Վո (գերմ.՝ Waadt; ֆր.՝ Vaud[1][2][3]; իտալ.՝ Vaud; ռոմանշ.՝ Vad), կանտոն Շվեյցարիայում։ Վարչական կենտրոնը Լոզան քաղաքն է, որը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից պաշտոնապես հիշատակվում է որպես օլիմպիական մայրաքաղաք[4]. այստեղ իրենց գրասենյակներն ունեն մարզական միջազգային բազմաթիվ կազմակերպություններ։
2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կանտոնի բնակիչների թվաքանակը եղել է 793,129, որոնց 28 տոկոսը օտարերկրացիներ էին[5]։