Վին Դիզել
![]() անգլ.՝ Vin Diesel | |
---|---|
![]() Դիզելը 2013 թվականի հուլիսին | |
Հասակը | 183 սմ |
Ծնվել է | հուլիսի 18, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Մանհեթեն, Նյու Յորք, ![]() |
Կրթություն | Հանթեր քոլեջ, Village Community School? և P.S. 41? |
Քաղաքացիություն | ամերիկացի |
Ազգություն | ![]() |
Կրոն | Քրիստոնյա |
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1990–այժմ |
Ժանրեր | Մարտական, Դրամա, Ֆանտաստիկ |
Ընտրանի | "Ֆորսաժ", "Ֆորսաժ 5", "Ռիդիկի քրոնիկները" |
Երեխա(ներ) | Vincent Sinclair?, Hania Sinclair? և Pauline Sinclair? |
Պարգևներ և մրցանակներ | |
պաշտոնական կայք | |
Վին Դիզել (անգլ.՝ Vin Diesel, հուլիսի 18, 1967, Մանհեթեն, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ժամանակակից դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։
Խաղացել է մոտ 20 ֆիլմում, 14 ֆիլմի պրոդյուսեր է, 5 ֆիլմի ռեժիսոր։ Առավել հայտնի ֆիլմերից են՝ «Փրկելով շարքային Ռայանին», «Սև անցք», «Ֆորսաժ», «Երեք իքս», «Միայնակը», «Ռիդիկի քրոնիկները», «Ճաղատ դայակը», «Եռակի ֆորսաժ. Տոկիոյի դրիֆթ», «Ֆորսաժ 4», «Ֆորսաժ 5» և այլն։
Կենսագրություն
Մանկություն
Մարկ Սինկլեր Վինսենթը ծնվել է 1967 թվականի հուլիսի 18-ին Նյույորքյան Գրինվիչ-Վիլիջ շրջանում՝ ոչ հարուստ ընտանիքում։ Ծնված օրվանից իր երկվորյակ եղբոր՝ Փոլի հետ, ով նման չէր Վինին, մեծացել և դաստիարակվել է մոր՝ Դելորոյի կողմից, ով հոգեբան էր և հետաքրքրված էր աստղագիտությամբ։ Ընտանիքը ապրել է Նյույորքյան բազմաբնակարանային տանը և փողի պակաս ուներ։ Իրական հորը ապագա դերասանը չի ճանաչել։ Հոր ծագումը բանավեճների առիթ է հանդիսանում, մի տարբերակով Դիզելը կիսով չափ իտալոամերիկացի է, կիսով չափ աֆրոամերիացի, մյուս տարբերակով՝ նրա նախնիների մեջ եղել են գերմանացիներ, իտալացիներ, իռլանդացիներ, մեքսիկացիներ և դոմինիկացիներ։ Ինքը՝ Դիզելը, երբեք չի խոսել իր էթնիկական պատկանելիության մասին, սակայն ընդհգծում էր տարբեր մշակույթների պատկանելիությունը[1]։
1970 թվականին, երեք տարեկան հասակում Վին Դիզելի մոտ հայտնվեցին դերասանության նկատմամաբ առաջին հակումները։ Կրկես այցելության ժամանակ տղան քիչ էր մնում մասնակցեր խմբի ելույթին, սակայն նրան կանգնեցնում է մայրը, ով այդ ժամանակ նրա հետ էր։ Գրեթե հենց այդ ժամանակ էլ հայտնվեց Վին Դիզելի խորթ հայրը՝ Իրվինը, խորթ քրոջ՝ Սամանտայի և կրտսեր եղբոր հետ[2], ինչը բացասաբար անդրադարձավ ընտանիքի նյութական բարեկեցության վրա։ Բայց հենց խորթ հայրը՝ աշխատելով թատրոնի ղեկավար և դասավանդելով դերասանական հմտություններ Նյու-Յորքյան համալսարանում, էականորեն ազդեց տղայի բնավորության և ձգտումների ձևավորման վրա։ Իրվինը հաճախ էր իր երեխաներին տանում թատրոնի ներկայացումների և կինոֆիլմերի պրեմիերաների։
Մոտակա տարիներին սպասվում է նրա մասնակցությամբ 3 ֆիլմ՝ «Ռիդդիկ» (2013), «Ֆորսաժ 6» (2013), «Երեք իքս. Քսանդեր Քեյջի վերադարձը» (2014)
Ֆիլմագրություն
Դերակատարումներ
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1994 | Բազմերեսանին | Multi-Facial | Մայք | Կարճամետրաժ | Վին Դիզել | Լյուիս Շտայդլ, Կառա Գաֆեն, Ֆիլիպ Ջոնս, Իվան ջորդան |
1997 | Թափառականները | Strays | Ռիք | Դրամա | Վին Դիզել | Ջոի Դեդիո, Տ. Կ. Կերկլենդ, Մայկ Էփս, Ֆ. Վալենտինո Մորալես |
1998 | Փրկել շարքային Ռայանին | Saving Private Ryan | Ադրիան Կապարզո | Մարտական, Դրամա, Ռազմական, Պատմական |
Սթիվեն Սպիլբերգ | Թոմ Հենքս, Թոմ Սայզմոր, Էդվարդ Բյորնս, Բարի Պեփեր, Ադամ Գոլդբերգ |
1999 | Երկաթե հսկան | The Iron Giant | Երկաթե հսկա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ, Մարտական, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Բրեդ Բյորդ | Էլի Մարիենտալ, Ջենիֆեր Էնիսթոն, Գարի Կոնիկ կրտ., Ջեյմս Գեմոն |
2000 | Բոյլերի խաղատուն | Boiler Room | Քրիս Վարիկ | Թրիլեր, Դրամա, Քրեական |
Բեն Յանգեր | Ջովաննի Ռիբիզի, Նիա Լոնգ, Նիքի Կեթ, Սքոթ Կաան |
2000 | Սև անցք | Pitch Black | Ռիչարդ Բ. Ռիդիկ | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր |
Դևիդ Տուի | Ռադա Միտչել, Կոուլ Հաուզեր, Կիտ Դևիդ, Լյուիս Ֆից-Ջերալդ |
2001 | Ֆորսաժ | The Fast and the Furious | Դոմինիկ Տորետո | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Ռոբ Կոեն | Փոլ Ուոքեր, Միշել Ռոդրիգես, Ջորդանա Բրյուսթեր, Ռիկ Յուն |
2001 | Վռնդիչները | Knockaround Guys | Թեյլոր Ռիս | Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Քրեական |
Բրայան Կոփելման Դևիդ Լևին |
Բարի Պեփեր, Էնդրյու Դևոլի, Սետ Գրին, Ջոն Մալկովիչ |
2002 | Երեք իքսեր | xXx | Քսանդեր Քեյջ | Մարտական, Թրիլեր |
Ռոբ Կոեն | Ազիա Արջենտո, Մարտոն Չոկաշ, Սեմյուել Ջեքսոն, Մայքլ Ռուֆ |
2003 | Միայնակը | A Man Apart | Շոն Վեթեր | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ֆ. Գերի Գրեյ | Լորենց Տեյթ, Տիմոտի Օլիֆանտ, Ջինո Սիլվա, Ժակլին Օբրադորս |
2004 | Ռիդիկի քրոնիկները | The Chronicles of Riddick | Ռիդիկ | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Արկածային |
Դևիդ Տուի | Կոլմ Ֆիոր, Տենդի Նյուտոն, Ջուդի Դենչ, Կարլ Ուրբան |
2004 | Ռիդիկի քրոնիկները. Մթին կատաղություն | The Chronicles of Riddick։ Dark Fury | Ռիչարդ Բ. Ռիդիկ (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ, Մարտական |
Փիթեր Չունգ | Ռիանա Գրիֆիտ, Կիտ Դևիդ, Ռոջեր Լ. Ջեքսոն, Տրես ՄակՆիլ |
2005 | Ճաղատ դայակը. Հատուկ առաջադրանք | The Pacifier | Շեն Վուլֆ | Մարտական, Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Ընտանեկան |
Ադամ Շենկման | Լորեն Գրեմ, Ֆեյթ Ֆորդ, Բրիթանի Սնոու, Մաքս Տիրիոտ |
2006 | Ինձ մեղավոր ճանաչեք | Find Me Guilty | Jackie DiNorscio | Դրամա, Կատակերգություն, Քրեական |
Սիդնի Լյումետ | Ալեքս Ռոքո, Ֆրենկ Պետրանգոլարե, Ռիչարդ ԴեԴոմենիկո, Ջերի Գրեյսոն |
2008 | Բաբելոն Մ. Թ. | Babylon A.D. | Տուռոփ | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Արկածային |
Մատյո Կասովից | Միշել Յեո, Մելանի Տերի, Ժերար Դեպարդիե, Շարլոթա Ռեմպլինգ |
2009 | Ֆորսաժ 4 | Fast & Furious | Դոմինիկ Տորետո | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ջասթին Լին | Փոլ Ուոքեր, Ջորդանա Բրյուսթեր, Միշել Ռոդրիգես, Ջոն Օրտիզ |
2009 | Ավազակները | Los Bandoleros | Dominic Toretto | Կարճամետրաժ, Մարտական, Դրամա |
Վին Դիզել | Միշել Ռոդրիգես, Սանգ Քենգ, Տեգո Կալդերոն, Դոն Օմար |
2011 | Ֆորսաժ 5 | Fast Five | Դոմինիկ Տորետո | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Ջասթին Լին | Փոլ Ուոքեր, Ջորդանա Բրյուսթեր, Դուեյն Ջոնսոն, Տայրիզ Գիբսոն |
2013 | Ֆորսաժ 6 | The Fast and the Furious 6 | Դոմինիկ Տորետո | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ջասթին Լին | Փոլ Ուոքեր, Դուեյն Ջոնսոն, Միշել Ռոդրիգես, Լյուկ Էվանս |
2013 | Ռիդիկ | Riddick | Ռիդիկ | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր |
Դևիդ Տուի | Կարլ Ուրբան, Կետի Սակխոֆ, Նոլան Ֆանկ, Դեյվ Բատիստա |
2014 | Գալակտիկայի պահապանները | Guardians of the Galaxy | Գրութ (հնչյունավորում) | Ֆանտաստիկ, Մարտական, Արկածային |
Ջեյմս Գան | Բրեդլի Կուպեր, Կարեն Գիլանֆ, Զոի Սալդանա, Քրիս Փրեթ Դեյվ Բատիստա |
2014 | Երեք իքս. Քսանդր Քեյջի վերադարձը | xXx։ The Return of Xander Cage | Քսանդեր Քեյջ | Մարտական, Թրիլեր, Արկածային |
Ռոբ Կոեն | Սեմյուել Ջեքսոն |
2015 | Ֆորսաժ 7 | Fast & Furious 7 | Դոմինիկ Տորետո | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ջեյմս Վան | Փոլ Ուոքեր, Դուեյն Ջոնսոն, Միշել Ռոդրիգես, Ջեյսոն Սթեթհեմ |
2015 | Վհուկների վերջին որսորդը | The Last Witch Hunter | Ֆենտեզի, Մարտական, Կատակերգություն |
Բրեկ Էյսներ | ||
Քեյնը և Լինչը | Kane & Lynch | Լինչ (ասեկոսե) | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ֆ. Գերի Գրեյ | Ջերար Բատլեր | |
Մեքենա | The Machine | Մարտական, Կատակերգություն |
Ադամ Շենկման |
Պրոդյուսեր
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1994 | Բազմերեսանին | Multi-Facial |
1997 | Թափառականները | Strays |
2002 | Երեք իքսեր | xXx |
2003 | Միայնակը | A Man Apart |
2004 | Ռիդիկի քրոնիկները | The Chronicles of Riddick |
2007 | Հիթմեն | Hitman |
2009 | Ֆորսաժ 4 | Fast & Furious |
2009 | Ավազակները | Los Bandoleros |
2011 | Ֆորսաժ 5 | Fast Five |
2013 | Ֆորսաժ 6 | The Fast and the Furious 6 |
2013 | Ռիդիկ | Riddick |
Մեքենա | The Machine |
Ռեժիսոր
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1994 | Բազմերեսանին | Multi-Facial |
1997 | Թափառականները | Strays |
2000 | Կարճ զանազնություն 5 | Short Diversity 5 |
2009 | Бандиты | Los Bandoleros |
Սցենարիստ
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1994 | Բազմերեսանին | Multi-Facial |
1997 | Թափառականները | Strays |
2009 | Ավազակները | Los Bandoleros |
Ծանոթագրություններ
- ↑ Nancy Krulik "Vin Diesel: Fueled for Success", 2002
- ↑ Вин Дизель (Vin Diesel), биография Вин Дизеля (Vin Diesel biography) Bio.thestars.ru Արխիվացված 2007-12-26 Wayback Machine