«Սեպտեմբեր» (անգլ.՝ September), կինոռեժիսոր Վուդի Ալլենի1987 թվականին նկարահանված ֆիլմը։ Այն ռեժիսորի փոքրաթիվ դրամատիկ ստեղծագործություններից է։ Գլխավոր դերերում են Միա Ֆերոուն, Դենհոլմ Էլիոթը և Էլեյն Սթրիթչը։
Սյուժե
Լեյնը որոշել էր ընկերների՝ Ստեֆանիի, Հովարդի ու Փիթերի հետ ամառն անցկացնել իր քաղաքամերձ տանը, որն իրեն թողել էր իր մայրը։ Արձակուրդի ընթացքում սիրային եռանկյունի է ստեղծվում. Հովարդը սիրահարվում է Լեյնին, ով անտարբեր չէր Փիթերի նկատմամբ։ Փիթերն էլ իր հերթին սիրում էր Ստեֆանիին, ով խուսափում էր նրա սիրային հետապնդումներից։ Ամռան վերջին երկու օրերն ամբողջությամբ փոխում են գլխավոր հերոսների կյանքը. Լեյնը լրջորեն վիճում է մոր հետ, ինչը ստիպում է նրան ևս մեկ անգամ վերապրել այն դաժան հիշողությունները, որոնց պատճառով ժամանակին ստիպված էր հոգեբուժական բուժում ստանալ։ Ստեֆանին ու Փիթերը սկսում են գաղտնի հանդիպել, բայց Լեյնը շուտով իմանում է ճշմարտությունը, ինչը ծանր հարված էր աղջկա համար։ Հովարդը խոստովանում է, որ սիրում է Լեյնին, բայց մերժում է ստանում։
Հետաքրքիր փաստեր ֆիլմի նկարահանման մասին
Ֆիլմի սցենարը գրելիս Վուդի Ալլենը ոգեշնչվել էր Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսից[5] և դերասանուհի Լանա Տերների կյանքի ողբերգական դեպքերից։ Նրա վրա ազդել էր նաև իր այդ ժամանակվա կնոջ՝ Միա Ֆերոուի քաղաքից դուրս գտնվող տունը Կոննեկտիկուտում՝ մռայլ, մեկուսացած, բուն քաղաքից բավականին հեռու։
Սկզբնական շրջանում Վուդի Ալլենը որոշել էր ֆիլմը նկարահանել Միա Ֆերոուի Կոնեկտիկուտում գտնվող տանը, նվազագույն ծախսերով ու լրիվ այլ դերասաններով։ Սակայն նկարահանման աշխատանքների սկսվելու ժամանակ Կոնեկտիկուտում խորը ձմեռ էր, ինչի պատճառով նկարահանումները տեղափոխվեցին հատուկ դեկորացիաներով ստեղծված ստուդիա։ Արդյունքում Ալլենը նկարահանեց ֆիլմի երկու տարբերակ, տարբեր դերասանական կազմերով, բայց նա միանգամայն հիասթափված էր երկու տարբերակից էլ։ Սկզբում որոշում է ֆիլմը նկարահանել երրորդ անգամ, բայց քանի որ արդեն նյարդային պոռթկման շեմին էր, իր մեջ ուժ չի գտնում երրորդ անգամ նկարահանելու համար և որոշում է զբաղվել արդեն նկարահանված երկու տարբերակների մոնտաժով։ «Սեպտեմբերը» Վուդի Ալլենի ֆիլմագրության ամենամեծ ֆինանսական անհաջողությունն արձանագրած ֆիլմն է, և չնայած հանդիսատեսի բավականին ջերմ ընդունելությանը, ռեժիսորն այն անձնական անհաջողություն է համարում։ Այնուամենայնիվ, նրան սցենարը բավականին դուր է գալիս և նա 2014 թվականին հայտարարել է, որ հնարավորության դեպքում ևս մեկ անգամ կնկարահանի ֆիլմը[6]։
