Վեներայի պաշտամունքն սկիզբ է առել Լատիում երկրամասում։ Նրան նվիրված ամենահին տաճարը կառուցված է մ․թ․ա․ 293-ի օգոստոսի 18֊ին։ Այդ օրը Հին Հռոմում նշվում էր Վեներային նվիրված տոնը՝ Վինալիան։ Ապրիլի 1-ին նշվում էր մեկ այլ տոնակատարություն՝ Վեներալիան։
Վեներան սովորաբար պատկերվում է ձեռքին որևէ կլոր առարկա (օրինակ՝ խնձոր կամ հայելի), հաճախ Կուպիդո կամ Վիկտորիա աստվածների հետ, երբեմն էլ թիակի կամ դելֆինի հետ։ Վեներայի պաշտամունքը շարունակվել է մինչև մ․թ․ 4-րդ դար։
Հետաքրքիր
Վեներական հիվանդություններ բժշկական տերմինն առաջացել է Վեներայի անունից և վերաբերում է սեռավարակային հիվանդություններին։