Սիգնալ Իդունա Պարկ
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Signal Iduna Park |
Տեղագրություն | Դորտմունդ |
Երկիր | Գերմանիա[1][2] |
Հիմնադրված | 1971 |
Կառուցված | 1971-1974 |
Բացված | 1974 ապրիլի 2 |
Կառուցման գին | 200 միլիոն € |
Ճարտարապետ | Architekt Ralf Schulte-Ladbeck |
Սեփականատեր | Borussia Dortmund GmbH & Co. KGaA |
Տարողություն | 81 359 |
Տնային թիմ | Բորուսիա Դորտմունդ |
Դաշտի չափսեր | 105 x 68 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | signal-iduna-park.de |
Westfalenstadion Վիքիպահեստում |
Սիգնալ Իդունա Պարկ (գերմ.՝ Signal Iduna Park, Զիգնալ Իդունա Պարկ), ֆուտբոլային մարզադաշտ Դորտմունդ քաղաքում։ Ավելի հայտնի է նախկին Վեսթվալենշտադիոն անվանումով։ Այստեղ իր տնային հանդիպումներով հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդ ֆուտբոլային ակումբը։ 2001 թվին, մարզադաշտը հյուրընկալեց Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որտեղ Լիվերպուլը 5:4 հաշվով հաղթեց Ալավեսին[3].։
Պատմություն
Մարզադաշտը կառուցվել է 1971—1974 թթ.-ին աշխարհի առաջնության համար և տեղավորում էր 54.000 երկրպագու։ Մարզադաշտում կայացած առաջին խաղը եղել է «Դորտմունդի Բորուսիայի» և «Շալկե 04-ի» միջև կայացած ընկերական հանդիպումը(0:3)։ Սկսած 1974/75 մրցաշրջանից «Բորուսիան» սկսեց մարզադաշտը օգտագործել որպես տնային։
Արդիականացում
Մինչև 1990-ական թվականները մնաց նույն և պրակտիկ տեսքով։ 1992 թ.-ի նորոգումներից հետո տրիբունաները փոխարինվեցին նստադիրներով և տեղավորում էր 42.800 երկրպագու։ 1995-1998 թթ. տրիբունաները աստիճանաբար մեծացան, ինչի շնորհիվ մարզադաշտի տարողությունը գերազանցեց 80 000-ը։ Արդիականացման վերջին փուլը 2006 թ.-ի աշխարհի առաջնության համար՝ 2005 թ.-ին։ Տեղադրվեց էլեկտրոնական համակարգ, հաշմանդամների համար տեղերը շատացան, արդիականացվեցին VIP օթյակներն ու թիմային սենյակները։
Արդիականացման աշխատանքների ավարտին, մարզադաշտի տարողությունը դարձավ 81,359 նստատեղ։
Անվանափոխում
2005 թ.-ի դեկտեմբերի 1-ին նախկին «Վեսթվալենշտադիոն» (գերմ.՝ Westfalenstadion) մարզադաշտը «Բորուսիայի» կառավարության և Սիգնալ իդունայի աշխատողների համաձայնությամբ պաշտոնապես անվանափոխվեց։ Այժմ այն անվանում են Signal Iduna Park։
2005 թ.-ին մարզադաշտի հարակից փողոցը Դորտմունդի կառավարության և բնակչության համաձայնությամբ անվանվեց Am Westfalenstadion։ 2006 թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը որոշակի ժամանակով անվանափոխվեց և անվանվեց FIFA World Cup Stadium Dortmund։ Հիմա ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կազմակերպած խաղերի ժամանակ Սիգնալ Իդունա Պարկը անվանում են BVB-Stadion[4]։
Մարզադաշտի համայնապատկերը
Ծանոթագրություններ
- ↑ GeoNames — 2005.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Сигнал Идуна Парк на isocker». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Բորուսիայի» ամբողջական անվանման հապավումից՝ Ballspielverein Borussia
Արտաքին հղումներ
|
|