Սենտ Ուեն բնակավայրը հիմնադրվել է մեր թվականության 1-ին դարում։ Նավահանգստի ընդլայնման և երկաթուղային ցանցին միանալու շնորհիվ 19-րդ դարում սկսվել է նրա արդյունաբերական վերելքը։ Այդ ընթացքում՝ 1861-1896 թվականներին Սենտ Ուենի բնակչությունը 3300-ից հասել է 30700-ի, և բնակավայրը դարձել է մայրաքաղաք Փարիզի կարևոր արվարձանը։ 1944 թվականից ի վեր այս բանվորական քաղաքը շարունակաբար կառավարվում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ հանդիսացող բուրգոմիստրների կողմից։
Տեսարժան վայրեր
Քաղաքում գործում է հնոտիների ամենամեծ փարիզյան շուկան, ուր ամեն տարի այցելում են միլիոնավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ։
Մետրոյի Գարիբալդի կայարանից ոչ հեռու տեղակայված է Citroën գործարանը։
1860 թվականին բացված սենտուենյան գերեզմանատանը ամփոփված են Ֆրանսիայի մշակութային անվանի մի շարք գործիչների աճյունները։