Վալլե Դ'Աոստա
Վալլե Դ'Աոստա (Valle d'Aosta), ինքնավար մարզ Իտալիայում ։ Տարածությունը 3,3 հազար կմ2 է, բնակչությունը ՝ 114,1 հազար (1976 )։ Գլխավոր քաղաքը ՝ Աոստան է։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, Ալպերում , հիմնականում համանուն հովտում ։ Գետային ցանցը խիտ է։ Գյուղատնտեսական հիմնական ճյուղը կաթնաանասնապահությունն է, արտադրում է պանիր , յուղ և այլն։ Զբաղվում են հացահատիկի , կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ ։ Կան էլեկտրամետալուրգիական, սինթետիկ և արհեստական գործվածքների ձեռնարկություններ , երկաթի հանքանյութի , անտրացիտի , մարմարի արդյունահանում, ՀԷԿ ։ Զարգացած է տուրիզմը և լեռնադահուկային սպորտը ։
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 232 )։
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd