Սիմվոլիկ ինտերակցիոնիզմ
Սիմվոլիկ ինտերակցիոնիզմն առաջացել է XX դարի 20 ական թթ. Չիկագոյի դպրոցներում, որի հիմնադիրն էր ամերիկյան սոցիոլոգ Ջորջ Միդը։ «Սիմվոլիկ» տերմինը նշանակում է, որ շեշտը դրվում է այն մտքին, որը ներկայացնում են անհատները, երբ նրանք շփվում են, փոխազդեցության մեջ են միմյանց հետ։ Այս տեսության մեջ, հասարակությունը դիտարկվում է ներգրավված անձանց վարքագծի փոխգործակցության տեսանկյունից։ Այլ կերպ ասած, հասարակությունը կարելի է բացատրել մարդու վարքի սկզբունքները ուսումնասիրելով, քանի որ միայն այստեղ է հայտնվում այն խորհրդանիշը, որը սահմանում է մարդու վարքագիծը։ Խորհրդանիշի իմաստավորումը տեղի է ունենում մարդկային գիտակցության մեջ, որտեղ ավելանում են իմաստներ, որոնք գալիս են արտաքին աշխարից։ Սիմվոլիկ ինտերակցիոնիզմը շեշտը դնում է խորհրդանշական ասպեկտների սոցիալական շփումների վերլուծության վրա։ Ինտերակցիոնիզմի հիմնական սկզբունքն այն է, որ անհատը ընկալում է իրեն մյուսների գնահատականին համապատասխան, այսինքն, անհատը ընկալում է ինքն իրեն այնպիսին, ինչպիսին որ դիտվում է ուրիշների կողմից, թե ինչ է ներկայացնում իրենից ուրիշների սոցիալական աշխարհում։ Սիմվոլիկ ինտերակցիոնիստներին միավորում է ոչ թե ճշգրիտ տեսությունը, այլ սոցիալական գործընթացների տեսակետների ընդհանրությունը։ Ինտերակցիոնիստների կարծիքով աշխարհը ամբողջովին սոցիալական ծագում ունի։ Տարբեր խմբեր զարգացնում և ստեղծում են տարբեր աշխարհներ, որոնք փոխվում են սոցիալական փոխգործակցության գործընթացում արժեքների փոփոխման ընթացքում։
20-րդ դարի առաջին տասնամյակներին «Ես» կոնցեպցիայի /հայեցակարգի/ ուսումնասիրությունը ժամանակավորապես ավանդական հոգեբանության բնագավառից տեղափոխվեց սոցիոլոգիայի բնագավառ (լատիներեն conceptus - հայեցակարգ)։ Ես-կոնցեպցիան անձի՝ ինքն իր մասին պատկերացումների համակարգն է։ Անձի «Ես» կոնցեպցիայի ձևավորումը տեղի ունենում, մարդու՝ կյանքի խնդիրները հաղթահարելով, կուտակած փորձի և դրան տրվող այլ մարդկանց՝ հատկապես ծնողների, գնահատականների հիման վրա։ <Ես> կոնցեպցիայի հիմնական աղբյուրներն են՝ `
- Մարդը համեմատում է իրեն այլոց հետ
- Այլոց կողմից ընկալված լինելը
- Գործունեության արդյունքների գնահատում
- Մտահոգվում է ներքին իրավիճակների համար
- Իր արտաքին տեսքի ընկալումը
Հիմնական տեսաբաններն այս ասպարեզում սիմվոլիկ ինտերակցիոնիզմի ներկայացուցիչներ Կուլին և Միդն են։ Նրանք առաջարկում են անհատին դիտել նոր հայացքով, այսինքն` սոցիալական փոխազդեցության ասպարեզից։ Սիմվոլիկ ինտերակցիոնիզմը հիմնված է երեք հիմքի վրա.
- Առաջին հերթին մարդիկ արձագանքում են շրջակա միջավայրին կախված այն արժեքների բնույթից, որոնց նրանք
- Երկրորդ դեպքում այդ արժեքները հանդիսանում են առօրյա սոցիալական միջանձնային փոխադարձ շփումների առարկա։
- Եվ վերջապես, երրորդ դեպքում, սոցիալ մշակութային արժեքները ենթակա են փոփոխման՝ անհատական ընկալման շրջանակներում նման փոխգործակցության հետևանքով։
Միդի տեսությունը հիմնված է մի շարք տեսությունների վրա։ Դրանց մեջ նշանակալի դեր ունի բիհևիորիզմը։ Բայց եթե դասական բիհևիորիզմը ներկայացնում է մարդկային վարքը որպես սովորական արձագանք սիմվոլին՝ առանց հաշվի առնելով անհատի սոցիալական փորձը, ապա Միդը հենվում է այդ փորձի վրա և համարում, որ այն յուրահատուկ ազդեցություն է ունենում մարդու վարքի վրա՝ կոնկրետ սիմվոլին արձագանքելիս։ Միդը ուսումնասիրում է սոցիալական գործողությունները։
Սիմվոլիկ ինտերակցիոնիզմի ներկայացուցիչները զարգացրել են հասարակության՝ ժեստերի և սիմվոլների վրա հիմնված լինելու գաղափարը։ Ինտերակցիաներն իրականացվում են լեզվի, ժեստերի և սիմվոլների փոխանակման մրջոցով։ Մարդու վարքը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ և ճանաչել ներքին սիմվոլիկ իմաստը, այսինքն կոդը՝ մարմնավորված նախ և առաջ լեզվի միջոցով, որը հասկանալի է փոխազդող կողմերին։ Կոմունիկացիոն սիմվոլների օգտագործումը ենթադրում է, որ փոխազդեցության բոլոր մասնակիցները միանման են հասկանում այդ պայմանական լեզուն և այդպիսով հաջող շփվում են միմյանց հետ։
Սիմվոլների փոխարեն հանդես են գալիս ժեստերը, որոնք կարող են լինել նշանակություն ունեցող և նշանակություն չունեցող։
Գրականություն
- С.С. Фролов «Социология». История теоретической социологии.
- В.И. Курбатов «Современная Западная социология»
- Гофман А. Б. Семь лекций по истории социологии. М., 1995
- Ирвинг Гофман“Представление себя другим в повседневной жизни”