Վոն (Օնտարիո)
Քաղաք | |||
---|---|---|---|
Վոն | |||
անգլ.՝ City of Vaughan | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մունիցիպալիտետ | Յորք | ||
Նահանգ | Օնտարիո | ||
Համայնք | Յորք | ||
Քաղաքապետ | Մաուրիցիո Բևիլակուա | ||
Հիմնադրված է | 1792 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1991 թվականից | ||
Մակերես | 273,56 կմ² | ||
ԲԾՄ | 180 մ | ||
Բնակչություն | 306 233 մարդ (2016) | ||
Խտություն | 1098,6 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC-5, ամառը UTC-4 | ||
Հեռախոսային կոդ | 905, 289 | ||
Պաշտոնական կայք | vaughan.ca (անգլ.) | ||
| |||
Վոն (անգլ.՝ Vaughan), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Մտնում է Յորք մունիցիպալիտետի կազմի մեջ։ Բնակչությունը՝ 300 557 մարդ (2011 թ․-ի հունիսի 30-ի մարդահամարի արդյունքներով)[1]։
Աշխարհագրություն
Վոն քաղաքը գտնվում է Օնտարիո նահանգի հարավային հատվածում, նույնանուն՝ Օնտարիո լճի մերձակայքում։ Ամենամոտ քաղաքներն են Տորոնտոն, Մարկեմը և Ռիչմոնդ Հիլլը։
Պատմություն
Մինչև եվրոպացիների հայտնվելը ներկայիս Վոնի տարածքում բնակվում էին հնդկացիական հուրոնները։ 16-րդ դարում այստեղ ապրում էին մոտ 2000 հուրոններ[2]։ 1970 թ․-ին քաղաքի մերձակայքում հայտնաբերվել են այն ժամանակաշրջանին վերաբերող ոսկրատներ, երբ այստեղ բնակվում էին հնդկացիները[3]։
Այս տեղանք այցելող առաջին եվրոպեացին եղել է ֆրանսիացի ճանապարհորդ Էտեն Բրյուլեն։ 1615 թ․-ին նա շրջում էր Հուրոնների գոտով։ Սակայն տարածքը սպիտակամորթներով (եվրոպացիներ) բնակեցվեց միայն 1972 թ․-ին Հյուսիսային Կանդայի լեյտենանտ-նահանգապետ Ջոն Սիմքոյի հրամանով[4]։ Քաղաքի անունը դրվել է ի պատիվ Բենջամին Վոնի։ Նա հայտնի է այն բանով, որ 1783 թ․-ին մասնակցել է Փարիզյան հաշտության պայմանագրին (Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի միև ընթացող պատերազմ)՝ ներկայացնելով Մեծ Բրիտանիան։
19-րդ դարում քաղաքը աստիճանաբար աճեց․ եթե 1800 թ․-ին այստեղ ապրում էր ընդամենը 54 մարդ ապա 1840 թ․-ին քաղաքի բնակչության թիվը արդեն հասնում էր 4300-ի։ Այստեղ եկած վերաբնակիչների մեջ կային և՛ անգլիացիներ, և՛ ֆրանսիացիներ, և՛ գերմանացիներ։ 1850 թ․-ին Վոնը ստացավ թաունշիփի (Township) կարգավիճակ։ Նույն թվականին էլ գցվեց Վոնը Տորոնտոյին միացնող ճանապարհը[5]։
Ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերը Վոնի բնակչության թիվը նվազեց (1940 թ․-ին այստեղ ապրում էին 4873 մարդ), սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նոր Աշխարհում ներգաղթը աճեց, և համապատասխանաբար սկսեց աճել նաև քաղաքի բնակչությունը՝ 1960 թ․-ին հասնելով 15 957 մարդու։ Ներգաղթյալների մեջ մեծ թիվ են կազմում իտալացիները, հրեաները և Արևմտյան Եվրոպայի գաղթականները։
1991 թ․-ին Վոնը ստացավ քաղաքի կարգավիճակ (անգլ.՝ city)[6]։
2009 թ․-ին տորնադոյից քաղաքը ծանր վնասներ կրեց, կործանվեցին մոտ 200 տներ[7][8]։ Զոհեր չեն եղել։
Տեղական իշխանություն
Քաղաքի գլուխ կանգնած է քաղաքապետը։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Կանադայի լիբերալական կուսակցության անդամ Մաուրիցիո Բևիլակուան (ընտրված 2010 թ․-ի հոկտեմբերի 25-ին)[9]։ Քաղաքապետը գլխավորում է քաղաքային խորհուրդը, որի կազմված է 8 հոգուց[10]։
Չեզոք տարածքներ
Վոնի սահմաններում կա 5 չմիավորված տարածք․ Վուդբրիջ, Մեյփլ, Թորնհիլ, Քոնքորդ, Քլեինբուրգ։
Առողջապահություն

