Սառա Չոկ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 27, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1] |
Կրթություն | Handsworth Secondary School? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Սառա Լուիզա Քրիստինա Չոկ (հաճախ արտասանվում է սխալ` Չալկ, անգլ.՝ Sarah Louise Christine Chalke, օգոստոսի 27, 1976, Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), կանադաամերիկյան դերասանուհի, առավել հայտնի է դարձել NBC-ի «Կլինիկա» սիթքոմում բժիշկ Էլլիոտ Ռիդի, «Ռոզաննա» հեռուստասերիալում` Բեկկի Կոններ Հիլի դերերում և CBS-ի «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սիթքոմում դերակատարելով Ստելլային[2]։ 2013 թվականի սկզբին «Ինչպես ապրել ծնողների հետ կյանքի մնացած մասը» սիթքոմում գլխավոր դեր է տարել։»[3]։
Կարիերա
Սառա Չոկի կարիերան որպես դերասանուհի սկսվել է 8 տարեկան հասակից, երբ նա սկսել է հայտնվել տարբեր մյուզիքլներում։ 12 տարեկանում նա դարձել է KidZone կանադական մանկական շոուի լրահաղորդը։ 1993 թվականին «Ռոզաննա» հեռուստասերիալում Սառան ստացել է Բեկի (Կոններ) Հիլի դերը, ինչպես նաև Roseanne «Halloween: The Final Chapter» էպիզոդում Սառան որպես կամեո հանդես է եկել այլ կերպարի դերում (առաջին անգամ ցուվադրվել է 1995 թվականի հոկտեմբերի 31-ին)։ Հետո Սառան ոչ երկար ժամանակով վերադառնում է Կանադա, որտեղ նկարահանվում է Nothing Too Good for a Cowboy (1998—1999) հեռուստատեսային դրամայում։ 2001 թվականին NBC-ի «Կլինիկա» հեռուստասերիալում նա ստացել է բժիշկ Էլլիոտ Ռիդի դերը։ Սառան խաղացել է մի քանի ֆիլմերում, որոնց թվում են` Էռնեստը դպրոց է գնում և «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալը, որտեղ ներկա է 10 էպիզոդներում։ Նա նաև The Lonely Island-ի հետ հայտնվել է Channel 101 The 'Bu նախագծում, The O.C. հայտնի շոուի պարոդիայում, սակայն տիտրերում հանդես է եկել որպես «Պամելա Ֆենտոն»։ 2008 թվականին Չոկը սկսել է ներկայացնել Hanes կանանց ներքնաշորերը, որը նույնպես ներառում էր մի շարք գովազդային հոլովակներ, որի ռեժիսորը «Կլինիկա» հեռուստասերիալի իր կոլեգան էր` Զակ Բրաֆը[4]։
Անձնական կյանքը
Սառա Չոկը ծնվել է Օնտարիո նահանգի Օտտավա քաղաքում և մեծացել է Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում։ Սառան Դուգլաս և Էնջի Չոկերի երեք աղջիկներից միջնեկն է։ Սառայի մայրը ծնունդով Գերմանիայի Ռոստոկ քաղաքից է։ Ըստ «Scrubs» սերիալի վերաբերյալ ռեժիսորական մեկնաբանության, Սառան իր հայրենի քաղաքում գերմանական դպրոց հաճախել է շաբաթը երկու անգամ։ Նրա մայրենի լեզուն անգլերենն է, նաև նա ազատ խոսում է ֆրանսերեն և վարժ գերմաներեն։ 1994 թվականին Հյուսաիսային Վանկուվերում Չոկը ավարտել է Հենդսվորդյան Միջնակարգ Դպրոցը (անգլ.՝ Handsworth High School):
