«Սիրո քսան րոպեները» (անգլ.՝ Twenty Minutes of Love, երկընտրական անվանում - Cops and Watches / He Loves Her So / Love-Friend), որպես ռեժիսոր Չարլի Չապլինի առաջին ֆիլմն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1914 թվականի ապրիլի 20-ին։
Սյուժե
Դեպքերը տեղի են ունենում զբոսայգում, որտեղ նստարանի վրա համբուրվում են սիրահարները։ Չապլինի հերոսը՝ մի երիտասարդ գրպանահատ, անընդհատ խանգարում է զույգին՝ վայելելու միմյանց ընկերակցությունը։ Հետո, որոշելով վնասել աղջկան, նա գողանում է տղայի ձեռքի ժամացույցը, որն էլ իր հերթին գողացել էր քնած ջենտլմենի ձեռքից։ Սկսվում է վազք գրպանահատի, ոստիկանի և ժամացույցի տիրոջ միջև։