազդարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը |
Շինարարության հաշվետվություն
Ապրիլ 2016
Ապրիլի 5-ին տեղադրվել է երկրորդ պատվանդանը, եթե առաջին պատվանդանի հավաքումը տևել է 2 ամիս, ապա սրա համար պահանջվել է մոտ երկու շաբաթ։ Մոնտաժման գործընթացը տևել է 4 ժամ։ Այդ օրվանից պատվանդանները նախատեսում էին տեղադրել ամեն շաբաթ։
Հոկտեմբեր 2016
Շինարարների հիմնական խնդիրը հանդիսանում էր 32-x մետաղական կոնսուլների տեղադրումը, կազմավորող մարզադաշտի գմբեթը։
Սամարայում մարզադաշտի շինարարության տեմպերը հարցեր են առաջացնում ՖԻՖԱ-ի մոտ, հայտարարել է սպորտի նախարար Վիտալի Մուտկոն։ «Դեռ մեկ մարզադաշտ առաջացնում է ՖԻՖԱ-ի անհանգստությունը. դա Սամարան է», — ասել է նախարարը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ իրեն «Սամարա Արենա»-ի ճակատագիրը կասկած չի հարուցում։ «Ինձ համար նա կասկած չի հարուցում։ Ես գիտեմ, թե ինչ է «Կազան» արտադրա-շինարարական միավորումը (մարզադաշտի շինարարություն կապալառուն)», — ասել է Մուտկոն։ Մոտավոր ժամկետները արենայի հանձնման նախատեսվել է 2017 թվականը։ Շինարարության արժեքը՝ 18,2 մլրդ ռուբլի։ Այս պահին Սամարայի մարզադաշտը միակն է, որը գտնվում է «կարմիր գոտում»[4]։
Շինարարության ընթացքում այցելել են ֆուտբոլիստները և մարզչական շտաբը «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբի։
Ապրիլ 2017
2017 թվականի ապրիլին շինարարները արդեն տեղադրել էին 56 կոնսուլներ 96-ից։ Մետաղական կառուցվածքների տեղադրման համար օգտագործվել է 18 վերամբարձ կռունկներ, այդ թվում՝ մեկ ծանրակշիռ։ Բոլոր աշխատանքները օբյեկտի նախատեսում են ավարտել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը։
Շուրջօրյա աշխատում էր 2300 մարդ և 137 միավոր տեխնիկա։ 100%-ով տեղադրված էր մարզադաշտի արտաքին ջերմային ցանցը։ Միաձույլ աշխատանքներն ավարտված էին 99 % - ով։ 50 % — կենցաղային կոյուղու և այլ աշխատանքեր։ Ավարտին են մոտեցել մոնտաժման աշխատանքները։ Զուգահեռաբար տարվել ենհարդարման աշխատանքներ. սվաղ, հղկում, . այլն։ Հունիսին մասնագետները ձեռնամուխ են լինում ֆուտբոլային դաշտում աշխատանքների իրականցմանը։
Շինարարությունը ընթացել է ըստ պլանային ժամանակացույցի, պահպանվում է միայն մի փոքր ուշացումտանիքի մոնտաժման աշխատանքների, բայց այն լուծվել է մինչև մայիս, իսկ հունիսին նախատեսվել է սկսել ֆուտբոլային դաշտի աշխատանքները[5]։
Առաջիկայում նախատեսվել է տեղադրել երրորդ կռունը (բեռի կարողությունները 350 տոննա)[6], ինչը զգալիորեն կարագացնի տեղադրումը գմբեթի։
Նոյեմբեր 2017
Մարզադաշտում սկսեցին մաքրել ժամանակավոր մետաղե կառուցվածքները, որոնք պահում էին գմբեթը[7]։
Շինարարության ավարտ
2018 թվականի ապրիլի 21-ին ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Վիտալի Մուտկոն հայտարարել է մարզադաշտի շինարարության ավարտի մասին։
2018 թվականի ապրիլի 28-ին տեղի է ունեցել փորձնական խաղը, որում խաղահրապարակ են դուրս եկել՝ Սամարայի ակումբ «Կռիլյա Սովետով»-ը և վորոնեժյան «Ֆակել»-ը[8]։
Մարզադաշտի նկարագրություն
Սամարայի մարզադաշտում հիմնական ճարտարապետական դիմագիծը՝ նրա գմբեթն է իր արտաքին տեսքով և տիեզերական թեմաներով։ Մետաղագործության համար անհրաժեշտ պողպատյա հումքը մատակարարել է «Մետալլոինվեստ» ընկերությունը[9]։
Մարզադաշտի տրամագիծը գերազանցում է Մոսկովյան «Լուժնիկի» մարզադաշտին և կազմում է շուրջ 330 մետր։
Մարզադաշտի գմբեթը հավաքական կառուցվածք է, որը բաղկացած է 32 կոնսուլներից, կազմված 21,4 մետր բարձրությամբ հենարանից։ Ընդհանուր քաշը արենայի տանիքի կազմում է 13 հազար տոննա։ Ընդհանուր մակերեսը տանիքի կազմում է 76 հազար մ2։ Մարզադաշտի բարձրությունը՝ 60մ։
Մարզադաշտը բաղկացած է 4 հարկից։ Բաց տրիբունայում՝ վերին և ստորին թատերահարկ, և երկու թատերահարկ փակ թատերահարկ։
Մարզադաշտի տարածքը՝ 27 հա է, ընդհանուր տարողությունը՝ 44 918 հանդիսատեսի[10]։
Գտնվելու վայրը
Ասպարեզ գտնվում է Սամարայի հյուսիս-արևմտյան մասում «Դալնիյ», «Արենա 2018» փողոցների և Մոսկվայի խճուղու միջև։ Մարզադաշտը գտնվում է ամենաբարձր կետում քաղաքի։ Երկաթուղային կայարանից գտնվում է 15 կմ հեռավորության վրա, «Կուրումոչ» օդանավակայանից՝ 32 կմ։
Անվտանգություն