Սառայի հայրը Վանկուվերում զբաղվում է մասնավոր իրավաբանական գործունեությամբ։ Նրա ծնողները նաև ղեկավարում են մի կազմակերպություն, որը զբաղվում է որդեգրամբ և մասնագիտացված է այլազգի որբերին (հիմնականում չինացիներ) կանադական ընտանիքներում տեղավորելու հարցում։ Սառայի մեծ քույրը` Նատաշան, նույնպես զբաղվում է իրավաբանությամբ։ 2008 թվականի ապրիլին Չոկը դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի։ Նա նշանված է փաստաբան Ջեյմ Աֆիֆի հետ և 2009 թվականի դեկտեմբերի 24-ին տղա է ունեցել, ում անունը Չառլի Ռոդես Աֆիֆի է[5]:. 2016 թվականի ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ զույգը սպասում է իրենց երկրորդ երեխայի ծնվելուն[6]:. 2016 թվականին ծնվեց նրանց աղջիկը` Ֆրենկին։
Հասարակական գործունեություն
Չոկի հորաքույրն ու տատիկը մահացել են կրծքագեղձի քաղցկեղից, որը վաղ փուլերում դժվար է ախտորոշել։ Այդ դեպքերից հետո Սառան սկսում է լրջորեն անհանգստանալ այդպիսի ուռուցքների պատճռով, և նկարահանվում է Lifetime Why I Wore Lipstick To My Mastectomy ֆիլմում[7]։
Ֆիլմագրություն
Հեռուստատեսություն
- 1992 — Քաղաքային
- 1993 — Relentless: Mind of a Killer
- 1993 — Woman on the Ledge
- 1994 — Beyond Obsession
- 1996 — Ռոբին Հուդ
- 1996 — Միայն առաջ
- 1996 — Ընդդեմ վախի
- 1993—1997 — Ռոզաննա
- 1997 — A Child’s Wish
- 1997 — Dying to Belong
- 1997 — Daughters
- 1998 — Ես սպասել եմ քեզ
- 1998 — Nothing Too Good for a Cowboy
- 1999 — Առաջին ալիք
- 2001—2010 — Կլինիկա
- 2002 — Clone High
- 2002 — The Chronicle
- 2003—2005 — The Bu
- 2006 — Why I Wore Lipstick To My Mastectomy
- 2008 — Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին
- 2011 — Խելակորույս սեր
- 2012 — Գիշատիչների քաղաքը
- 2013 — Ինչպես ապրել ծնողների հետ կյանքի մնացած մասը
- 2013 — Grey's Anatomy (9 եփերաշրջան, 19 սերիա)
- 2014 — մուլտսերիալ Ռիկ և Մորտի (Բեթ Սմիթ, հնչյունավորում)
- 2015 — Բեկստրոմ (1 եթերաշրջան, 3 սերիա)
- 2015 — Հանդիպման համար անպիտան (ինքն իր դերում)
Ֆիլմեր
- 1994 — Էռնեստը դպրոց է գնում
- 1999 — 2000: Հայտնության պահին
- 1999 — All Shook Up
- 2000 — Մոխրոտիկ։ Կրկին մենակ
- 2000 — Spin Cycle
- 2001 — Ինձ ավելի ուշ սպանիր
- 2001 — Առավելագույն էքստրիմ
- 2005 — Alchemy
- 2005 — Կարկանդակ
- 2007 — Քաոսի տեսությունը
- 2007 — Mama’s Boy
- 2016 — Անտանելի տիկիններ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «It's Official: Chalke Returning to Mother! Is Brit Next?» (անգլերեն). TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 8 июня 2008-ին.
- ↑ Michael Ausiello (11 мая 2012). «Fall TV: ABC Picks Up Connie Britton's Nashville, Sarah Chalke's Parents Plus 6 Others». TVLine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Сара Чок и Зак Брафф из «Клиники» возьмутся за рекламу нижнего белья Hanes» (անգլերեն). PopCrunch.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 8 июня 2008-ին.
- ↑ «Звезда «Клиники» Сара Чок обручилась» (անգլերեն). People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 8 июня 2008-ին.
- ↑ «Sarah Chalke Expecting Second Child». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «О »Why I Wore Lipstick To My Mastectomy»» (անգլերեն). MyLifeTime.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 8 июня 2008-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Չոկ» հոդվածին։ |
|