Սերա Գեմբլ
Սերա Գեմբլ | |
---|---|
Սերա Գեմբլը 2013 թվականի հոկտեմբերին | |
Ի ծնե անուն՝ | անգլ.՝ Sera Gamble |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 20, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ազգություն՝ | Ամերիկացի |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | Դերասանուհի սցենարիստ կինոպրոդյուսեր |
IMDb։ | ID 1571148 |
seragamble.com |
Սերա Գեմբլ (անգլ.՝ Sera Gamble, սեպտեմբերի 20, 1983[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային սցենարիստ և պրոդյուսեր, ավելի հայտնի է The CW հեռուստաալիքի Գերբնական հեռուստասերիալի և Syfy Universal հեռուստաալիքի «Կախարդները» հեռուստասերիալի աշխատանքների շնորհիվ։
Կարիերա
Ավարտել է թատերականի, ֆիլմի և Լոս Անջելեսի հեռուստատեսության դպրոցները։
Մինչև հեռուստատեսությունում աշխատելը Սերա Գեմբլը Լոս Անջելեսում և Դուբլինում ելույթ է ունեցել Will Strip for Food ընկերության համար։ Ինչպես նաև որպես դերասանուհի Սերան մասնակցել է ռեժիսոր Ռաիլ Տակերի (Raelle Tucker) «Դրախտի Եվան» (անգլ. Eve of Paradise) ներկայացմանը և Գեմբլի սեփական պատմության վրա հիմնված կարճամետրաժ ֆիլմում` «Կավե մարդը» (The Clay Man): Ավելի ուշ Ռաիլ Տակերի և Սերա Գեմբլի ստեղծագործական ճանապարհները հատվեցին «Գերբնական» հեռուստասերիալում, որի համար երկուսն էլ մի քանի սերիաների սցենար են գրել։
Սերա Գեմբլը հայտնիություն է ձեռք բերել Հոլիվուդում, այն բանից հետո, երբ մասնակցել է 2003 թվականի վավերագրական հեռուստասերիալի` «Նախագիծ «Կանաչ լույս»-ի (անգլ. Project Greenlight) աշխատանքներին, իսկ առաջին գլխավոր աշխատանքը եղել է ABC ալիքի շրջանակներում, երբ 2005 թվականին աշխատել է «Աչքեր» մինի սերիալի համար։
ABC-ում աշխատանքն ավարտելուց հետո Գեմբլին հրավիրեցին մասնակցել «Գերբնական» (Supernatural) հեռուստասերիալի սցենարը գրելուն, որը տեղի էր ունենալու Warner Bros ալիքի շրջանակներում։ Այդ ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ CBS-ն միացավ The CW Television Network-ին, կամ ուղղակի The CW: Առաջին յոթ եթերաշրջանների նկարահանման ժամանակ` 2005 թվականից 2012 թվականներ, Սերա Գեմբլը դարձել է 29 սերիաների սցենարների հեղինակը և ևս 105 սերիայի պրոդյուսերը։ Այն բանից հետո երբ սերիալի ստեղծողը` Էրիկ Կրիպկեն այլևս չշարունակեց սերիալի նկարահանումները, 2010 թվականից 2012 թվականներին Սերան գլխավորեց սերիալի նկարահանման աշխատանքները որպես շոուրաններ (անգլ. showrunner), և նա պատասխանատու էր ֆիլմի համար որպես պրոդյուսեր, սցենարիստ և խմբագիր։
2013 թվականին Սերա Գեմբլն աշխատել է CBS, NBC և SyFy ալիքների համար։
Գրող Սերա Գեմբլը հանդիսանում է մի քանի նովելների, պատմությունների, ինչպես նաև որոշ հոդվածների հեղինակ, որոնք հրատարակվել են Washington Square ամսագրում` հայտնի գրական կայքում` nerve.com[2] և 2006 թվականից 2007 թվականների ամերիկական էրոտիկ աշխատություններում[3][4]։ Հրեուհի Սերա Գեմբլը երկար ժամանակ Սայմոն Գլիկմանի (Simon Glickman) հետ միասին հայտնի բլոգ է վարել, «Very Hot Jews»-ը, ինչն անսովոր կերպով հրեական թեմատիկա է հաղորդում մարդկանց[5]։
Հիմնական ֆիլմագրություն
- 2004 — «Կավե մարդը» (անգլ. The Clay Man), սյուժեի հեղինակ, դերասանուհի
- 2005—2007 — «Աչքեր» (անգլ. Eyes), երկու սերիաների սցենարի հեղինակ
- 2005—2012 — «Գերբնական», սցենարի հեղինակ, պրոդյուսեր, կատարողական պրոդյուսեր, գլխավոր կատարողական պրոդյուսեր, խմբագիր
- 2008 — «Ով է ում հրամայում» (անգլ. Who’s Wagging Who), սցենարի հեղինակ
- 2013 — «Աշխատող բնակեցված տարածք» (անգլ. Company Town), սցենարի հեղինակ, կատարողական պրոդյուսեր
- 2015—2016 — «Ջրհոսը» (անգլ. Aquarius), սցենարի հեղինակ, կատարողական պրոդյուսեր
- 2015—2016 — «Կախարդները», սցենարի հեղինակ, կատարողական պրոդյուսեր
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Սերա Գեմբլ (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերա Գեմբլ» հոդվածին։ |
|