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 թ.-ին ընդառաջ մարզադաշտում թարմացվել են ահազանգային համակարգերը, վտանգավոր հեղուկների և պայթուցիկ նյութերի ինդիկատորները, կազմակերպում են շուրջ 30 պահակակետերից վերահսկողություն[11]։
Մարզադաշտում տեղադրված են նստարաններ՝ ոչ ստանդարտ չափերի այցելուների՝ մեծ քաշով։ Սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար տրիբունաներում հագեցած է հատուկ ճանաչողական գոտիներ, որը նախատեսված է տարածք սայլակով հաշմանդամների և հատուկ կարիքներով անձանց համար։
Հանդիպումներ
Փորձնական խաղեր
Փորձնական խաղեր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ամսաթիվ | Տերերը | Հաշիվ | Հյուրերը | Հ | Տ | Մրցաշար | Նշումներ |
Ապրիլի 28 2018 | Կռիլյա Սովետով | 2:1 | Ֆակել | 14 017 | 31,20% | Ռուսաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպում | |
մայիսի 6 2018 | Կռիլյա Սովետով | 1:0 | Կուբան | 40 619 | 90,43% | Ռուսաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպում | Մարզադաշտի հանդիսավոր բացման արարողություն։
Մարզադաշտի տարողությունը նշվածից նվազագույնն է։ |
մայիսի 16 2018 | Լադա-Տոլյատի | 2:1 | Նոստա | 8127 | 18,05% | Ռուսաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպում |
2018 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնության հանդիպումներ
Նշանակալի խաղեր | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ամսաթիվ | Ժամ | Ակումբ №1 | Հաշիվ | Ակումբ
№2 | Փուլ | Հաճախելիություն (Տարողություն) |
Հունիսի 17 2018 | 16:00 | ![]() | 0:1 | ![]() | Խումբ E | 41 432
(98,72 %) |
Հունիսի 21 2018 | 16:00 | ![]() | 1:1 | ![]() | Խումբ C | 40 727
(97,04 %) |
Հունիսի 25 2018 | 18:00 | ![]() | 3:0 | ![]() | Խումբ A | 41 970
(100,00 %) |
Հունիսի 28 2018 | 18:00 | ![]() | 0:1 | ![]() | Խումբ H | 41 970
(100,00 %) |
Հուլիսի 2 2018 | 18:00 | ![]() | 2:0 | ![]() | 1/8 եզրափակիչ | 41 970
(100,00 %) |
Հուլիսի 7 2018 | 18:00 | ![]() | 0:2 | ![]() | 1/4 եզրափակիչ | 39 991
(95,28 %) |
Ենթակառուցվածք
Մարզադաշտին կից արդեն կառուցվել է երկու փողոց։ Հեռավոր ու Արենա 2018։ Այս փողոցում նախատեսված է ստորգետնյա հետիոտնային անցում[12]։
Մարզադաշտի մոտակայքում նախատեսվում է կառուցել ավտոկայան[13]։
Ռադիոկենտրոնի տարածքում կառուցվել է ուղղաթիռով կենտրոն[14], և անցկացվել է տրամավայի մասնաճյուղ[5]։
Ծանոթագրություններ
- ↑ Проект представленный ФИФА
- ↑ 21 июля 2014 года президент России Владимир Путин в рамках своего первого визита в Самару заложил капсулу в основание будущей футбольной арены к чемпионату мира по футболу 2018 года
- ↑ «Путин в Самаре: визит на РКЦ «Прогресс», старт строительства стадиона к ЧМ-2018 и совещание по развитию региона». august.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Строительство стадиона «Самара Арена» вызывает тревогу у FIFA». rusgosnews.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 5,0 5,1 {վերնագիր}.
- ↑ «К концу недели на стройке стадиона «Самара Арена» соберут очередной кран грузоподъемностью 350 тонн». KP.RU (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 26. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ На стадионе «Самара Арена» начали убирать временные опоры, поддерживающие купол (ռուսերեն)
- ↑ Сергей Корниленко: «Самара-Арена» просто топ. Город и область заслуживают этого» (ռուսերեն)
- ↑ «Стальная опора мирового футбола». oskol.city. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ https://mplast.by/novosti/2014-11-10-breeam/
- ↑ «Объявлены конкурсы на охрану семи стадионов ЧМ-2018 на 385 млн руб». rsport.ria.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ НОВИКОВА, Ольга (2017 թ․ ապրիլի 12). «Успеют в срок». Волжская коммуна. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Новикова, Ольга. «Новый автовокзал около "Самара Арены" сможет принимать более 20 тыс. пассажиров в сутки - Волга Ньюс». Волга Ньюс. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Возле стадиона «Самара-Арена» будет вертолетная площадка». www.samara.aif.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.