Ի սկզբանե Փիթերի դերը խաղում էր Քրիստոֆեր Ուոքենը, բայց նկարահանման ընթացքում Ալլենը հասկացավ, որ նա բոլորովին չի համապատասխանում այդ դերին և նրա փոխարեն կանչեց Սեմ Շեպարդին։ Ալլենի կարծիքով վերջինս ևս չկարողացավ համապատասխանել դերին, ինչի պատճառով վերջապես հրավիրվեց Սեմ Ուոթերսոն, ում մենք տեսնում ենք ֆիլմի վերջնական տարբերակում։
Բացի այն, որ ֆիլմի սյուժեն իրենից ներկայացնում է Չեխովի պիեսի փոփոխված տարբերակը, այն նաև որոշ հղումներ է պարունակում Ինգմար Բերգմանի ինը տարի առաջ թողարկված «Աշնանային սոնատ» ֆիլմին։ Այսպես, Միա Ֆերոուն ֆիլմի տարբեր տեսարաններում այնպիսի սանրվածք ու ակնոցներ է կրում, ինչպիսիք կրում էր Բերգմանի ֆիլմում Լիվ Ուլմանի հերոսուհին։
• Ի՞նչ է պատահել, վագրանախշով շուշան (1966) • Վերցրու գումարն ու փախիր (1969) • Բանաններ (1971) • Everything You Always Wanted to Know About Sex (But Were Afraid to Ask) (1972) • Քնածը (1973) • Սեր և մահ (1975) • Էննի Հոլլ (1977) • Ինտերիերներ (1978) • Մանհեթեն (1979) • Աստղային փոշու հիշողություններ (1980) • A Midsummer Night's Sex Comedy (1982)• Զելիգ (1983) • Բրոդվեյ Դենի Ռոուզ (1984) • Կահիրեի ծիրանագույն վարդը (1985) • Հաննան ու նրա քույրերը (1986) • Ռադիոյի օրեր (1987) • Սեպտեմբեր (1987) • Ուրիշ կին (1988) • Նյու Յորքյան պատմություններ (segment• Oedipus Wrecks, 1989) • Հանցագործություններ ու արարքներ (1989) • Էլիս (1990) • Ստվերներ ու մառախուղ (1991) • Ամուսիններ ու կանայք (1992) • Մանհեթենի սպանության առեղծվածը (1993) • Փամփուշտներ Բրոդվեյի վրայով (1994) • Մի խմիր ջուրը (1994) • Մեծն Աֆրոդիտե (1995) • Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ (1996) • Գլուխ հանելով Հարրիից (1997) • Հայտնի մարդ (1998) • Քաղցր ու նողկալի (1999) • Small Time Crooks (2000) • The Curse of the Jade Scorpion (2001) • Հոլիվուդյան վերջաբան (2002) • Anything Else (2003) • Մելինդա և Մելինդա (2005) • Match Point (2005) • Սենսացիա (2006) • Կասանդրայի երազը (2007) • Վիկի Քրիստինա Բարսելոնա (2008) • Ինչ լինում է լինի (2009) • Դու կհանդիպես խորհրդավոր անծանոթուհու (2010) • Կեսգիշերը Փարիզում (2011) • Դեպի Հռոմ սիրով (2012) • Ժասմին (2013) • Magic in the Moonlight (2014)• Իռացիոնալ մարդ (2015)
Կարճամետրաժ ֆիլմեր
• Men of Crisis: The Harvey Wallinger Story (1971) • Sounds from a Town I Love (2001)
Հեռուստատեսային նախագծեր
• Ճգնաժամ վեց տեսարանով
Պիեսներ
• A-ից մինչև Z (1960) • Մի խմիր ջուրը (1967) • Մի անգամ էլ նվագիր, Սեմ (1969) • Աստված (1975) • Մահ (1975) • The Floating Light Bulb (1981) • Honeymoon Motel (2011) • Փամփուշտներ Բրոդվեյի վրայով (2014)