Ամբողջ պատմության ընթացքում Վոնում չի գործել հիվանդանոց և տեղի բնակիչները ու հարակից բնակավայրերի բնակիչները ստիպված էին օգտվել Համբեր գետի հիվանդանոցից, որ գտնվում էր հարավային Տորոնտոյում, կամ էլ Նորթ-Յորքի արևելքում գտնվող North York General Hospital հիվանդանոցից։ Այժմ (2019թ.) կառուցվում է հիվանդանոց, որն ըստ պլանավորածի հիվանդների համար իր դռները կբացի 2020թ.ին։
Տնտեսություն
Քաղաքում գրանցված են բիզնեսի ոլորտում աշխատող 9000 իրավաբանական անձ։ Բոլորը միասին վերցված այդտեղ աշխատում է 160 հազար մարդ`Վոնի բնակչության կեսից ավելին[11]։ 2001-2006 թթ. հաշվեգրումների արդյունքների համաձայն քաղաքում մասնավոր բիզնեսի 25 000 աշխատավայր կա (22,2 % աճ)։ Քաղաքում աշխատող ամենախոշոր ընկերություններն են[11]։
- Bausch & Lomb Canada
- Cara Operations
- Jones New York/Jones Apparel
- MDS Analytical Technologies
- Miele Canada
- Royal Group Technologies
- Sanyo Canada
- Toromont Industries
- Concord Confections
- Adidas Solomon Canada
Առավել զարգացած արդյունաբերական բնագավառներից մեկը Վոնում շինարարությունն է։ 2010 թ.-ին գումարային շրջանառությունը կազմել է 1,406 մլրդ դոլար[12]։
Քույր քաղաքներ
Ծանոթագրություններ
- ↑ «Population» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «First Nations want say in the preservation of important archaeological sites in Ontario» (անգլերեն). Toronto News. 2010 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Main Seed Barker Page» (անգլերեն). Seed-Barker. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «History Briefs. Bulletin # 8» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «The Tollkeepers Cottage and Early Roads such as Vaughan Road» (անգլերեն). Lost River Walks IUrban Ecology. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Bulletin #4: Settlement, Education, Social and Political History. City of Vaughan Archives, Cultural Services Division. 1992.
- ↑ «Relief and disbelief in Vaughan» (անգլերեն). CNews. 2009 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Rob Roberts (2009 թ․ օգոստոսի 21). «Vaughan man suffers heart attack after tornado injuries; McGuinty visits damaged neighbourhood Read more: http://network.nationalpost.com/np/blogs/toronto/archive/2009/08/21/vaughan-man-suffers-heart-attack-after-tornado-injuries-mcguinty-visits-damaged-neighbourhood.aspx#ixzz1ULushCFE» (անգլերեն). National Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
{cite news}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Mayor Maurizio Bevilacqua Profile» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Members of the council» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 11,0 11,1 «Business in Vaughan» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Development & Construction» (անգլերեն). City of Vaughan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ http://wb.yangzhou.gov.cn/yzwb/yhjw/2018-01/29/content_948a2076cc7d4d919f3f13bbcdbad525.shtml
- ↑ https://www.canadainternational.gc.ca/japan-japon/bilateral_relations_bilaterales/sistercity-jumelage.aspx?lang=eng
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոն (Օնտարիո)» հոդվածին։ |
|