Սիրո ըմպելիք (իտալ.՝ L'elisir d'amore), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի կոմիկական օպերա երկու գործողությամբ։ Լիբրետտոյի հեղինակ՝ Ֆելիչե Ռոմանի ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Սկրիբի «Ըմպելիք» պիեսի հիման վրա։ Թեև ըստ որոշ տվյալների Դոնիցետտիին օպերան գրելու համար պահանջվել է ընդամենը երկու շաբաթ, այն պատկանում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործությունների թվին։
Առաջնախաղը կայացել է 1832 թվականի մայիսի 12-ին Միլանի della Canobbiana թատրոնում։